Ամբակումի մարգարեությունը

Ամբակումի մարգարեությունը

Ամբակումի մարգարեությունը պատմում է մի մարգարեի մասին, ով ապրել և գործունեություն է ծավալել բավական ճգնաժամային ժամանակաշրջանում: Նա ազնվագույն և փառապանծ մարդ էր, որը մշտապես տանջվում էր ուրիշների դժբախտությամբ, դատապարտում էր չարության ցանկացած դրսևորում, այդ մասին զրուցում Աստծո հետ և լցվում հոգևոր բերկրությամբ, երբ ստանում էր Տիրոջ պատասխանը:

 

 

Ամենայն հավանականությամբ, գիրքը գրվել է մ.թ.ա. 7-6- րդ դարերում: Գրքի ստեղծման ենթադրյալ ժամանակաշրջանը համընկնում է Մերձավոր Արևելքի վրա բաբելոնյան իշխանության հաստատման պահին, երբ իսրայելական համայնքը խորապես անհանգստացած էր իր ապագայի շուրջ և մտածում էր Աստծո հետ ունեցած իր հարաբերությունների մասին:

 

 

Ի վերջո, Աստված մոլորված վիճակում չի թողնում իր մարգարեին և պատասխանում է՝ նրա միջոցով ոչ միայն իր, այլև բոլոր ժամանակների ժողովուրդներին փոխանցելով Աստծուն հավատարիմ մնալու պատգամը: Ահա այս գիտակցումն է, որ յուրաքանչյուր անհատի թույլ է տալիս ապրել և վստահությամբ սպասել Տիրոջ միջամտությանը:

 

 

Ամբակումի գիրքը շատ հաճախ ծառայել է իբրև իրական լուսավորություն կյանքի տարբեր իրավիճաներում մոլորության մեջ գտնվող տարբեր մարդկանց համար, և շատերն են դիմել՝ այս գրքի իմաստությանը անելանելի իրավիճակներից ելք գտնելու, Տիրոջը իրապես ճանաչելու և աստվածահաճո կյանքով ապրելու դժվարին ճանապարհի ժամանակ:

 

 

Արմեն Չաքմիշյան

  • 2021-07-08
×