Իրականացվեց խաչերթ՝ Ս. Գրիգոր Լուսավորչի տոնի առթիվ

Իրականացվեց խաչերթ՝ Ս. Գրիգոր Լուսավորչի տոնի առթիվ

Հուլիսի 1-ին՝ Ս. Գրիգոր Լուսավորչի տոնին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Նուբարաշենի Ս. Նահատակաց եկեղեցու հոգևոր դասը եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Բարդուղիմեոս քահանա Հակոբյանի գլխավորությամբ կազմակերպել էր խաչերթ: 

 

Ժամը 10:00-ին Փոքր Մհեր կրթահամալիրից հանդիսավոր թափորը դիմավորեց Ս. Խոր-Վիրապի վանքից բերված վառվող ճրագը, և խաչերթը մեկնարկեց հոգևոր երգերի ու շարականների ներքո: Խաչերթի երաժշտական ռիթմն ապահովեց Նուբարաշենի երաժշտական դպրոցի սաների խումբը՝ բաղկացած շուրջ քսան դհոլահարներից: Ճրագը բերվեց Նուբարաշենի Ս. Նահատակաց եկեղեցի, և 10:30-ին մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Հավատացյալները Ս. Խոր-Վիրապի վանքից բերված ճրագով վառեցին մոմերը՝ իրենց տները ևս լուսավորելու համար:


Նուբարաշենի Ս. Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Բարդուղիմեոսի խոսքով՝ խաչերթի նպատակն էր մեծացնել հետաքրքրությունն ու ընդգծել քրիստոնեական տոների կարևորությունը: Հավելենք նաև, որ նմանօրինակ նախաձեռնությունն առաջինն էր համայնքում:

 

  • 2017-07-02
×