«Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը Ավանի համայքնում

«Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը Ավանի համայքնում

«Մենք մեր զինվորի կողքին ենք» Արարատյան Հայրապետական թեմի կողմից անցկացվող բարեգործական ծրագրի շրջանակներում այսօր Ավանի Ս.Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ՝ արժանապատիվ Տեր Հարություն քահանա Ավագյանը, Ավանի թաղապետ Մանվել Ջավադյանի և թաղապետի տեղակալ Ս. Ղումաշյանի ուղեկցությամբ այցելեց զոհված ժամկետային զինծառայող Արմեն Հովհաննիսյանի ընտանիքին: Տնօրհնեքի արարողությունից հետո Տեր Հարությունը Արմեն Հովհաննիսյանի ծնողներին փոխանցեց 350 000 դրամ:

 

Հաջորդ այցելությունը զինծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած Տիգրան Սարգսյանի բնակարանն էր, որտեղ Տեր հայրը բժշկության աղոթք արեց Տիգրանի համար և հանձնեց 200 000 դրամ:Եվս չորս ընտանիքներ, որոնք ունեին երկու ժամկետային զինծառայողներ, ստացան 100 000 ական դրամ Ավանի Ս. Աստվածածին եկեղեցում երեկոյան ժամերգության, ապա հայոց բանակի համար վերառաքված աղոթքից հետո:

 

Ծրագիրը նախաձեռնել են ԱՀԹ երիտասարդաց միությունների անդամները, ովքեր ԱՀԹ առաջնորդական փոխանորդ՝ գերաշնորհ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ այս տարի՝ Ս.Սարգսի տոնին, կազմակերպել էին բարեգործական ճաշկերույթ, որի ընթացքում հավաքվել էր հիսուն միլիոն դրամ:Հիսուն միլիոն դրամը սկսած հունիսի 28-ից՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ բաժանվում է ԱՀԹ տարածքում բնակվող և ներկայումս հայոց բանակում 2 և ավելի ժամկետային զինծառայողներ ունեցող ընտանիքներին, ինչպես նաև 2004-2014թթ զորակոչված և ծառայության ընթացքում զոհված կամ հաշմանդամություն ստացած զինվորների ընտանիքներին:

  • 2021-09-07
×