Երբևէ մտածե՞լ եք, եթե ձեզ հարցնեն՝ ի՞նչ է ազատությունը, ի՞նչ կպատասխանեք:
Այսօր շատ է խոսվում հավասարության և ազատության մասին։ Աշխարհի շատ վայրերում մարդիկ ցանկանում են ազատվել խտրականությունից, աղքատությունից, խոշտանգումներից։ Մեկ այլ հատվածում էլ մարդիկ պայքարում են խոսքի, ընտրության և ինքնորոշման ազատության դեմ։ Ստացվում է՝ ազատության պատկերացումները յուրաքանչյուրի մոտ շատ տարբեր են:
Այսօր մարդիկ ձգտում են անել այն, ինչ ուզում են և ապրել այնպես, ինչպես ուզում են։ Շատերը կարծում են՝ ազատ լինելու համար կարող են անել իրենց ուզած ամեն բան՝ առանց հետևանքների մասին անհանգստանալու:
Այժմ հարց է ծագում. ո՞վ իրավունք ունի որոշելու, թե որ սահմաններն են արդար, անհրաժեշտ և ողջամիտ։ Չպետք է մոռանանք, որ միայն Աստված ունի բացարձակ, անսահմանափակ ազատություն, որովհետև նա է ամենի Արարիչը:
Ոմանք կարծում են, թե որքան շատ ազատություն ունենան, այնքան ավելի լավ կապրեն։ Սակայն անսահման ազատությունը նման է երկսայր սրի։ Ճիշտ է, ազատությունը շատ օգուտներ է բերում, բայց մեր մարմնով սարսուռ է անցնում, երբ մտածում ենք այն մասին, թե աշխարհում կյանքն ինչպիսին կլիներ, եթե ոչ մի սահմանափակում չլիներ։
Ադամն ու Եվան այնպիսի ազատություն էին վայելում, որի մասին այսօր մարդիկ կարող են միայն երազել։ Նրանց կյանքը զերծ էր անհանգստություններից՝ կապված, օրինակ, ուտելիքի, աշխատանքի, հիվանդությունների և մահվան հետ: Բայց արդյո՞ք դա նշանակում էր, թե նրանց ազատությունը բացարձակ էր։
Աստված պատվիրում է, որ ազատ ենք ընտրելու բարու և չարի միջև: Մենք կարող ենք ընտրել ազատություն՝ հետևելով Աստծուն: Բարու և չարի միջև ընտրելու իրավունքը և ինքնուրույն գործելը կոչվում է ազատ կամք:
Երբ մենք հետևում ենք Աստծո պատվիրաններից յուրաքանչյուրին, մենք աճում ենք իմաստության և ուժեղ բնավորության մեջ: Մեր հավատն ավելանում է: Մեզ համար հեշտանում է ճիշտ ընտրություններ կատարելը, որովհետև ճիշտ ընտրություններն ավելացնում են ավելի շատ ճիշտ որոշումներ կայացնելու մեր կարողությունը:
Մարիետտա Խաչատրյան