Կրոնի դերը նշանավոր մարդկանց կյանքում

Կրոնի դերը նշանավոր մարդկանց կյանքում

«Տեր իմ, ես խնդրում եմ ոչ թե բարեբախտություն, բարիք, առատություն, այլ Քո բարի կամքը: Քեզնից ես խնդրում եմ այն նույն գթասիրությունն ու ողորմածությունը, որ Դու ցուցաբերեցիր խաչին գամված ավազակի հանդեպ»:
Լեհ աստղագետ, մաթեմատիկոս, տնտեսագետ, կանոնիկոս Նիկոլայ Կոպեռնիկոս


«Յուրաքանչյուր ոք, անգամ եթե չգիտի Աստծո գոյության մասին կամ հերքում է այդ փաստը, հոգու խորքում ձգտում է ինչ-որ հիանալի, կատարյալ բանի, որն իմաստ է հաղորդում կյանքին և որի առաջ կարելի է խոնարհվել: Այնպես, ինչպես մարդու համար բնական է շնչել, խորհել, զգալ, այնպես էլ բնական է հավատալ կատարելատիպին: Այն համոզմունքը, որ կա գերագույն մի զորություն, մեզ գոյատևելու, ապրելու ուժ է տալիս»:
Ռուս աստվածաբան Ալեքսանդր Մեն


«Տիրոջ հավիտյան իմաստությունը դրսևորվում է միշտ, ամենուր և ամեն ինչում, հատկապես մարդկային հոգում և առավելապես՝ Հիսուս Քրիստոսի հոգում»:
Հոլանդացի փիլիսոփա Բարուխ Սպինոզա


«Երկնային Տերը կառավարում է համայն աշխարհը: Մեզ ապշեցնում է Նրա կատարելությունը, մենք պատվում ենք Տիրոջը և խոնարհվում Նրա առաջ, ընդունում Նրա անսահման իշխանությունը»:
Անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա և աստվածաբան Իսահակ Նյուտոն


«Խորհելով այն բոլոր հրաշալի երևույթների մասին, որոնց մասին մարդիկ իմացել են, հայտնաբերել, կատարել, ես գնալով ավելի ու ավելի եմ համոզվում, որ մարդկային բանականությունն աստվածային արարչագործություն է, և դեռ ավելին՝ Տիրոջ ամենահատկանշական ստեղծագործություններից մեկը»: 
Իտալացի ֆիզիկոս, աստղագետ փիլիսոփա Գալիլեո Գալիլեյ


«Բոլոր իրավիճակներում իմ միակ և իրական մխիթարությունն Ավետարանն է, որը կարդում եմ ամեն օր, ամեն ժամ»:
Ուկրաինացի բանաստեղծ, նկարիչ Տարաս Շևչենկո


«Ես հաճախ եմ խոնարհվել Աստծո առաջ՝ այն խորին համոզմամբ, որ դժվարին պահերին ուրիշ ոչ ոքի չեմ կարող դիմել: Կարծում եմ, թե Աստվածաշունչը Տիրոջ լավագույն պարգևն է մարդուն, որի միջոցով Աշխարհի Փրկիչը մեզ է փոխանցում ամենայն հրաշալին»:
ԱՄՆ-ի 16-րդ նախագահ Աբրահամ Լինկոլն


«Ճշմարտությունը պարզվում է դժբախտության ժամին: Ես իմ դարաշրջանի զավակն եմ՝ անհավատության և կասկածի զավակ (գիտեմ՝ անգամ մինչև մահս): Սակայն հավատի ծարավն ինձ մեծ տանջանքներ է պատճառել և պատճառում: Եվ այնուամենայնիվ, Երբեմն Տերն ինձ տալիս է պահեր, երբ ես հանգիստ եմ, և այդ պահերին և զգում ու տեսնում եմ, որ սիրված եմ այլոց կողմից, որ չկա և չի կարող լինել ոչինչ ավելի հրաշալի, համակրելի, բանական, առնական և կատարյալ, քան մեր Տեր Հիսւոս Քրիստոս: Քրիստոնեությունն աշխարհի բոլոր չարիքներից փախուսստի միակ ապաստարանն է»:
Ռուս գրող Ֆյոդոր Դեստոևսկի


