Հավատը մեր փրկագործության շնորհն է: Հիսուս ասում է. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս լեռանը կասեք տեղափոխվիր այստեղից այնտեղ, և այն կտեղափոխվի. և ոչինչ ձեզ համար անհնար չի լինի» (Մատթեոս 17:19):
Հավատալ՝ նշանակում է ապավինել, վստահել և փրկագործվել: Բոլորս էլ մեղավոր ենք և հույս ունենք փրկության՝ ոչ թե մեր սուրբ լինելու հանգամանքով, այլ անսահման ու անկեղծ հավատքով և Աստծո սիրով: Հավատքն է, որ տալիս է հանրավորություն աստվածային այդ սիրով ապրելու:
Կարևոր է նաև հասկանալ, որ հավատքը զուտ կրոնական ձևակերպում չէ, այլ ամենօրյա ապրելակերպ և գործ: Հավատքը նաև հոգևորը նյութականից հստակ տարբերակելու և առաջինի կարևորությունը գիտակցելու կարողություն է, որովհետև անկեղծ պայքարի և անսասան հավատի առկայության դեպքում ցանկացած փորձություն և տառապանք ի վերջո հաղթահարվում է:
Հավատքի շնորհիվ՝ մարդ ճանաչում է Աստծուն, Նրա անսահման զորությունն ու սերը: Աստված կատարյալ է, իսկ մարդն՝ անկատար, սակայն սա չի նշանակում, որ մարդ չպետք է ցանկանա փոխվել, դառնալ ավելի լավը ու ձգտել կատարելության: Եվ հենց անկատար մարդու կատարելության ձգտումն է, որ մեզ մոտեցնում է Աստծուն, մաքրում մեղքերն ու փրկագործում հոգին: Ուստի՝ յուրաքանչյուր ճշմարիտ հավատացյալ պարտավոր է հոգով ցանկանալ սա և գիտակցել, որ այն հանդիսանում է յուրաքանչյուրւ քրիստոնյայի հոգևոր կյանքի ամենամեծ առաքելությունը:
Արմեն Չաքմիշյան