Դատավորաց գիրք

Դատավորաց գիրք

Դատավորացը Հին Կտակարանի և Աստվածաշնչի յոթերորդ գիրքն է: Ըստ հուդայական և քրիստոնեական ավանդության, գրքի հեղինակն է Սամուել մարգարեն: Այստեղ պատմվում է Քանանի երկրում հրեաների հաստատումից մինչ նրանց առաջին թագավորության հիմնադրման ժամանակաշրջանի և այդ ընթացքում Իսրայելում կառավարող և օրինականություն հաստատող դատավորների գործունեության մասին:

 


Հրեական բնագրում գիրքը կոչվում է «Շոֆետիմ», որը մեր թարգմանությամբ նույն «Դատավորաց»-ն է: Գիրքն այդպես է կոչվում՝ ըստ իր բովանդակության, քանզի այստեղ հստակորեն նկարագրվում է, որ այն ժամանակի Իսրայելում կրոնական, բարոյական և քաղաքական դրությունը դատավորներին էր հանձնված:

 


Այդ դատավորների շարքը սկսվում է Հեսու Նավեից և շարունակվում մինչև Սավուղ թագավորը:
Գիրքը բաժանված է 3 գլխի: Առաջին մասը (Ա- Գ.6) գլուխը է ներածական գրվածքի, որտեղ հեղինակը ներկայացնում է իսրայելցիների դրությունը դատավորների կառավարման ժամանակ: Երկրորդ գլխում (Գ.7- ԺԶ) նկարագրվում է, թե ինչպես են Իսրայելացիները վեց անգամ ընկնում այլազգիների լծի տակ և ազատվում՝ քաջ դատավորների միջոցով: Իսկ երրորդ գլխում (ԺԷ- ԻԱ) պատմվում է ժողովրդի ծայրահեղ անբարոյականության ու անկման մասին:

 


Հրեական ավանդությունը պատմում է, որ Սամուել մարգարեն խմբագրել կամ ժողովել է այդ շրջանի հին գրությունները: Որովհետև գրքի բովանդակությունից էլ երևում է, որ այն խմբագրական մի ժողովածու է:

 


Սամուելը քաջ գիտակցում էր, թե ինչ է աստվածպաշտությունը, աստվածային օրենքի կատարումը, ներքին խաղաղությունը և բարոյական կյանքը: Եվ գրելով այս գիրքը`Սամուելը նպատակ է ունեցել ցույց տալ իսրայելցիներին, որ Աստծուն ծառայելը և պաշտելը երջանկության միակ հիմքն են, բարեկեցության միակ պատճառը և խաղաղության միակ ապահովությունը:

 


Սամուել մարգարեի անձի յուրահատկությունն այն էր, որ նա գործում էր թե՛ իբրև դատավոր, թե՛ իբրև մարգարե, և իր թողած անգին ժառանգությունն առ այսօր լուսավոր աղբյուր է հանդիսանում յուրաքանչյուր քրիստոնյայի համար:

 

 

Արմեն Չաքմիշյան

  • 2021-07-08
×