Պատրա՞ստ ես բաց թողնել ցանկությունդ…

Պատրա՞ստ ես բաց թողնել ցանկությունդ…

Երբևէ նկատե՞լ եք, թե ինչպես է առանց ձեր ոչ անմիջական մասնակցության կյանքի ընթացքը փոխվում դեպի լավը՝ անսպասելի, ակնթարթի պես: Հարց է առաջանում, թե ինչպե՞ս: Մենք շատ հաճախ ենք այս կամ այն բանը ցանկանալով՝ մեր ամբողջ ուշադրությունը սևեռում դրա վրա, բայց իրականում չենք էլ նկատում, որ դա իրականանում է, երբ մենք այլևս մոռացած ենք լինում դրա մասին՝ գոնե մասամբ: Ով է կամ ինչն է ազդում այդ ամենի վրա, դժվար է ասել, բայց մեր ենթագիտակցությունը երբեմն անում է ավելին, քան մեզ թվում է:
 

Հաճախ պարզապես պետք է գիտակցելի դարձնենք մեզ համար, այն ինչ ցանկանում ենք հարկավո՞ր է, թե՞ ոչ: Գաղտնիք չէ, որ Աստված իրականացնում է այն, ինչ մեզ պետք է և միայն այն ժամանակ, երբ ճիշտ է: Ու որքան էլ հաշվի չնստենք այս ճշմարտության հետ, սա միևնույն է անհերքելի փաստ է, որը գործում է միշտ: Պատահական չէ հնուց եկած այն խոսքը, որն ասում է՝ Աստված, որը բարին է, թող անի: Տիրոջից բացի ոչ ոք ավելի լավ չգիտի, թե ինչի կարիք ունենք մենք: Ու վաղ թե ուշ մենք մեր ցանկությունների տերն ենք դառնալու, եթե այն ի սկզբանե Աստծո ցանկությունն է նույնպես: Այս ամենի հետ մեկտեղ երբեմն կհանդիպեն իրավիճակներ, երբ մի բան շատ ցանկանալով՝ մենք դրան կհասնենք ու կհիասթափվենք: Մի պարզ պատճառով. ընտրությունն, այնուամենայնիվ, շատ իրավիճակներում մերն է լինում և Աստված իրականացնում է՝ ցույց տալով, որ այն մեզ ոչինչ իրականում չպարգևեց:
 

Հաջողությունները միայն մեկին  չէ, որ տրվում է, վստահ եղեք, այն բոլորիս է տրված: Ոչ մեկ իրականում բախտավոր աստղի տակ չի ծնվում, և մենք բոլորս էլ Աստծո զավակներ ենք. պետք է միայն մեր ցանկությունների համար ջանասիրաբար աշխատենք ու վանենք մեզնից բոլոր միատեսակ ու բացասական մտքերը, իսկ ցանկությունների մասին մոռանանք, որ իրականան: Գործում է, հաստատ գործում է, դու էլ փորձիր:

 

Լիլիանա Օսիպյան

  • 2022-02-08
×