Ծաղիկներն էլ հոգի ունեն

Ծաղիկներն էլ հոգի ունեն

Երբեմն ծաղիկները շատ ավելին են, քան պարզապես ծաղիկներ: Նրանք հիշեցնում են դրախտի մասին, որից դեռ մասնիկ է մնացել երկրի վրա: Նրանք նույնպես հոգի ունեն և դա նրանց բույրն է:

 

Մի՞թե ծաղկին կարելի է ասել, որ նա գեղեցիկ չէ: Ծաղկի ողջ գեղեցկությունն իր անկրկնելիության մեջ է: Բնության մեջ չկա մի ծաղիկ, որ չունենա իր առանձին ընգծված իմաստն ու կարևորությունը: Օրինակ, վարդերը սեր են առաջացնում դեպի բնությունը, իսկ փշերը՝ հարգանք:

 

 

Ծաղիկներն ու մարդիկ ունեն շատ ընդհանուր հատկանիշներ: Ի զուր չէ այն մտածումը, որ մենք նման ենք այն ծաղիկներին, որոնց ամենից շատն ենք սիրում: Մեր ընտրած ծաղիկները կարող են շատ բան պատմել մեր բնավորության մասին ու նույնիսկ այն հոգեվիճակի, որում որ գտնվում ենք ընտրությունը կատարելու պահին:

 

 

Հիմք ընդունելով այդ կարևոր փաստը, որ ծաղիկները դրախտից մնացած մասնիկներն են և այդ ամենով հանդերձ մեզ շատ նման են, կարող ենք վստահաբար ասել, որ ծաղիկները կոչված են մեզ դրախտի մասին հիշեցնելու և այն վերստին ժառանգելու հնարավորությունն ընձեռելու համար: Ծաղիկները խոսում են մեզ հետ՝ պատմելով բնության առեղծվածների մասին, յուրաքանչյուր ծաղիկ մի գեղեցիկ մեղեդի է, իսկ մեզ մնում է միայն ականջ դնել նրանց ձայնին: 

 

 

Չէ՞ որ մենք էլ ծաղիկների նման դրախտի մի մասն ենք եղել ու նրանց պես գեղեցիկ բույր ու տեսք ենք ունեցել, երբ ծաղիկների պես ամբողջովին հնազանդ ենք եղել Աստծո կամքին:

 

 

Պատրաստեց Լաուրա Աղաջանյանը

  • 2021-07-08
×