Աղոթք ու խնկարկում Եղեռնի զոհ 4000 հոգևորականների հիշատակին.

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Աղոթք ու խնկարկում Եղեռնի զոհ 4000 հոգևորականների հիշատակին.

Աղոթք ու խնկարկում Եղեռնի զոհ 4000 հոգևորականների հիշատակին.

Սեպտեմբերի 24-ին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կազմակերպել էին Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված 4000 հոգևորականների հիշատակի ոգեկոչման միջոցառում:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի շուրջ խաչի տեսքով կանգնած ԱՀԹ հոգևորականաց ողջ դասն ու երիտասարդաց միությունների անդամներն իրենց աղոթքը վերառաքեցին՝ հանուն հավատի նահատակված հոգևորականների հոգիների համար: Ընթերցեցին Հայոց Մեծ Եղեռնի ժամանակ տանջամահ արված հոգևորակակնների պատմություններ:


Ավարտին կատարվեց հոգեհանգստյան կարգ ի հիշատակ եղեռնի բոլոր զոհերի և մասնավորապես՝ նահատակված հոգևորականների:
Սա ԱՀԹ երիտասարդների կողմից կազմակերպված 5-րդ միջոցառումն է Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և աջակցությամբ թեմի երիտասարդաց միությունները հոգևոր պատասխանատու Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ յուրաքանչյուր ամսի 24-ին հանդես են գալիս տարբեր նախաձեռնություններով:


Միջոցառումները կշարունակվեն մինչև 2015թ. ապրիլի 24-ը՝ ողջ տարվա ընթացքում արթուն պահելով ցեղասպանության զոհերի հիշատակը:
Հաջորդ միջոցառումը հոկտեմբերի 24-ին նվիրվելու Եղեռնի զոհ շուրջ 200 մտավորականների հիշատակին:

  • 2014-09-25
×