Ս. Գևորգ եկեղեցում իրականացվեց զինհաշմանդամների դրամաբաշխությունը

Ս. Գևորգ եկեղեցում իրականացվեց զինհաշմանդամների դրամաբաշխությունը

Օգոստոսի 28-ին ԱՀԹ Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցում «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական երկրորդ ծրագրի շրջանակում տեղի ունեցավ դրամաբաշխություն, որի ընթացքում դրամական աջակցություն տրվեց համայնքի I,  II և III խմբի 30 զինհաշմանդամի:

 

Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վարդան քահանա Գափոյանը Բժշկության կարգ կատարեց, ապա փոխանցեց Տ. Նավասարդ Սրբազանի բարեմաղթանքներն ու երախտիքի խոսքերը: ԱՀԹ բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը ներկայացրեց ծրագրի մանրամասները: Դրամաբաշխությունից հետո կատարվեցին այցելություններ այն զինհաշմանդամներին, ովքեր առողջության հետ կապված խնդիրների պատճառով եկեղեցի գալ չէին կարողացել:
 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ իրականացվում է արդեն երկրորդ անգամ: Բարեգործական ծրագրի շրջանակում հավաքված 50 մլն դրամը բաշխվում է հայոց բանակում ծառայած զինվորների ընտանիքներին:  Այս տարի ՀՀ ՊՆ սոցիալական պաշտպանության վարչության տրամադրած ցուցակով առաջկցություն կստանա 362 ընտանիք:
 

Ծրագիրն իրականացվում է Արարատյան Հայրապետական թեմի տարածքում՝ Երևանում ու Արարատի մարզում:
 

  • 2021-08-09
×