Հավատք

Հավատք

Եթե փորձենք սահմանել, ապա հավատքը մարդու այն համոզմունքն է, որ առանց Աստծո հնարավոր չէ ապրել իմաստավորված կյանքով. Ամեն ինչ Աստծով է: Քրիստոս ով նոր մարդ դառնալու համար  հենց այդ՝ կենդանի հավատքն է անհրաժեշտ յուրաքանչյուրիս: Հավատալ Աստծուն, նշանակում է վստահել մեր կյանքը կյանքի Արարչին, ոչ թե թողնել այն ինքնահոսի, ինչպես կարծում  են նրանք, ովքեր միայն մարդկային ջանքերով հույս ունեն հասնելի րենց նպատակին: Այդպիսի մարդիկ իրենց ողջկյանքը ապրում են որպես աստվածամարտներ, որովհետև չգիտեն, որ «Նրանով ենք ապրում և շարժվում և կանք»:  Մենք անհավատ ենք ոչ թե, որ չենք հավատում Աստծո գոյությանը , այլ` որ չենք հավատում Աստծո սիրուն, ողորմությանը, սրբությանը և արդարությանը: Չարն էլ հավատում է, որ Աստված կա, բայց ի՞նչ է անում…

 

ՇատմարդիկանկեղծորենփափագումենգտնելԱստծուն, սակայնձախողվումենոչայն պատճառով, որ Աստվածչկա, այլորովհետևսխալտեղումենփնտրում: Գուցե պետք էլ չէ Աստծուն փնտրել, քանի որ Աստված միշտ մեր կողքին է: Պարզապես պետք է կարողանալ պատրաստ լինել Նրա սերն ու ողորմությունը, անսահման բարությունն ու շնորհները ընդունել և պատասխանատվությամբ ապրել մեր կյանքը:

 

ՇատկարևորէմարդումեջԱստծունճանաչելուևհասնելու անկեղծձգտումը: Այս ճանապարհին է հավատքը կենդանանում և իմաստավորվում: Հավատքը մեզ պատմում է ոչ թե Քրիստոսի մասին, այլ տալիս է հնարավորություն տեսնելու և ապրելու Քրիստոսի հետ: Քրիստոնյան նա չէ, ով գիտի Քրիստոսի մասին, այլ նա է ով գիտի Քրիստոսին:

 

Եվ եթե Աստծո անսահման զորությամբ, շնորհով ու մեր հոգևոր մաքրագործման շնորհիվ մեզ հաջողվել է բացահայտել ճշմարիտ հավատքի ճանապարհը, որի հիմքում ոչ թե արտաքին աշխարհի կանոններն ու մեր Ես-ն են, այլ Աստծո հանդեպ անսահման վստահությունն ու սերը, ապա կարող ենք վստահ քայլել այդ ճանապարհով, և մեր պայքարը կդառնա ոչ թե փորձությունները հաղթահարելու պայման, այլ Աստծուն փառաբանելու երջանիկ հնարավորություն:

 

Արմեն Չաքմիշյան

 

  • 2022-02-08
×