Անգեի մարգարեությունում, որը Հին Կտակարանի գրքերից է, անդրադարձ է կատարվում մարգարեի ծավալած գործունեությանը, ով քարոզում էր Բաբելոնից հրեաների վերադարձի ժամանակաշրջանում՝ ի նպաստ Երուսաղեմի տաճարի վերակառուցման:
6-րդ դարի սկզբին աքսորված, այնուհետև հայրենիք վերադարձած հրեաները ձեռնամուխ են լինում Անգե մարգարեի Երուսաղեմի տաճարը վերականգնելու սուրբ առաքելությանը, սակայն շուտով ընկնելով հուսահատության գիրկը՝ չեն շարունակում սկսած գործը:
Թեպետ միայնակ, սակայն Անգե մարգարեն չի նահանջում ու հորդորում է իր ժողովրդի պատասխանատուներին վերսկսել, ավարտին հասցնել սկսած սուրբ գործը: Այնուհետև արթնացնում է իր ունկնդիրների նախանձախնդրությունը`տեղեկացնելով նրանց, որ ժողովրդի ծայրահեղ աղքատության և հնձի սակավության պատճառը տաճարի լքված և անմխիթար վիճակն է:
Ինչպես նաև հայտնում է, որ Աստծո խոստման համաձայն նոր տաճարն իր շքեղությամբ և փառքով կգերազանցի նախորդին, վերջ կդնի անառակության և պղծության ցանկացած դրսևորման: Երկրի կառավարիչ Զորոբաբելը, որը սերում էր Դավթի սերնդից, մեծ ապագա է տեսնում հրեա ժողովրդի այդ խոստման մեջ:
Անգեի գրքում ընդգրկված են նաև բազմաթիվ ճառեր, որոնք մեզ փոխանցվել են մարգարեի կողմից:
Արմեն Չաքմիշյան