եպտեմբերի 20-ին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ մասնակցեցին «Երևան 2.0 ուրբան ֆեստին»: Սիրահարների այգում մեկնարկած երիտասարդական քաղաքային փառատոնի նպատակը երիտասարդական քաղաքային մշակույթը ներկայացնելն էր: Փառատոնի շրջանակներում կազմակերպվել էր հելյունագործության, բրեյքդանսի, գրաֆիտի, Street Workout-ի և այլ ուսուցողական դասընթացներ: Թեմի երիտասարդները ստանձնել էին Պողոսյան այգիների մի քանի ծառերի համար հելյունագործ հագուստ պատրաստելու աշխատանքը: Երիտասարդները մի քանի ժամ շարունակ բազմաթիվ ցանկացողների հետ գործված հագուստի շերտերը միացրին և գեղեցիկ գույնզգույն «հագուստով» զարդարեցին ծառերը: Այս փառատոնի մասնակցությամբ ԱՀԹ երիտասարդները նպատակ ունեին ցույց տալ, որ ակտիվ ու պատրաստակամորեն են մասնակցում ոչ միայն հոգևոր, այլ նաև աշխարհիկ բոլոր այն գեղեցիկ իրադարձություններին, որոնք տեղի են ունենում մեր երկրում, մեր մայրաքաղաքում: