«Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոն

«Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոն

Հունիսի 11-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը և թեմի երիտասարդաց միությունների անդամները մասնակցեցին «Համով-հոտով Երևան» խորագիրը կրող «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնին:

Տեր Պետրոսի գլխավորությամբ միջոցառումը մեկնարկեց Տերունական աղոթքով: Այնուհետև Տեր հայրը ներկաներին փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը:

Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի և քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանի հետ Տեր հայրը շրջեց տաղավարներում:

Միջոցառումն անցկացվում է արդեն 8-րդ անգամ և արդեն 2-րդ անգամ՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի շրջանակում՝ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:

Փառատոնին մասնակցող 21 ընկերություններից 12-ը ներկայացնում էին ազգային-եկեղեցական՝ Ս. Ծննդյան, Ս. Զատկի, Ս. Սարգսի, Տեառնընդառաջի, Համբարձման, Վարդավառի, Ս. Խաչվերաց տոներին, Բարեկենդանին, Մեծ Պահքին, Նավասարդի տոնին բնորոշ ավանդական ուտեստներ:

 

 

Արարատյան Հայարապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2016-06-13
×