Երիտասարդները թերթոններ բաժանեցին Խաչվերացի նախորդ երեկոյան

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Երիտասարդները թերթոններ բաժանեցին Խաչվերացի նախորդ երեկոյան

Երիտասարդները թերթոններ բաժանեցին Խաչվերացի նախորդ երեկոյան

Սեպտեմբերի 13-ին՝ Խաչվերացին նախորդող շաբաթ օրը, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները  առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ Երևանի փողոցներում անցորդներին իրազեկեցին Խաչվերացի տոնի մասին և թերթոններ բաժանեցին: Նախաձեռնությունը սկսելուց առաջ ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ և երիտասարդական կառույցների համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանը պահպանիչ աղոթք կարդաց  երիտասարդների համար: ԱՀԹ երիտասարդներն արդեն ավանդույթ են դարձրել տաղավար տոներից առաջ մարդկանց իրազեկել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոների և խորհուրդների մասին:

  • 2014-09-16
×