Չափազանց կարևոր է հագնել Աստծո կողմից տրված սպառազինությունը

Չափազանց կարևոր է հագնել Աստծո կողմից տրված սպառազինությունը

«Աստված անհետացել է, սատանան մնացել»։ Այս խոսքերը, որ ասվել են ֆրանսիացի գրող Անդրե Մալրոյի կողմից, բավական լավ են համապատասխանում այսօր աշխարհում տիրող իրավիճակին. մարդկանց գործերը ավելի շուտ արտացոլում են սատանայի կամքը, քան թե Աստծո։
 

Այն, թե ինչպես է առաջացել չարը, հնուց ի վեր եղել է մարդու հետաքրքրության առարկան։  Մարդն իր գիտակցական կյանքի հենց սկզբից բախվեց այնպիսի ուժերի հետ, որոնց ի վիճակի չէր ղեկավարելու, և որոնք վնասակար ու կործանարար ազդեցություն էին թողնում: Ոմանք գուցե հարցնեն. Ինչպե՞ս կարող էր բարի ու սիրող Աստված ստեղծել սատանայի նման չար ոգեղեն էակի։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Աստծո բոլոր գործերը կատարյալ են։ Բացի այդ, բոլոր գիտակից արարածներին նա օժտել է ազատ կամքով։ Ուստի սատանա դարձած ոգեղեն էակը նույնպես ստեղծված է եղել կատարյալ և հետո իր սեփական կամքով շեղվել է ճշմարտության ու արդարության ճանապարհից։
 

Աշխարհում այսօր շատ սարսափելի երևույթներ են տեղի ունենում, որոնց բացատրությունը մարդը երբեմն անկարող է լինում տալ: Իմ հիշողության մեջ դեռևս թարմ է սեպտեմբերի 11–ին (2001 թ.) տեղի ունեցած սարսափելի ահաբեկչական գործողությունը: Այդ հարձակումը ինչպես շատերի մոտ, ինձ մոտ ևս  մտածելու առիթ տվեց։ Ես այդ ժամանակ մտածում էի՝ ոչ մի գազան այդպիսի բարբարոսական քայլ չէր կարողանա կատարել և չէր էլ կատարի: «Բարոյական արժեք» ասելով` հասկանում ենք այն վեհ գաղափարները, պատվիրանները, ուսուցումները, որոնք ապահովում են մարդու բարոյական, առաքինի կյանքն ու նկարագիրը: Այդպիսի բարձրագույն արժեքներ են հոգևոր-բարոյական արժեքները` տրված Աստծո կողմից:  Այդ դեպքում ինչպես անվանել նմանատիպ գործողություններ իրականացնողներին: Տարբեր կրոնների պատկանող մարդիկ ամենայն լրջությամբ սկսեցին մտածել, որ դա հետևանք է ինչ–որ չար ուժի ազդեցության։
 

Չափազանց կարևոր է հագնել Աստծո կողմից տրված սպառազինությունը։ Որպեսզի կարողանանք կրել այդ հոգևոր զենքերը, պետք է զարգացնենք Աստծուն հաճելի հատկություններ, ինչպես օրինակ՝ հավատ և արդարություն։
 

Այն հարցերը որոնք առաջանում են մեզ մոտ հավանաբար երբեք էլ չեն ստանա իրենց պատասխանները, փոխարենը Աստված մեզ ամբողջովին զինել է հոգևոր սպառազինությամբ, որպեսզի կարողանանք «սատանայի հնարքներին հակառակ գործել:

 

Մարիետտա Խաչատրյան

  • 2021-08-09
×