Կյանքում կա ինչպիսին լինելու ընտրություն

Կյանքում կա ինչպիսին լինելու ընտրություն

Եթե մի կողմում կա բարություն, ապա հակառակ բևեռում չարությունն է, այնտեղ որտեղ կա հանգստություն, կա նաև ագրեսիա և այդպես շարունակ. մարդու կյանքը երկբևեռ է:

 

Մենք կարող ենք լինել բարի՝ հակառակ բևեռը ճնշած պահելու հաշվին: Հաճախ ենք լսում մեր շրջապատում, երբ մարդիկ մեկը մյուսին բնութագրելու համար ասում են՝ նա շատ կամեցող մարդ է, այո, բայց չենք կարող բացառել, որ հենց այդ նույն մարդը կարող է կյանքի ինչ-որ իրավիճակում դրսևորել նախանձ և, դա բնական է:

 

Պարզապես պիտի գիտակցել, որ այս կամ այն բևեռը տեսանելի դարձնելով՝ մենք չենք կորցնում հակառակ բևեռը, չենք սպանում այն մեր մեջ և, որ ամենակարևորն է, պետք է փորձենք նույն նժարի վրա պահել դրանց հավասարակշռությունը՝ հանուն մեր հոգու ներդաշնակության, ինքներս մեզ հետ համերաշխ լինելու համար:

 

Միշտ ցանկալի է ընդունել, որ կյանքում չկան դրական ու բացասական երևույթներ, չկան լավ ու վատ, բարի կամ չար մարդիկ. պարզապես կյանքում կա ինչպիսին լինելու ընտրություն:

 

Գնահատեք ձեր դրական որակները, կենտրոնացեք դրանց վրա, բայց երբեք մի վախեցեք  բարձրաձայնել  ձեր թույլ կողմերի մասին, որովհետև դրանք օգնում են ինքնակատարելագործվելու ճանապարհին:

 

Հիշեք, որ շրջապատողները գնահատում են մեզ այնպիսին, ինչպիսին մենք ենք մատուցում ինքներս մեզ:

 

Լիլիանա Օսիպյան

  • 2022-02-08
×