Դրամաբաշխությունը շարունակվում է. աջակցություն ստացան ևս 34 զինհաշմանդամներ

Դրամաբաշխությունը շարունակվում է. աջակցություն ստացան ևս 34 զինհաշմանդամներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ իրականացվող՝ «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակներում oգոստոսի 12-ին ԱՀԹ Նոր Նորքի Ս. Սարգիս  եկեղեցում դրամական օգնություն բաշխվեց  Նոր Նորք, Ավան, Քանաքեռ -Զեյթուն և Արաբկիր համայնքների 1989թ.-ից հաշվառված I-ին խմբի ևս 34 զինհաշմանդամների:
 

Քահանաների մասնակցությամբ կատարվեց բժշկության կարգ: Ապա ԱՀԹ բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը ներկայացրեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը:
 

Դրամաբաշխությանը ներկա էին Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատարներ Տ. Վարդան ավագ քահանա Մկրտչյանը և Տ. Կարապետ քահանա Կարապետյանը, Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցու խորհրդակատար Տ. Բարսեղ ավագ քահանա Ղազարյանը, Ավանի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հարություն  քահանա Ավագյանը,  ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տ. Եսայի քահանա Արթենյանը և Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նշան քահանա Ալավերդյանը:
 

Ծրագիրն իրականացվում է Արարատյան Հայրապետական թեմի տարածքում՝ Երևանում և Արարատի մարզում: Դրամաբաշխությունը կատարվում է ՀՀ ՊՆ սոցիալական պաշտպանության վարչության տրամադրած ցուցակով:

  • 2021-09-07
×