Ինչու՞ է պետք ստանալ Հաղորդություն

Ինչու՞ է պետք ստանալ Հաղորդություն

«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք մարդու Որդու մարմինը և չըմպեք նրա արյունը, ձեր մեջ կյանք չէք ունենա: Ով ուտում է Իմ մարմինը և ըմպում Իմ արյունը, հավիտենական կյանք ունի և Ես նրան վերջին օրը հարություն առնել պիտի տամ, քանի որ Իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և Իմ արյունը ճշմարիտ ըմպելիքՈվ ուտում է Իմ մարմինը և ըմպում Իմ արյունըկբնակվի Իմ մեջև Ես`նրա մեջ» (Հովհ. Զ 54-57):

 

Հաղորդությունը Հայ Առաքելական Եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն է: Հաղորդության խորհրդի նպատակը Աստծուն հաղորդակից լինելն ու նրանով մաքրվելն է: Հաղորդության խորհուրդը հաստատել է Հիսուս Քրիստոսը վերջին ընթրիքի ժամանակ: Այն Հիսուսի ինքնազոհաբերման  խորհուրդն է:

 

«Հաղորդություն» բառը ստուգաբանվում է իբրև մասնակցություն, կցորդություն, հաղորդակցություն, միացում: Ճաշակելով Տիրոջ Մարմինն ու Արյունը հավատացյալները ոչ միայն հաղորդակցվում են Նրա հետ, այլև միմյանց հետ՝ կազմելով Քրիստոսի եկեղեցին:

 

Հաղորդության խորհրդի և դրա նշանակության մասին բազմիցս խոսվել է Հայ Եկեղեցու նշանավոր հայրերի կողմից: Օրինակ` Ս. Գրիգոր Տաթևացին բանաձևելով խորհուրդը ասում է. «Հաղորդությունն իր մեջ պարունակում է Քրիստոսինհաց ու գինու տեսքովև նրանցից յուրաքանչյուրի մեջ Քրիստոս առկա է ամբողջապես»: Սրբագործման պահին հացն ու գինին փոխակերպվում են Քրիստոսի ճշմարիտ Մարմնի և Արյան:

 

Ս. Հաղորդության խորհրդի վերաբերյալ բազմաթիվ վկայակոչումներ կան նաև Աստվածաշնչում: Օրինակ`«Եվ մինչ նրանք ուտում էին, Հիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց և տվեց աշակերտներին ու ասաց. «Առե՛քկերե՛քայս է իմ մարմինը»: Եվ բաժակ վերցնելովգոհություն հայտնեցտվեց նրանց ու ասաց. «Խմեցե՛ք դրանից բոլորդորովհետև այդ է նոր ուխտի իմ արյունըոր թափվում է շատերի համարիրենց մեղքերի թողության համար» (Մատթ. 26:26-28), «Եվ բաժակը վերցնելով, գոհություն հայտնեց Աստծուն և ասաց. «Առե՛ք այս և բաժանեցե՛ք ձեր մեջ. ասում եմ ձեզ, թե այսուհետև որթատունկի բերքից չեմ խմելու, մինչև որ գա Աստծու արքայությունը»: Եվ հաց վերցնելով՝ գոհություն հայտնեց Աստծուն, կտրեց, տվեց նրանց և ասաց. «Այս է Իմ մարմինըոր շատերի համար է տրվածայս արեք իմ հիշատակի համար»: Նույնպես և բաժակը վերցրեց ընթրիքից հետո և ասաց. «Այս բաժակը նոր Ուխտ է իմ արյունովձեզ համար թափված» (Ղուկ. 22:17-20):

 

Ս. Հաղորդություն ստանալու համար պարտադիր նախապայմաններ են` լինել մկրտված, մեծ հավատքով մոտենալ սրբազան այս խորհրդին, զղջալ և խորը ցավ ապրել մինչ այդ գործած մեղքերի համար, մասնակցել Խոստովանության կարգին, որ տեղի է ունենում Ս. Պատարագի ժամանակ, ծոմ պահել: Հղի կանայք, երեխաները կամ հիվանդները կարող են հաղորդվել առանց ծոմապահության: Հաղորդությանը մոտենալիս պետք է խաչակնքվել և ասել «Մեղայ Աստուծոյ»:

 

Ս. Հաղորդությունը յուրաքանչյուր քրիստոնյայի համար ամենակենարար և աստվածային խորհուրդն է, քանզի ընձեռում է եզակի հնարավորություն՝ հաղորդակցվել Տիրոջ հետ, ստանալ Նրա կենարար և աստավածային ուժն ու այդ կերպ մաքրագործվել: Ուստի յուրաքանչյուրիս պարտքն է մասնակցել այս աստավածային Խորհրդին և քայլել Քրիստոսի ճշմարիտ ճանապարհով:

 

«Նմանվեցեք Աստծունորպես սիրելի զավակներև ընթացեք սիրովինչպես որ Քրիստոս սիրեց մեզ և Իր անձը մատնեց մեզ համար`որպես անուշահոտ պատարագ և զոհ Աստծուն» (Եփես.Ե 1-2):

Արմեն Չաքմիշյան

  • 2021-08-09
×