Դրամական օգնություն ստացան 25 զինհաշմանդամ

Դրամական օգնություն ստացան 25 զինհաշմանդամ

Դեկտեմբերի 10-ին ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական երկրորդ ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հերթական դրամաբաշխությունը: Դրամական օգնություն տրվեց Երևանի 25 զինհաշամանդամի:
 

Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով: Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը զինհաշմանդամներին փոխանցեց Տ. Նավասարդ Սրբազանի հայրական օրհնությունն ու առողջության բարեմաղթանքները, ապա Բժշկության կարգ կատարեց: ԱՀԹ բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը ներկայացրեց ծրագրի մանրամասները:
Դրամաբաշխությանը ներկա էր ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության սոցիալ-իրավական աջակցության և խորհրդատվության բաժնի պետ Լյուդմիլա Ղահրամանյանը:


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ իրականացվում է արդեն երկրորդ անգամ: Բարեգործական ծրագրի շրջանակում հավաքված 50 մլն դրամը բաշխվում է հայոց բանակում ծառայած զինվորների ընտանիքներին: Ծրագիրն իրականացվում է Արարատյան Հայրապետական թեմի տարածքում՝ Երևանում ու Արարատի մարզում:

  • 2021-09-07
×