«Սուրբ Ծննդյան պատարագ»

«Սուրբ Ծննդյան պատարագ»

Խորհուրդ խորհին, անհաս, անսկիզբն, որ զարդարեցեր զվերին պետութիւնդ...
 

Սուրբ Պատարագի խորհուրդը սկսված է, բայց պատարագիչ չկա. սա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրի համերգ-ներկայացումն է, որ մեզ իրական Պատարագ է հիշեցնում: Մտովի կրկնում ես բառերն ու ողջ ընթացքում մնում աղոթական վիճակում:
 

Ծրագրին մասնակցեց նաև ԱՀԹ Ս․ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Պարթև քահանա Մուրադյանը, ով ներկաներին փոխանցեց թեմի առաջնորդական փոխանորդ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը։


Կրթահամալիրի  «Սեբաստիա» համերգասրահը լեփ-լեցուն էր: Ողջ ընթացքը մեզ տեղափոխում էր դեպի եկեղեցի, դեպի աստվածային խոհեր ու մտորումներ:

 

Միջոցառման ընթացքում կրթահամալիրի ուսուցչական, պատանեկան և մանկական երգչախմբերը կատարեցին Տերունական աղոթքը, «Խորհուրդ խորին», «Մարմին տերունական», «Սուրբ Աստված», «Տէր ողորմեա», «Քրիստոս ծնավ և հայտնեցավ» և այլ շարականներ։
 

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում շատ են իրականացվում հեղինակային-կրթական բազմաթիվ ծրագրեր, որոնցում կարևոր դեր են հատկացնում նաև հոգևոր կրթությանը։
 

Հռիփսիմե Գալստյան

  • 2017-01-20
×