Քրիստոսի Անվանակոչության տոն

Քրիստոսի Անվանակոչության տոն

Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Փրկչի Ծննդից ութ օր հետո՝ հունվարի 13-ին:

 

Ծննդյան ութերորդ օրը, Հովսեփն ու Մարիամը, որպես բարեպաշտ հրեաներ, մանկանը տանում են տաճար, հրեական օրենքի համաձայն թլպատում Հովհաննես Մկրտչի հոր` Զաքարիայի ձեռքով, և անունն էլ դնում Հիսուս: Հրեաների մոտ սովորություն էր արու զավակներին ծնվելուց ութ օր հետո թլպատելը, որպեսզի նրանք ստանան Աբրահամյան սերնդի և աստվածային ուխտի կնիքը: Այդ պահին կատարվում էր նաև մանկան անվանակոչությունը:

 

Ս. Գաբրիել հրեշտակը, Սուրբ Աստվածամորն ավետելով Աստծո Որդու Ծննդյան մասին, պատվիրեց Մանկան անունը Հիսուս դնել: Այս մասին կրկին վկայում է նույն Ավետարանիչը. «Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես» (Ղուկ. 1:31): «Հիսուս» անվանը զուգահեռ Փրկչին տրվում է նաև «Քրիստոս» անունը: Այն հունարեն բառ է, որ նշանակում է «Օծյալ» և համապատասխանում է եբրայերենի «Մեսիա»-ին:

 

Քրիստոնյաների համար այս տոնը հիշատակ է հոգևոր թլպատության, սրտի թլպատության. «Իսկական թլպատությունը սրտի՛ թլպատությունն էայսինքն՝ Սուրբ հոգու համաձայն ապրելն է և ոչ թէ գրավոր օրենքի համաձայն ապրելըԱյդպիսի մեկը գովաբանվում է ոչ թե մարդկանցիցայլ Աստծուց» (Հռոմիացիներ 2:29):

 

Փրկչի անվանակոչության տոնին Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ նախորդ օրը երեկոյան ժամերգության ավարտին կատարվում է նախատոնակի արարողություն:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2022-02-08
×