Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու ծիսակատար Տ. Պարթև քահանա Մուրադյանը մասնակցեց Երևանի Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցի անկախության տոնի շքերթին: Տեր հայրը Տերունական աղոթքով բացեց միջոցառումը, ապա սովորողներին ու աշխատակիցներին փոխանցեց Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությունը: Այս դպրոցն ունի փոքրիկ հանրապետություն, ուր ընտրում են իրենց հանրապետության ղեկավարին, կառավարությանը: Ամեն տարի շքերթով նշում են անկախության տոնը: Այս տարի էլ հավուր պատշաճի անցկացրին այն. մասնակցում էին դպրոցական հանրապետության կառավարության անդամները, դպրոցի տնօրինությունը, աշխատակազմը, ծնողները: Միջոցառման ավարտին Տ. Պարթևը պահպանիչ աղոթք կարդաց և օրհնության կարգ կատարեց: