Ի՞նչ է նշանակում ես երազում եմ ապրել կատարյալ աշխարհում։ Պատկերացրեք առանց չարության, թմրամոլության, սովի, աղքատության կամ անարդարության մարդկային մի հասարակություն, որտեղ բոլոր մարդիկ ֆիզիկական և էմոցիոնալ առումով առողջ են։ Չկա այլևս վիշտ կամ դժբախտություն։ Որքանո՞վ է ռեալ այսպիսի աշխարհ երազելը։ Չնայած այն բանին, որ գիտության և տեխնիկայի բնագավառներում մարդկությունը զգալի նվաճումների է հասել, այնուամենայնիվ, շատերը դժվարանում են հավատալ, որ մարդն իր մտային կարողություններով կամ ունեցած գիտելիքներով ի վիճակի է կատարյալ աշխարհ ստեղծել, որտեղ հնարավոր է ապրել խաղաղ ու երջանիկ։
Ապրելու ցանկությունը ապշեցուցիչ ներքին ուժ է, որը շատերի համար մղիչ ուժ է հանդիսանում, որպեսզի և՛ հաղթահարեն դժվարությունները, և՛ հնարավոր ամեն բան անեն իրենց կյանքը պահպանելու համար։ Միայն ֆիզիկապես գոյությունը պահպանելը չէ, այսինքն՝ շնչելն ու շարժվելը: Մի շարք նյութական կարիքներ ունենալու հետ մեկտեղ, մարդն ունի նաև բազմաթիվ մշակութային և սոցիալական հետաքրքրություններ՝ չհաշված հոգևոր կարիքները, որոնցից մեկն էլ Աստծո հանդեպ հավատ ունենալն է։ Ցավոք, աշխարհի շատ մասերում հարյուր միլիոնավոր, եթե ոչ միլիարդավոր մարդիկ պարզապես իրենց գոյությունն են պահպանում տիրող սոցիալական և էկոլոգիական ծանր պայմաններում։
Բոլորիս քաջ հայտնի է, որ կյանքը լի է հաճույքներով. գեղատեսիլ վայրերում հանգստանալ, հետաքրքիր ընթերցանություն, հաճելի ընկերակցություն և գեղեցիկ երաժշտություն: Ցավոք, այսօրվա կյանքին բնորոշ է նաև մեկ այլ առանձնահատկություն ևս։ Աշխարհով մեկ սփռված տառապանքը, անարդարությունը, չքավորությունը, հիվանդությունը և մահը միայն մի քանիսն են այն ծանր երևույթներից, որոնց պատճառով կյանքը դառնում է տառապալից։ Իհարկե, այս ամենով հանդերձ իդիալական կյանքը երազանք չէ, որովհետև, երբ մենք շրջապատված ենք սիրելի մարդկանցով և Աստծո կողմից օրհնված ենք՝ հոգևոր առումով կատարյալ ենք:
Մարիետտա Խաչատրյան