Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է Ս. Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը: Այս առթիվ Ս. Պատարագ է մատուցվել բոլոր եկեղեցիներում: Ս. Տիրամոր ծննդյան տոնն ուխտի օր է նրա անունը կրող եկեղեցիներում: Այսօր մարդաշատ էր նաև Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի Ս. Աստվածածին մատուռը, որտեղ Ս. Պատարագ է մատուցել հոգևոր հովիվ Տ. Հայկազուն քահանա Մկրտչյանը: Այս փոքրիկ մատուռում, ուր ապագա չեմիպոնները հաճախ են այցելում, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի տնօրինությամբ և օրհնությամբ տարվա ընթացքում Ս. Պատարագ է մատուցվում հենց այս օրը: