«Չշեղվենք ճիշտ հավատքից ու չդառնանք մոլորյալ զոհեր». Արմեն Ներսիսյան

«Չշեղվենք ճիշտ հավատքից ու չդառնանք մոլորյալ զոհեր». Արմեն Ներսիսյան

Ես հայ եմ, հետևաբար` քրիստոնյա, ով հետևում է Հայ Առաքելական եկեղեցու կանոններին, աղոթում ու զղջում իր արածների ու չարածների համար, փորձում ապրել մաքուր ու առողջ կյանքով և որքան հնարավոր է` երկար: Երկար, քանի որ երկրային կյանքը տրվում է մեկ անգամ, և մեզանից յուրաքանչյուրն ամեն գնով փորձում է երկարեցնել դրա տևողությունը: Ինչպես ասվում է` կյանքը թանկ է…Սակայն, արի ու տես, որ կան մոլորված հոգիներ, ովքեր փորձում են (ու, դժբախտաբար, երբեմն ստացվում է) մոլորեցնել մեզ, սասանել մեր հավատն ու հավասարակշռվածությունը` խամաճիկների պես խաղացնելու նպատակով…Թե ինչ հեռանկարով են ստեղծված աղանդավորական շարժումները, երևի արդեն գաղտնիք չէ: Կարծում եմ, դա միջազգային քաղաքականություն է: Չէ՞ որ պետության կայունության երաշխիքն առաջին հերթին հավատքն է, ամուր հավատքը: Բայց որքան էլ այգին գեղեցիկ է, խնամված, ծաղկաշատ ու բերքառատ, բավական է մոլախոտի մեկ-երկու թուփ նետել այդ հողի մեջ, և այն կտարածվի… Կտարածվի ու կփչացնի ամեն բան: Թէ ի՞նչ է իրենից ներկայացնում աղանդը, ի՞նչ մեթոդներով է գործում և ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել յուրաքանչյուրին անհատապես, մեզ օգնեց հասկանալ նարեկաբույժ Արմեն Ներսիսյանը: Աղանդ ասելով ի ՞նչ ենք հասկանում:Աղանդը շեղումն է ճշմարիտ, ուղղափառ հավատքից: Որպեսզի հասկանանք թե ինչ է աղանդը, պետք է լավ պատկերացնենք, թե որն է ճշմարիտ, ուղղափառ հավատքը: Կան մարդիկ, ովքեր ոչ մի տեղեկություն չունեն Աստծո մասին, բայց ասում են. «Ես Աստծուն հավատում եմ»: Դա անորոշ է, նա փաստացի Աստծո մասին ունի թվացյալ, պատկերացված, երևակայած գիտելիք, տեղեկություն: Աստծո մասին գիտությունը շատ հին է, այն կա և Հին և Նոր Կտակարաններում: Դա գիտություն է, ճշմարիտ գիտելիքների համակարգ: Երբ կարդում ենք հավատամքը, այնտեղ պարզ ասվում է. «Հավատում ենք Հորը, հավատում ենք Որդուն, հավատում ենք Սուրբ Հոգուն, Ընդհանրական և Առաքելական Սուրբ եկեղեցուն, մկրտությանը, քավությանը, ապաշխարությանը և հարությանը»: Այն ամենն, ինչ այս համակարգից դուրս է, դառնում է աղանդ: Ամեն մարդ չի կարող մեկնաբանել Սուրբ Գիրքը: Ցանկացած գիտություն թերի մեկնաբանվելիս բոլորովին այլ իմաստ է ստանում: Կան մարդիկ, ովքեր չեն անդամակցում որևէ աղանդի, չեն ընդունում նաև եկեղեցին ու հոգևորականին, բայց անհավատ, աթեիստ չեն: Դա ինչպե՞ս կմեկնաբանեք: Նրանք իրենց Աստծուն պատկերացնում են իրենց երևակայությամբ, իրենց գիտելիքներով: Իմ մեկնաբանությամբ` սա էլ իրենց անձնական աղանդն է, որովհետև իրենք են սահմանում իրենց կանոնները: Ճիշտ է, նրանք առաջնորդ չեն, չունեն հետևորդներ, ընդհանրական քարոզներ չեն անում, բայց դա անում են իրենց համար: Չի կարող լինել Սուրբ Երրորդություն` առանց եկեղեցու: Աղանդավորներն էլ չեն ընդունում եկեղեցին, չեն ընդունում քահանային այն դեպքում, երբ ընդհանրական դավանաբանության մեջ Քրիստոս Ինքն էր կարգավորում եկեղեցու դերը: Չկա եկեղեցի առանց Քրիստոսի: Այս բոլորը կարևոր ճշմարտություններ են: Լինում են մարդիկ, ովքեր ասում են` մենք աղանդավոր չենք, պարզապես հետաքրքրության համար երբեմն-երբեմն