«Իմ մաղթանքն ու մեծ ցանկությունն է լինել ոչ թե հոգով մեռած, այլ կենդանի, իսկ հոգով կենդանության միայն մեկ դուռ կա, և այդ դուռը Հիսուս Քրիստոսն է»:
Ռուս գրող Նիկոլայ Գոգոլ


«Եթե մարդիկ չարիք են գործում՝ լինելով կրոնասեր, հավատավոր, ապա ի՞նչ կլիներ առանց կրոնի, հավատի…»
Անգլիացի քաղաքական գործիչ, դիվանագետ, գիտնական, 
Գյուտարար, լրագրող Բենջամին Ֆրանկլին


«Առանց Աստծո և աստվածայինի հանդեպ հավատի ոչ մի բարի, մարդկային քայլ հնարավոր չէ կատարել, և հակառակը, անհավատության պարագայում մարդկանցից սպասելի են չար գործեր ու մտքեր»: 
Հռոմեացի փիլիսոփա Մարկոս Ավրելիոս Անտոնիոս


«Մարդիկ միմյանց չեն ատի, չեն սպանի, եթե ունեն Աստծո հանդեպ սիրո, երկյուղածության, պատկառանքի զգացում»:Գերմանացի ֆիզկոս Ալբերտ Էյնշտեյն

 

Դեռևս 1859թ. Չարլզ Դարվինն (1809-1882) ապշեցրեց աշխարհին՝ հրապարակելով շատերի կարծիքով տխրահռչակ «Տեսակների ծահումը» վերնագրով իր գիրքը, որում նա շարադրեց էվոլյուցիայի մասին իր տեսությունը: Հնարավոր է, որ իր կյանքի վերջում Դարվինն աթեիստ դարձավ, սակայն միշտ չէ, որ նա աթեիստ էր: Դարվինը մեծացել և դաստիարակվել էր Անգլիկան եկեղեցու ավանդույթներով և անգամ կար ժամանակ, երբ ցանկանում էր հոգևորական դառնալ: Ինչը՞ ստիպեց նրան հրաժարվել քրիստոնեությունից: Շատերը ենթադրոմ էին, թե Դարվինը կորցրեց հավատն էվոլյուցիայի շուրջ իր համոզմունքների պատճառով: Սակայն այդպես չէ: Իր կյանքի վերջում Դարվինը պնդում էր, որ էվոլյուցիոն տեսությունը լիովին համատեղելի է քրիստոնեական հավատի հետ: Դարվինի՝ քրիստոնեությունից հրաժարման պատճառն ընդհանուր ոչինչ չուներ գիտության կամ էվոլյուցիայի հետ: Դա եղավ այն բանից հետո, երբ մահացավ Դարվինի 10-ամյա դուստրը, և Դարվինը դրանում մեղադրեց Աստծուն, Ով կարող է խլել մանուկների կյանքը: Իր կրած վշտի հետևանքով էլ Դարվինը դադարեց ընդհանրապես հավատալ Աստծուն:

 

Ֆրանսիացի քաղաքական հործիչ, մեծ զորավար Նապոլեոն Բոնապարտն (1769-1821) ասել է. «Ալեքսանդր Մակեդոնացին, Օգոստոս Կեսարը, Կառլոս Մեծը և ես ինքս հիմնեցինք մեծ և հզոր կայսրություններ: Սակայն մեր տերությունները ստեղծվեցին բռնության և ուժի հիման վրա: Եվ միայն Քրիստոս ստեղծեց Իր կայսրությունը սիրո հիման վրա: Հիսուս ավելին էր քան սովորական մարդ… 1800 տարվա հեռավորությունից Հիսուս Քրիստոս դնում է դժվարություն ներկայացնող պահանջ՝ գերազանցող մյուս բոլոր պահանջները. Նա խնդրում է մարդկային սիրտ»:

 

Շվեյցարացի քաղաքական գործիչ, Աանկտ Պետերբուրհում ապագա Ալեքսանդր Առաջին կայսեր դաստիարակ Ֆրեդերիկ Ցեզար դե Լահարպը (1754-1838) ֆրանսիական հեղափոխության ժամանակ՝ ահաբեկչության օրերին ձերբակալվեց և բանտում փակվեց՝ ենթարկված լինելով մահապատժի ամենօրյա սպառնալիքին: Իր կյանքի այդ տխուր և մռայլ ժամանակաշրջանում նրա ձեռքն ընկավ Աստվածաշունչը, նա ընթերցեց Սուրբ Գիրքը և Աստծո հանդեպ հավատով լցվեց: Ազատվելով բանտից՝ նա դարձավ քրիստոնեական հավատի պաշտպանն ու ջատագովը:


