Փոխակերպիր կյանքդ ու պայծառակերպվիր

Փոխակերպիր կյանքդ ու պայծառակերպվիր

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը հայ ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու և այնտեղ պայծառակերպվում է։

 
Թաբոր լեռը խորհրդանշում է առաքինությունների բարձունքը, իսկ առաքյալներից Ս.Պետրոսը` հավատքի, 
Ս.Հովհաննեսը` սիրո, իսկ Հակոբոսը` համբերության խորհրդանիշներն են: 
 
 
Քրիստոսի Պայծառակերպությունը վառ օրինակ է բոլորիս` սեփական կյանքը լուսավորելու համար:
 
 
Ինչպես Քրիստոս փայլեց աստվածային փառքով, այնպես էլ մենք` մարդիկս, պարտավոր ենք մեր ամբողջ կյանքի ճանապարհն անցնենք լույսով ու հավատով:
 
 
Մեզնից յուրաքանչյուրի համար գերնպատակ պետք է լինի պարբերաբար փոխակերպվելու գործընթացը. ավելի լավը, բարի, կամեցող ու ներողամիտ լինելու համար:
 
 
Ոչ ոք չի երաշխավորում այն հանգամանքը, որ չարից դեպի բարին, խավարից դեպի լույսը անցումները լինում են անարգել: Ցանկացած արդյունք ու փոփոխություն մարդուն տրվում է մեծ դժվարությամբ: Բայց, եթե մարդ ցանկություն ունի ինքնամաքրվելու, ապա անհնար ոչինչ չկա:  Այդ ճանապարհը հեշտ անցնելու և մեզ առաքինությունների բարձունքին տեսնելու համար` առաջնահերթ պետք է  զինվենք համբերատարությամբ, շնչենք ու արտաշնչենք սեր ու լինենք հավատարիմ կյանքում:
 
 
Լիլիանա Օսիպյան
  • 2021-08-09
×