Թթխմորի առակը

Թթխմորի առակը

Թթխմորի առակը (Մատթ. 13: 33, Ղուկ. 13: 20-21)


«Նա մեկ ուրիշ առակ էլ պատմեց նրանց ու ասաց. «Երկնքի արքայությունը նման է թթխմորի, որ մի կին, առնելով, դրեց երեք չափ ալյուրի մեջ, մինչև որ ամբողջը խմորվեց»:


Մեկնություն


Թթխմորը Քրիստոսի վարդապետությունն է, կինը` մարդու հոգին, երեք չափ ալյուրը՝ անցյալը, ներկան և ապագան: Ով այս երեք ժամանակներում իր մեջ կպահի Քրիստոսի վարդապետությունը, ամբողջովին հոգևոր կդառնա, այնպես որ ո´չ միտքը կկասկածի ուսմունքի վերաբերյալ, ո´չ էլ սիրտն ու կամքը կձգտեն անմտության, այդ մարդն ամբողջովին կլուսավորվի: Տերը մեզ ուսուցանում է, թե ինչպես սակավ թթխմորը խմորի ամբողջ զանգվածն է փոխում, այնպես էլ մենք կփոխենք ողջ աշխարհը, թեկուզ սակավ լինենք թվով: Բայց նախ մենք ինքներս պետք է ամբողջությամբ խմորվենք, քանզի Տերն ասում է. «մինչև որ ամբողջը խմորվեց»:


(Ըստ Ստեփանոս Սյունեցու «Չորս Ավետարանների համառոտ մեկնությունը» և երանելի արքեպս. Թեոփիլակտոս Բուլղարացու «Մատթեոսի Ավետարանի մեկնությունը» գրքերի)

  • 2021-10-12
×