Դանիելի մարգարեությունը

Դանիելի մարգարեությունը

Դանիել մարգարեն Աստծո ամենից նվիրյալ մարգարեներից մեկն է, իսկ Դանիելի մարգարեությունը` Աստվածաշնչի ամենակարևոր լուսավորություններից մեկը: Դանիելի մարգարեությունը նախևառաջ անդրադարձ է կատարում Նաբուգադոնոսոր արքայի կողմից գերեվարված չորս հրեաների պատմությանը, որոնք անդրդվելիորեն հավատարիմ մնացին Աստծուն և նրա պատվիրաններին:

 

 

Ընդհանուր առմամբ, գիրքը բաղկացած է երկու հիմնական մասերից:
Առաջին մասում պատմվում են միմյանցից բավականին անջատ վեց պատմություններ, որոնք պատմում են այն աներևակայելի տանջանքների մասին, որոնց ենթարկվել են հրեաները իրենց հալածողների կողմից:

 

 

Իսկ երկրորդ հատվածը ներկայացնում է Դանիելի չորս տեսիլքները, որոնք նրան երևացել էին Աստծո կողմից: Այս տեսիլքները բացահայտում են բազմաթիվ կարևոր իրադարձություններ, ինչպիսիք են, օրինակ, հրեա ժողովրդի պատմությունը օտար գերիշխանության տակ գտնվելու ժամանակաշրջանում մինչ այն պահը երբ Աստված կազատագրեր նրանց և կվերահաստատեր Իր  թագավորությունը:

 

 

Դանիելի մարգարեությունն իր բնույթով և ոճային ընդօրինակություններով բավականին նման է Նոր Կտակարանի վերջում գտնվող Հայտնության գրքին, քանզի թե՛ մեկի, թե՛ մյուսի կարևորագույն նպատակն է բոլոր ժամանակների հավատացյալների քաջալերումը, որպեսզի նրանք մշտապես հարատևեն իրենց հավատքում և զգան Աստծո զավակ լինելու հեքիաթային բերկրանքը:

 

 

Արմեն Չաքմիշյան

  • 2021-07-08
×