Փետրվարի 11-ին ԱՀԹ Երևանի ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Վահան քահանա Առաքելյանը երիտասարդաց միության մի խումբ անդամների հետ այցելեց Երևանի Հ.Կոջոյանի անվան կրթահամալիր:
Տեր հայրը ողջունեց աշակերտներին և ուսուցչական կազմին, նրանց փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը: Ապա կատարեց տնօրհնեքի կարգ:
Արարողությունից հետո Տեր Վահանը զրուցեց բարձր դասարանների աշակերտների հետ, պատասխանեց նրանց հուզող հարցերին:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին