Վերագտեք Խաչը՝ Հավատքը

Վերագտեք Խաչը՝ Հավատքը

Հայ առաքելական եկեղեցու տոների մեջ իր առանձնահատուկ դերն ու նշանակությունը ունի Գյուտ Խաչի տոնը, որը նշվում է հոկտեմբերի 26-ի մերձակա կիրակի օրը:
 

Ինչպես հայտնի է՝ պատմության մեջ երեք անգամ խաչափայտը կորում է. առաջին անգամ անտարբերության են մատնում, երկրորդ անգամ՝ ծածկում աղբով, երրորդ անգամ՝ կորցնում անզորությունից՝ չկարողանալով պաշտպանել այն գերությունից:
 

Նույն օրինակով մենք՝ բոլորս, մեր խաչը երբեմն կորցնում ենք, այսինքն՝ կորցնում ենք մեր հավատքը՝ անտարբերության, մեղքերի, տկարության պատճառով:
 

Խաչի գյուտի խորհուրդներից մեկը, թերևս, ամփոփված է երկրորդ գյուտի մեջ, երբ 327 թվականին բյուզանդական Կոստանդիանոս կայսեր մայրը` Հեղինեն, Տիրոջ խաչը գտնելու նպատակով, այցելում է Երուսաղեմ և աղբակույտի տակից հանում Քրիստոսի խաչափայտը:
 

Ըստ ավանդության՝ Հեղինեն, երբ կանչում է մարդկանց, որ մաքրեն աղբը և հանեն խաչափայտը, պարբերաբար ոսկե դրամներ է շաղ տալիս, որ նրանք ավելի շահագրգռված աշխատեն և րոպե առաջ դուրս բերեն այն աղբակույտից:
 

Միշտ հիշեք՝ աղբը մեր մեղքերն են և ապաշխարելուց հետո միայն կարող ենք վերագտնել մեր հավատքը. փորձենք գտնել մեր խաչը և տեր լինել ամբողջ կյանքում:
 

Լիլիանա Օսիպյան

  • 2021-08-09
×