Պետրոսը առաքյալների մեջ ամենահամարձակներից մեկն էր: Առաքյալներից ամենաշատ տեղեկություն նրա մասին է, որ ստանումենք, թե՛ Ավետարաններից և թե՛ մանավանդ Գործք Առաքելոցից: Նա Հիուսի կողքին էր հենց վարդապետության տարիներից և հարությունից հետո:
Ըստ որոշ աղբյուրների Կափառնայումում գտնվելիս Հիուս բնակվում էր հենց Պետրոսի տանը: Երբ նա առաջին անգամ հանդիպեց Հիսուսին, Քրիստոս անմիջապես նկատեց նրա ով լինելը և թե ինչպիսի մեկն է իր առջև կանգնած, ուստի ասաց. «Դու, Սիմոն, Հովնանի որդի, դու պիտի Կեփաս կոչվես», որ թագմանվում է վեմ և սրա հունարեն տարբերակը Պետրոսն է (Հովհ 1:4):
Ավետարանիչները Պետրոսի մասին խոսելիս հաճախ հին ու նոր անունները միասին նշելով նրան կոչում են Սիմոն-Պետրոս:
Պետրոսի մեծության գագաթը ծանոթ դավանությունն է, որ Քրիստոս «Մեսիան է և Աստծո Որդին»: Հավատքի այս խոստովանությունն էլ Քրիստոսի եկեղեցու հիմքը հանդիսացավ
Սակայն, իր փառքի գագաթնակետին, Պետրոսն արձանագրեց իր անկումներից մեկը: Նա իր կյանքի նվաստագույն օրն ապրեց Քրիստոսի ձերբակալման գիշերը, երբ երեք անգամ ուրացավ Տիրոջը, բայց Հիսուսը ներեց նրան և վերահաստատեց իր առաքելության մեջ:
Պողոս Առաքյալ
Թեև Պողոսը Հիսուսին տարեկից, կամ նրանից մի քանի տարի փոքր է, սակայն ոչ մի նշում չկա Ավետարաններում, որ նա Հիսուսին Նրա կենդանության օրերին տեսած լինի:
Պողոսն ամբողջական նվիրման և անդուլ գործունեության անգերազանցելի մի տիպար է: Իր ամբողջ հնարավորությունները և կարողությունները ի սպաս դրեց Աստծո արքայության քարոզչությանը: Արդարացիորեն և իրավացիորեն եղավ «Ծառա Հիսուս Քրիստոսի», ինչպես որ սիրում էր կոչել ինքն իրեն՝ նամակներում: Հստակորեն ըմբռնելով քրիստոնեության մաքուր և վսեմ ոգին, նրա տիեզերական և հոգևոր բնույթը, և Քրիստոսի բերած փրկության բարիքներն անձամբ և բոլորից ավելի ճաշակած լինելով, Քրիստոսի փրկութունը համարեց որպես համամարդկային շնորհի լույս՝ անխտիր բոլորի, հրեայի և հեթանոսի, արուի և էգի, ծառայի և տիրոջ համար, ուստի ձևավորեց այն համոզմունքը, ըստ որի այլևս վերջացել է հրեական ծիսական կրոնի դերը, և դրա փոխարեն կարևորվում է Քրիստոսի բերած վարդապետությունը, որին կարելի է հաղորդակցվել միայն հավատքով: