Ո՞վ է արժանի գովեստի

Ո՞վ է արժանի գովեստի

«Ոչ թե նա է ընտրյալը, ով ինքն իրեն է գովաբանում, այլ նա, ում Տերն է գովում» (Բ Կորնթ. 10:18)

 

Ավելորդ եսասիրությունն ու ինքնավստահությունը հատուկ է մարդ արարածին և մշտապես դառնում է չարիքի պատճառ ու հիմք: Երբ ինքնասիրահարվածության մեջ ենք հայտնվում, հերթական անգամ սկսում ենք ինքներս մեր արարքներն ու գործն արժևորել՝ ասելով, թե մենք ենք ընտրյալը և եկել է գործելու հենց մեր ժամանակը: Չենք նկատում, սակայն, որ որոշումներ ընդունելու հարցում սահմանափակված ենք մեր սխալականությամբ, մեր մեղսավորությամբ: Եվ բնավ չենք կարող իմանալ, թե մեր ժամանակը երբ է: Այն, ինչ այդ պահին մեծամտորեն համարել ենք, թե գիտենք, գիտի միայն Տերը՝ Աստված: 

 

Ի՞նչ է մնում մեզ այս պատմությունից: Այո՛, միայն սեփական անձի գովաբանությունն ու եսասիրության, մեծամտության արտահայտումը: «Ոչ թե նա է ընտրյալը, ով ինքն իրեն է գովաբանում, այլ նա, ում Տերն է գովում» (Բ Կորնթ. 10:18),- գրված է Սուրբ Գրքում: 

 

Լեռան քարոզում ՝ ինը երանիների շարքում ասված է.  «Երանի՜ հեզերին, որովհետև նրանք պիտի ժառանգեն երկիրը» (Մատթ. 5:5): Հեզությունն Աստվածաշնչում մշտապես դրվում է՝ հակառակ մեծամտության: Հեզերն արժանանում են բարձրագույն պարգևին՝ երկիրը ժառանգելուն և քրիստոնյաների համար մեծագույն նպատակին՝ փրկությանը. «Տէրը սիրում է իր սուրբ ժողովրդին, եւ փառաւորում հեզերին փրկութեամբ» (Սաղմ. 149:4):  

 

Ուրեմն՝ երբեք չգովաբանենք սեփական անձը, քանզի միայն Տերը գիտի, ե ով է իրական արժանավորը: Եվ թող որ Քրիստոսի անսահման սերը մարդկության հանդեպ մեզ դրդի ոչ թե մեծամտության, այլ խոհեմության ու հեզության: Թող որ մեր՝ որոշումներ կայացնելու ազատությունը մեզ ոչ թե դարձնի անշնորհակալ, այլ դրդի անդադար շնորհակալական աղոթքների: Եվ թող որ մեր հեզությամբ արժանանանք փրկության, և մեր փրկությամբ արժանի լինենք Քրիստոսի սխրանքին:

  • 2022-02-05
×