Կյանք՝ հաճելի Աստծուն

Կյանք՝ հաճելի Աստծուն

Հայ Եկեղեցին Դավիթ մարգարեի հիշատակը տոնում է Հակոբոս Տյառնեղբոր հետ, որովհետև եթե Դավիթը Քրիստոսի «նախահայրն» է ըստ մարմնի, ապա Հակոբոսը՝ նրա «եղբայրը» և ազգականը: Այս երկու սրբերի հիշատակը միասին ենք տոնում` խորհրդանշելու Հին և Նոր Ուխտերի միաձուլումը քրիստոնեության մեջ:

 

Դավթի կյանքի պատմությունը բացվում է որպես Իսրայելի թագավոր օծումով. «Եվ այն օրից սկսած Տիրոջ Հոգին Դավթի վրա իջավ» (Ա Թագ 16:13): Այդ պահից իսկ նա ներկայանում է որպես մի երիտասարդ, «որը սաղմոսներ գիտի՝ իմաստուն և քաջ մի մարդհանճարեղ և ճարտարախոսպայծառ աչքերով և գեղեցիկ տեսքովև Աստված նրա հետ էր» (Ա Թագ. 16:12, 18):

 

Աստվածաշնչի բոլոր անձերն էլ, առավել կամ նվազ չափով արտահայտում են մարդկային բնության տարբեր կողմերը, բարին կամ չարը, սակայն այս առումով ոչ ոք չի կարող հավասարվել Դավթին: Նրա մեջ կա ամեն ինչ, ինչը մարդկային է, վսեմագույներից մինչև ամենանվաստները:

 

Դավիթը անգերազանցելի զորավար էր և  իր շրջապատին, որոնք կապված էին իր հետ քաջություն և վստահություն էր ներշնչում: Նա երկրի հզորագույն մարդկանց իր կողմը գրավեց ու իր առաջնորդությամբ և օրինակով նրանք ավելի կատարելագործվեցին քաջության մեջ:

 

Դավիթն իր իմացական և ֆիզիկական կարողություններից առավել օժտված էր հոգևոր շնորհներով, որոնց պատճառով էլ արդարացիորեն օժտվել է «Աստծո սրտի այր» տիտղոսով: Նրա կրոնասիրությունը ոչ միայն հայտնի է դառնում իր սաղմոսներում, այլ նաև իր ամբողջ կյանքի ընթացքում: Դավիթն իր մեծության մեջ էլ խոնարհ է, և այս ոգին այնքան գեղեցիկ կերպով արտահայտվել է իր աղոթքներից մեկի մեջ, որ սկսում է. «Ո՞վ եմ եսՏե՛ր իմՏե՛րև ո՞վ է իմ տունըոր այսքան բարձրացրիր այն» (Բ Թագ. 7:18-29):

 

Հակոբոս Տեառնեղբայր

Ս. Հակոբոս Տյառնեղբայրն նախնական Եկեղեցու տիրական դեմքերից է և Երուսաղեմի առաջին եպիսկոպոսը: Հովսեփիոս հրեա պատմիչը նրան «արդար» է անվանել: Վարքագրական աղբյուրների համաձայն, ոմանք բռնանալով` նրան պատվիրում են բարձրանալ աշտարակի վրա և Հիսուսի դեմ չարախոսել: Սակայն Հակոբոսը հայտարարեց. «Հիսուսը Մեսիան է և Աստծո ՈրդինՈրն այժմ նստած է Աստծո աջ կողմում և աշխարհը արդարությամբ դատելու համար պիտի վերստին գա»: Այս հայտարարությունից շատերը հավատքի եկան, իսկ մյուսները բարձրացան և Հակոբոսին վայր նետելու համար սկսեցին քարկոծել նրան:

  • 2021-08-09
×