Ազատության գինը

Ազատության գինը

Ի՞նչն է այս աշխարհում մարդու համար անհրաժեշտություն, առանց որի գրեթե անհնար կլինի ապրել:

 

Իհարկե, շատ բաներ կան, առանց որի ապրելը դժվարանում է, մասամբ կորցնում իր իմաստն ու հետաքրքրությունն, առաջ ընթանալու մղումը, բայց թերևս կա մի բան, առանց որի ոչ ոք չի կարող ապրել: Խոսքն ազատության մասին է: Մեզանից յուրաքանչյուրն ունի իր պատկերացրած և սահմանած ազատությունն:

 

Այսօր ամբողջ աշխարհում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու և գործելու բնական իրավունքը: Այս երևույթը շատերի մոտ դառնում է  չարախոսելու, քնադատելու, մինչև անգամ մեզ պատուհասած այս համաճարակը հիմարություն համարելու պատճառ: Հասկանալի է, որ նման կերպ արտահայտվողների հիմնական խնդիրը այս օրերին իրենց ազատությունից զրկված լինելն է, բայց հասարակության մի մեծ հատված էլ, ովքեր ևս զրկված են իրենց ազատությունից, շարունակում են գիտակցաբար մոտենալ իրենց առջև դրված սահմանափակումներին և մտածել նաև այն մարդկանց մասին, ովքեր ամիսներ շարունակ, ոչինչ չխնայելով, պայքարում են մեր բոլորիս առողջ և անհոգ կյանքի համար: Չմոռանանք՝ մեր հասանելիք ազատությունը նորից վայելելու հնարավորությունը այժմ հենց նրանց ձեռքերում է

 

Մարդու համար այս կյանքում ամենաթանկ բանն ազատությունն է, մարդը չի կարող լիարժեք ապրել, եթե չունի ազատություն: 

 

Պատմությունից մեզ հայտնի է, որ մարդը միշտ պայքարել է ազատ լինելու, ազատ ստեղծագործելու, ազատ խոսելու համար: Երբ պատժել են ցանկանում մարդկանց, նրանց զրկում են ազատությունից։ Ազատությունը չունի սահմաններ, սակայն մարդն երբեմն ձգտում է հասնել անսահման ազատության՝ չգնահատելով այն ազատությունը,  որը ունի: 

 

Առանց ազատ կամքի մենք անկարող կլինեինք ճիշտ ընտրություններ կատարել, սակայն չի բացառվում, որ այդ նույն ազատ կամքով նաև սխալ ընտրություն կատարենք և կորցնենք Աստծո հետ կրկին լինելու հնարավորությունը:  Յուրաքանչյուրն ունի իր պատկերացրած և սահմանած ազատությունը, բայց միշտ հիշենք՝ ինչ է ասում Ավետարանը. «կատարյալ ազատությունն Աստծո կամքի մեջ լինելն է»:

  • 2022-02-08
×