այցելում ենք: Արդյոք աղանդավորական հավաքների հաճախելը կարող է վտանգավոր լինել առողջության համար: Ի՞նչ է կատարվում մարդու ներաշխարհի, գլխուղեղի հետ:Ես տարբեր աղանդավորական շարժումներ հաճախած հիվանդներ ունեմ: Մի կին կար, ով հաճախում էր ավետարանչական ուղղություն ինչ-որ ունեցող աղանդ: Ընկել էր խորը դեպրեսիայի մեջ, հոգեկան աշխարհը խախտված ու խաթարված էր: Մահվան վախ ուներ, զառանցանքի հասնող մտքեր, թե ինքը պատժվելու է: Այդ կինն ասում էր, թե իրենց մյուսներից առանձնացնում էին` ասելով. «Դուք նախընտրյալներն եք, դուք հավատ ունեք, արդեն երկրի վրա փրկված եք»: Չգիտես ինչու իրենք Քրիստոսի դերը վերցրել են իրենց վրա և որոշում են, թե այս մարդը փրկված է, կամ փրկված չի` առաջացնելով մարդկանց մոտ տրամադրության անկում: Աստված մարդուն ճշտի համար է ստեղծել, իսկ երբ մարդու բանականության մեջ Աստծո հետ կապված սուտ գիտելիք ես մտցնում, հոգեկան շեղումներ են առաջանում: Շատ հաճախ ենք լսում, թե այս կամ այն աղանդավորական շարժման մասնակիցն ինքնասպան է եղել… Այդ կինը բուժվելուց հետո իր խոստովանության մեջ գրել էր. «Կարծես գլխիս կափարիչը բաց լիներ ու ինչ-որ բան դուրս ու ներս աներ: Մարմինս դատարկ էր, գլուխս չէր աշխատում, չէր տրամաբանում, հասկացողությունս կորել էր: Բաժանվել էի տարբեր մասերի, մեռած էի: Դատարկ գլխիս մեջ զգում էի երկու գունդ` աչքերս: Մտքերս կորած էին, չէի կարողանում միտքս բռնել ու մտածել»: Հոգեբանության մեջ դա կոչվում է կյանքի կորուստ: Դա հիվանդություն է, որը հնարավոր չի՞ բուժել:Բոլոր հոգեբույժները լավ գիտեն, որ երբ հոգեկան շեղումը կատարվում է աղանդավորության հողի վրա, ցավոք սրտի, դեղորայքով բուժել չի լինում: Աղանդները վախ են ներշնչում: Այդպես հեշտ է մարդուն կառավարել: Դա իրենց գլխավոր մեթո՞դն է:Գիտեք, երբ գիտակցությունը, վերլուծելու ունակությունը թուլացած է, մարդու գլխի մեջ ամեն ինչ հեշտ է մտնում: Մարդիկ դառնում են կամազուրկ, տրամադրությունն արհեստականորեն բարձրանում է… Նրանք թատրոն են խաղում` տարածելով, թե այս կամ այն մարդը հիվանդ էր, թմրամոլ և այլն, բայց իրենց շնորհիվ բուժվեց: Դա հոգեբանորեն ազդելու միջոց է: Չպետք է Աստծուն առերես ցույց տալ, թե եթե ես շատ եմ աղոթում, ինձ ցավ եմ պատճառում, զրկում, տանջում, նշանակում է՝ խոր հավատ ունեմ: Նրանք մարդկանց շեղում են` ասելով, թե ով այցելում է աղանդ, նա փրկված է: Հաճախ շատերը մեղադրում են, թե եկեղեցին պասիվ է, այդ հարթակում աղանդներն են ակտիվ: Բայց պետք է հասկանալ, որ եկեղեցին չպետք է դուռդ թակի, ասի, որ իր մոտ գնաս: Դու պետք է ուսումնասիրես քո պատմությունը, հասունանաս, պահանջ զգաս ու գնաս: Աստված մարդուն ազատ կամքով է ստեղծել, ոչ-ոք իրավունք չունի բռնանալ նրա կամքի վրա: Մարդիկ երբեմն սպասում են Աստծու նշանին…Աստված միշտ էլ նշան տալիս է, պարզապես պետք է նկատել: Ինձ մոտ բուժվողներից մեկը մի անգամ ասաց. «Ես ուզում եմ վկայություն տեսնել, որ Աստված ինձ օգնւմ է»: Բայց չէ՞ որ Աստծո նախախնամությամբ դուրս եկար աղանդից, օգնության դիմեցիր և այսօր բուժվում ես: Սա է Աստծո նախախնամությունը, պետք չի ինչ-որ նշան, որպեսզի հասկանաս, որ Աստված կա: Քրիստոս եկավ, ամեն ինչ ասաց, արեց, գիտելիք տվեց, էլ ի՞նչ նշաններ են մեզ պետք…
 


Նելլի Մարգարյան

  • 2021-10-20
×