Ներիր, որ երջանիկ զգաս քեզ

Ներիր, որ երջանիկ զգաս քեզ

Քրիստոս ասում է. «Եթե եղբայրդ զղջաներիր»: Ամեն օր «Հայր մեր»-ն արտասանելիս մենք ասում ենք` ներիր մեր հանցանքներն այնպես, ինչպես մենք ենք ներում նրանց, ովքեր հանցանք են գործում մեր դեմ: Եվ ի վերջո` Եթե դուք ներեք մարդկանց իրենց հանցանքներըձեր Երկնավոր Հայրն էլ ձեզ կների ձեր հանցանքերը: (Մատթ.6:14): Որքան էլ բարդ է խոստովանել, բայց մարդու մարդասիրության շրջանակն այնքան նեղ է, որ նա իր մեջ ուժ կարող է գտնել միայն իր ծնողներին ներելու համար, չնայած կան մարդիկ, ովքեր դրան էլ պատրաստ չեն: Հետևաբար կարող ենք ասել, որ այդ դեպքում տվյալ մարդիկ կարող են համարվել ծնողասեր, բայց ոչ երբեք մարդասեր: Թույլ մարդիկ ներողություն չեն խնդրում և հենց նույն թույլ մարդիկ երբեք չեն ներում: Եթե մարդ չի ներում, ապա սովոր է դիմացինին ցավ պատճառել, որը վաղ թե ուշ ապրում է հենց ինքը, ուստի ներում խնդրողը պետք է ինքն իր մեջ այդ մարդուն ների և անցնի առաջ: Ներիր մարդկանց ամեն ինչ, բայց երբեք ներողություն մի խնդրիր այն պարագայում, երբ քեզ մեղադրում են մի բանում, ինչը դու չես գործել: Մի արժեզրկիր խոսքդ, եթե մեղավոր չես: Մի մոռացեք մի պարզ ճշմրատություն. երբ ներում ես առաջին հերթին ներդաշնակվում ես ինքդ քեզ հետ, հակառակ դեպքում ներքին պատերազմ է սկսվում, որը քո ստացած վիրավորանքին ավելացնում է սեփական տառապանքն ու կյանքի լավ ու դրական կողմերը չնկատելը: Ատելությունը կործանիչ ուժ ունի և Աստվածաշունչը կօգնի ձեզ միայն այն դեպքում, երբ ինքներդ ցանկանաք կարդալ այն ու խորհել դրանում տեղ գտած պատգամնների շուրջ: Աստվածաշունչը մեզ սովորեցնում է ամենակարևորը՝ ներողամտության հիմքում ընկած է անշահախնդիր սերը, իսկ դու պատրա՞ստ ես սիրել այդպես, մտածիր և ինքդ որոշիր:

 

Լիլիանա Օսիպյան

  • 2022-02-08
×