«Առաջնեկս ծնվեց ու ծխախոտի ծուխը վերացավ մեր տանից»

«Առաջնեկս ծնվեց ու ծխախոտի ծուխը վերացավ մեր տանից»

Մարդու կյանքի ճանապարհը երկընտրանք է. մի կողմով քայլելու դեպքում ճանապարհիդ միշտ կլինեն դժվարություններ, որոնք սեփական նպատակասլացության, աշխատասիրության և համառության շնորհիվ կհաղթահարես, իսկ հակառակ կողմում գայթակղության քարեր են, որոնց միջոցով քեզ կթվա, որ ամեն դժվարություն հեշտ հաղթահարելի է, բայց դա միայն առաջին հայացքից: Իրականում այդ գայթակղությունների շարքից ամենատարածվածը ծխելն է, որից հրաժարվելը բարդ է, իսկ ոմանց համար՝ անհնար:


Քնարիկ Ասատրյանը պատմում է, որ իր ամուսինը դարձել էր ծխախոտի գերին և օրական մեկ-երկու տուփ ծխելը սովորական էր. «Կենսակերպի էր վերածվել այդ ամենը, ու նա չէր կարողանում ոչ մի կերպ ձերբազատվել: Իրավիճակը փոխվեց, երբ ծնվեց մեր առաջնեկը»:


Քնարիկի խոսքով ինքը թունավոր հղիություն էր տանում, և առաջին բանը, որը կտրականապես չէր կարելի ծխախոտի ծուխն էր. «Երբ բժշկից լսեցի այդ նորությունը, դուրս եկա սենյակից և սկսեցի ծխախոտը ծխախոտի վրայից վառել: Կարծես չէի գիտակցում ասվածի լրջությունը: Ներս մտա, նորից հարցուփորձ արեցի ու հասկացա՝ մի կողմում երեխայիս կյանքը սեփական ձեռքերով վտանգելն էր, մյուս կողմում՝ ծխելու գայթակղությունից հրաժարվելը»,- նշեց Քնարիկի ամուսինը և շարունակեց. «Տարբեր մասնագետների դիմեցի. բժշկի, հոգեբանի, բայց ապարդյուն: Ինձ օգնեց հոգևորականի հետ զրույցները, որի մասին տեղյակ չէր կինս, բայց զարմացած էր, թե ինչպես եմ կարողանում չծխել»:


Մի օր կինս որոշեց, որ միասին եկեղեցի գնանք. արդեն 8 ամսական էր երեխան: Եկեղեցի մտանք, բռնեց ձեռքս, դրեց փորին և, նայելով վերև, բարձր ասաց. «Տեր, թող լույս աշխարհ գա մեր փոքրիկը և վերացնի մեր տան ծուխը: Թող իր գոյությամբ ստիպի հայրիկին հրաժարվել վնասակար սովորություններից, որոնք կարող են չնչին ձևով ազդել երեխայի վրա»: Մեկ ամիս անց ծնվեց մեր առաջնեկը, ու ես խոստացա, որ ծխախոտին մոտ երբեք կյանքում չեմ գնա:


Լիլիանա Օսիպյան

  • 2022-02-08
×