Ինչպե՞ս հագեցնել հոգևոր սովը

Ինչպե՞ս հագեցնել հոգևոր սովը

«Ես եմ կենաց հացըով դեպի ինձ գաքաղց չի զգաև ով ինձ հավատաերբեք չի ծարավի» (Հովհ. 6:35):

 

Հաճախ մարդիկ մտածում են, որ աշխարը միայն նյութական է, սակայն ինչպես Հովհան Ոսկեբերան Հայրապետն է ասում․«Մարդը կառչել է երկրային կյանքի նյութերին»։

 

Բնական է, որ հոգևոր սնունդը կարևորելով, չենք բացառում նյութականի անհրաժեշտությունը Նյութականը նույնպես կարևոր է մարդու կյանքում, քանի որ նյութական պայմանների ապահովությունն էլ, նպաստում է հոգևոր կյանքին զորացմանը:

 

Սակայն սա կյանքի մի կողմն է, քանզի պարզ է, որ մեր ֆիզիկական գոյության համար նյութական հացի չափ անհրաժեշտ է նաև հոգևոր հացը։ Հիսուս հիշեցնում է մեզ, որ չպետք է աշխատենք միայն նյութական սննդի համար, այլ այն հոգևոր սնունդի, որը մնում է հավիտենական կյանքում։ Կյանքում երկու տեսակ քաղց կա․ ֆիզիկական և հոգեկան: Նյութական ուտելիքը հագեցնում է մեր ֆիզիկական քաղցը, բայց չի գոհացնում մեր հոգեկան ապրումները:

 

Հիսուս սովորական հոգևոր մի առաջնորդ, մարգարե կամ վարդապետ չէր։ Նա Երկնավոր Հացն էր, Ով ծնվեց Բեթղեհեմում։ Եվ Աստված ուղարկել է Նրան, որպեսզի Իրենով հագեցնենք մեր հոգևոր սովը:

 

Մեր Տերը Վերջին Ընթրիքի ժամանակ հաստատեց Հաղորդության Սուրբ Խորհուրդը, վերցրեց հացը, օրհնեց, կտրեց և տվեց աշակերտներին՝ ասելով «Այս է իմ մարմինըոր շատերի համար է տրված. այս արեք իմ հիշատակի համար»: Բաժակով գինին էլ օրհնեց և ասաց, «Այս բաժակը նոր Ուխտ է իմ արյունով՝ ձեզ համար թափված» (Ղուկաս 22:19-20):

 

«Չենք ապրում ուտելու համար, այլ ուտում ենք ապրելու համար»։ Երբ Հիսուս քառասուն օրեր անապատում ապաշխարությամբ անցկացրեց և չկերավ ու չխմեց, սատանան Նրան ուզեց փորձել․ «Եթե Աստծու որդի եսայդ քարին ասաոր հաց լինի»։ Հիսուս նրան պատասխանեց․ «Գրված է՝ «Միայն հացով չէ որ կապրի մարդայլ Աստծու ամեն խոսքով» (Ղուկաս 4:3-4):

  • 2022-02-08
×