Դեկտեմբերի 17-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Միքայել քահանա Նուրիջանյանը, Տ. Հուսիկ քահանա Նուրիջանյանի, եկեղեցու երիտասարդաց միության անդամների հետ այցելեց Մխչյան և Արաքսավան համայնքների 3 զինհաշմանդամների ընտանիքներին: Այցելության նպատակը նրանց դրամական աջակցություն տրամադրելն էր:
Զինհաշմանդամներ Գարիկ Ասատրյանի, Գարեգին Գասպարյանի և Արմեն Արսենյանի բազմազավակ ընտանիքներին աջակցելու համար դեկտեմբերի 9-ին` Ս. Տիրամոր հղացման տոնի առթիվ Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցու երիտասարդաց միությունը կազմակերպել էր բարեգործական համերգ, որից ստացված ողջ հասույթը բաշխվեց նրանց: