Բարուքի թուղթը

Բարուքի թուղթը

Բարուքի թուղթը Հին Կտակարանի կարևոր հատվածներից մեկն է, որը հաջորդում է Երեմիայի մարգարեությանը: Գրվել է մ.թ.ա. 6-րդ դարի սկզբին: Միմյանցից անկախ 4 մասերից բաղկացած մի գրվածք է, որը, միանշանակ կարելի է պնդել, չի պատկանում նույն հեղինակին:

 

 

 Առաջին մասը ներառում է ներածություն, որտեղ որոշակիորեն պարզաբանվում է, թե գիրքը ինչպիսի պայմաններում պետք է ընթերցվի Երուսաղեմում մեղքերի թողության պահին:

 

 

Երկրորդ մասը ներշնչված է Դանիելի գրքից և  կազմում է հենց մեղքերի խոստովանության հատվածը, ինչին հաջորդում է աստվածաշնչյան բազմապիսի մեջբերումներով մի աղերսանք: Երրորդ մասը իմաստության մասին խորհրդածություն է: Իսկ չորրորդ և վերջին հատվածը քաջալերական մի ճառ է, որն ուղղված է Երուսաղեմին:

 

 

Բարուքի թուղթը ներկայացվում է իբրև մի երկ, որը գրվել է Երեմիա մարգարեի քարտուղարի կողմից, սակայն սխալ է այս ամբողջ գործը վերագրել միայն Բարուքի գրչին, քանզի այդ ժամանակաշրջանի մարդկանց կյանքում բավականին լայն տարածում ունեին գրական նման տարաբնույթ հնարքները:

 

 

  Արմեն Չաքմիշյան

  • 2021-07-08
×