Զաքարիայի մարգարեությունը, որ Հին Կտակարանի գրքերից է, այլ կերպ անվանվում է նաև հույսի գիրք, քանզի այնտեղ ներկայացված է, թե ինչպես է Իսրայելի ու իսրայելցիների հույսը ժամանակի ընթացքում ավելի և ավելի մեծանում:
Ընդհանուր առմամբ, գիրքը բաժանված է երկու հիմնական մասերի:
Առաջին մասում պատմվում են մ.թ.ա. 520-518 թվականներին վերաբերող մարգարեությունները մի մարգարեի կողմից, ով եղել է Անգե մարգարեի ժամանակակիցը: Այս մարգարեություններն ի հայտ են գալիս տեսիլքների կերպով և հաստատում են մի քանի կարևոր իրադարձություններ: Օրինակ`Երուսաղեմի հաստատումը իր գլխավոր դերի մեջ, տաճարի վերակառուցումը և նոր դարաշրջանի սկիզբը:
Նոր դարաշրջանի սկիզբը նշանավորելու համար Աստված ընտրում է կառավարիչ Զորաբաբելին և քահանայապետ Հեսուին: Այս ամենից հետո իսրայելցիների հույսը սկսում է ավելի ու ավելի մեծանալ առ այն կարևոր պահը, երբ Աստծո թագավորությունը կտարածվի ողջ երկրի վրա:
Գրքի երկրորդ հատվածը, ինչպես երևում է, գրվել է առաջինից համեմատաբար ավելի ուշ: Այն հիմնականում կանգ է առնում երկու կարևորագույն երևույթների վրա և պատմում մարդու այն հատկանշական գծերի մասին, որը պետք է հաստատի Աստծո թագավորությունը՝ նրան փոխնիփոխ ներկայացնելով իբրև խոնարհ և հաղթական մի թագավորի կամ՝ որպես հովուի, մահապարտի և առաքյալի:
Արդեն Նոր Կտակարանում չորս ավետարանիչները նույնպես հաճախ են օգտագործում այս գծերը՝ ներկայացնելու մեր Տեր Հիսուս Քրիստոսին, Ով նահատակվեց հանուն մեր իսկ փրկության (Մատթ. 21.4-5, 26.31, Մարկ. 14. 27, Յովհ. 19.37):
Արմեն Չաքմիշյան