Ռուս գիտնական, կոնստրուկտոր, հրթիռային ինժեներ և տիեզերական արբանյակների ու տիեզերանավերի ստեղծող Սերգեյ Պավլովիչ Կորոլյովը (1907-1966) հավատացյալ էր: Անշուշտ, նրա ամբողջ կյանքը հսկողության տակ էր, ուստի նա ստիպված էր եկեղեցի գնալ հաղտնաբար: Հայտնի է, որ նա զգալի միջոցներ էր նվիրաբերում վանքերին: Հետաքրքիր փաստ է, որ տիեզերագնացներից շատերը՝ թե ռուս և թե օտարազգի, հավատացյալ էին:

 

Ֆրանսիացի մեծ փիլիսոփա, գրող Վոլտերն (1694-1778) իր գրական ողջ գործունեությունը նվիրեց «կրոնական նախապաշարմունքների» դեմ պայքարին: Սակայն Վոլտերի պայքարն ընդդեմ Քրիստոսի ավարտվեց գրողի լիակատար պարտությամբ: Հայտնի է, որ նրա կյանքի վերջին գիշերը սարսափելի է եղել, նա ջղաձգվել է ցավերից, բղավել, օգնության կանչել հենց Նրան, Ում ամբողջ կյանքում քարկոծել էր: Կյանքի վերջին րոպեներին նա աղերսում էր քահանա հրավիրել՝ հոգին թեթևացնելու համար, սակայն նրա ազատամիտ ընկերները թույլ չտվեցին: Վոլտերի մահը կյանքից շատ ավելի պերճախոս կերպով է վկայում Աստծո գոյության մասին: Վոլտերն ասում էր, թե իր մահից 100 տարի անց քրիստոնեությունը կվերանա, ակայն փոխարենը նրա մահից ընդամենը 25 տարի անց նրա սեփական տանը հիմնվեց Բրիտանական և Արտասահմանյան Աստվածաշնչային ընկերությունը, որը սկսեց տպագրել Աստվածաշունչը հենց այն նույն տպագրական հաստոցների վրա, որոնց վրա տպվել էին Վոլտերի գրքերը:

 

Քրիստոնեության դեմ պայքարողներից գերմանացի նշանավոր փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն զրկվեց բանականությունից և դարձավ հոգեկան հիվանդ: Նրա հավատարիմ և մոլեռանդ հետևորդները՝ իրենց տիտան, գերմարդ համարող Ադոլֆ Հիտլերը, Ալֆրեդ Ռոզենբերհը, Էրիխ Լյուդենդորֆը և այլոք, ովքեր քրիստոնեության երդվյալ թշնամիներն էին, դարձան հոգեկան հիվանդ մոլագարներ և կործանեցին ոչ միան իրենք իրենց, այլև դեպի կործանում էին տանում իրենց ազգին: «Դու հաղթեցիր ինձ, Գալիլյացի», - նկատի ունենալով Քրիստոսին՝ ասել է քրիստոնեության կատաղի թշնամի Հուլիանոս կայսրը՝ պարսիկների դեմ ճակատամարտում մահացու վերքերից մահանալիս:

 

Անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, դասական մեխանիկայի հիմնադիր Իսահակ Նյուտոնը (1643-1727) նաև աստվածաբան էր: Նա աշխատություններ է գրել Սուրբ Հոգու մասին, նաև՝ «Դանիելի մարգարեությունը» գրքի մեկնաբանությունը: Հետաքրքիր է, որ նա առավել բարձր էր գնահատում իր աստվածաբանական աշխատությունները, թեև նրան որպես գիտնական մեծարող իր ժամանակակիցները դրանց վրա անգամ ուշադրություն չէին դարձնում: Աստծո անունը տալիս Նյուտոնը մշտապես հանում էր գլխարկը:


Ռուսերենից թարգմանությունը՝ Լարիսա Նավասարդյանի

  • 2019-01-26
×