Ժուժկալությունն Աստծո շնորհն է

Ժուժկալությունն Աստծո շնորհն է

Երանի՜ և երիցս երանի նրան, ով ժուժկալ է, քանզի ժուժկալությունն էապես մեծ առաքինություն է:

 

Կան ժուժկալ լինելու տարբեր դրսևորումներ՝ լեզվի, տեսողության, լսողության, փառքի, խմելու, ուտելու և այլ:

 

Եթե դու լեզվի մեջ ժուժկալ ես, ապա քիչ պետք է խոսես, դատարկաբախոսությամբ չզբաղվես, երբեք չերդվես, չզրպարտես, չբամբասես, գաղտնիքներ չբացահայտես:

 

Եթե տեսողության մեջ ժուժկալ ես, ապա աչք պետք է չդնես դիմացինի ունեցվածքին, չհրապուրվես այն ամենով, ինչն Աստված արգելում է և համարում մեղք: 

 

 

Եթե դու լսողության մեջ ժուժկալ ես, ապա ականջ պետք է չդնես ասեկոսեներին:

 

Եթե դու փառքի մեջ ժուժկալ ես, ապա պետք է տիրապետես ինքդ քեզ, չմեծամտանաս, չձգտես այնպիսի փառքի, որը քեզ միայն բացասական լիցքեր կհաղորդի հետագայում:

 

Եթե դու խմելու մեջ ժուժկալ ես, ապա պետք է չտրվես խմիչքի գայթակղությանը, չփնտրես ավելորդ առիթներ հարբելու և հաճույք ստանալու համար:

 

Եթե դու ուտելու մեջ ժուժկալ ես, ապա պետք է չտարվես որկրամոլությամբ, պետք է խուսափես ավելորդ սննդից և բոլոր այն տեսակ ուտելիքներից, որոնք գրավիչ են, բայց վնասակար:

 

Սիրելի ընթերցող, փորձիր Մեծ Պահքի շրջանում լինել հնարավորինս ժուժկալ, քանի որ ով ճշմարտապես արի ու ժուժկալ է, ապա նա ժուժկալ է իր բոլոր խորհուրդների մեջ, և հաղթահարում է ամենայն ցանկություն` ավելի լավը փափագելով և գալիքի երկյուղով:

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2021-08-09
×