Հաղթում է նա, ով սկզբում ինքն իրեն է հաղթում

Հաղթում է նա, ով սկզբում ինքն իրեն է հաղթում

Լինում են օրեր, երբ չեմ ցանկանում վեր կենալ անկողնուց, լինում են օրեր, երբ ցանկանում  եմ հանձնվել, լինում են օրեր ուզում եմ թողնել ամեն ինչ ու փախչել, լինում են օրեր, երբ հիասթափությունս այնքան մեծ է լինում, որ այլևս ելք չի երևում: Հետո հասկացա, որ յուրաքանչյուրի մոտ էլ լինում են հիասթափություններ, պարզապես ամեն մարդ աշխարհը տեսնում է իր տեսանկյունիցամեն մարդու աշխարհի կենտրոնում ինքն է:
 

«Ես հաղթեցի աշխարհին». այս խոսքերը ես չեմ ասել, այլ Քրիստոս, ու այս խոսքերն ասվեցին այն պահին, երբ ամբողջ աշխարհը կարծում էր, թե Քրիստոս իր խաչելությամբ մատնվեց պարտության, ու քչերն այդժամ հասկացան, որ Հիսուս հաղթեց՝ ընտրելով բարին, լավատեսությունը, լինելով ճշմարտության մեջ հաստատուն, արժևորելով կյանքը:
 

«Հաջողություն» բառը տարբեր մարդկանց կողմից տարբեր կերպ է ընկալվում։ Շատերը հաջողության հասնելու համար ընդամենը մեկ փորձ են կատարում, երբեմն երկու կամ երեք, բայց եթե այդ փորձերից հետո հաջողության չեն հասնում, կարծում են` դա իրենց համար չէ։ Հաճախ մոռանում ենք շատ կարևորի մասին՝ ոչինչ չի ստացվում առաջին փորձիցմենք միշտ էլ պետք է կրկնենք այնքան ժամանակ, մինչև հասնենք ցանկալի հաջողության։ Մարդիկ, ովքեր շուտ են հանձնվում, կարծում են` կյանքը իրենց չի սիրում, կամ Աստված  իրենց պատժում է  ու թույլ չի տալիս երջանիկ և հաջողակ մարդու կյանքով ապրել։ Երբ գիտակցենք, որ Աստված մեզ բոլորիս սիրում է հավասար, առանց նախապայմանների, կփորձենք սեփական ձախողումների պատճառը ինքներս մեր մեջ փնտրել։
 

Մարդը երջանիկ էերբ անհրաժեշտ էՄիգուցե կոպիտ է հնչում, բայց բոլորս էլ ունենում ենք այսպիսի զգացում: Լավ ու կարևոր աշխատանք անելուց հետո, մենք տեսնում ու զգում ենք, թէ ինչպես են մեզ վերաբերում շրջապատում: Երբ մեկ անգամ այս զգացումը ունենում ենք, նորից լավ բան անելու ցանկությունը մեզ հանգիստ չի տալիս, ու գալիս է մի պահ, երբ գիտակցում ենք, որ ինքնաբավարարվածությունը լավագույն զգացումն է, կամ երջանիկ ապրելու բանաձևըբայց չմոռանալովոր յուրաքանչյուր մարդ ինքն է գտնում իր երջանկության բանաձևը։ Մենք մեր որոնումների ճանապարհին, բնականաբար, ունենում ենք հիասթափություններ, հուսալքություններ, բայց  երբեք չենք դադարում մեր երջանկության որոնումները։ Իրականում, ինքնախաբեություն է այն միտքը, երբ մարդ ասում է, եթե ես սա ունենամ, երջանիկ կլինեմ, եթե մարդ ինքն իր ներսում չձևավորի այդ երջանիկ վիճակը, ապա նա այդպես էլ կշարունակի իրերի հետևից ընկնել ու մի օր կհասկանա, որ երջանկությունը իրերի մեջ չէ։
 

Եվ միշտ հիշեք. ոչ թե լավ է լինելուայլ ամեն ինչ արդեն լավ է։ Չկան պարտություններ և անհաջողություններ, կան ժամանակավոր հիասթափություններ:

 

Մարիետտա Խաչատրյան

  • 2022-02-08
×