Ծաղկազարդ

Ծաղկազարդ

Հոգևոր երաժշտության ուղեկցությամբ դահլիճի երկու կողմերից երեխաները, ձեռքներին բռնած ուռենու ճյուղերը ճոճելով, շարքով մտնում են ներս և կանգնում կիսաշրջանաձև` կենտրոնական հատվածում կիսաշրջանը չփակելով:

 

ՇԱՐԱԿԱՆ`

 

Երեխա – Հայ Եկեղեցու ամենագեղեցիկ տոներից մեկը` Ծաղկազարդը, նվիրված է Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ գնալու հիշատակին:
Երեխա – Ավետարանները գրում են, որ երբ մոտնում են Հիսուսի կյանքի վերջին օրերը, Նա իր աշակերտների հետ գնում է Երուսաղեմ: Երբ մոտենում են քաղաքին մոտ գտնվող Բեփթագե գյուղին, Հիսուս աշակերտներից երկուսին` Պետրոսին և Հովհաննեսին, պատվիրում է գնալ այդ գյուղը և այնտեղից բերել մի ավանակ` քուռակի հետ:

 

Մեղմ երաժշտության ուղեկցությամբ ներս են մտնում Հիսուսի և աշակերտների դերակատարները: Հիսուսի դերակատարը, նայելով Պետրոսի և Հովհաննեսի դերակատարներին, ասում է.

 

Հիսուս – Գնացեք այդ գյուղը, որ ձեր դիմացն է, և այնտեղ կգտնեք կապված մի էշ և նրա հետ` մի քուռակ. արձակեք և բերեք ինձ:

 

Խոսքից հետո Հիսուսի դերակատարն աշակերտների հետ գնում է ետանբեմ, իսկ Պետրոսի և Հովհաննեսի դերակատարները դահլիճի մի անկյունում կապված ավանակին և քուռակին և արձակելով` բռնում-տանում են Հիսուսի մետ: Խումբը երգում է:

 

ԵՐԳ` «Ծաղկազարդ» (Սիլվա Տեր-Ստեփանյան, Կոմիտաս Գևորգյան, Հայը և իր երգը):

 

Երգի ավարտից հետո երաժշտությունը շարունակվում է: Երեխաները կիսաշրջանը կիսում են Հիսուսի դերակատարը, աշակերտների ուղեկցությամբ հանդիսավոր մտնում է դահլիճ: Երեխաները, ուռենու ճյուղերը ճոճելով, դիմավորում են նրանց:

 

Հիսուս – Պատգամ:

 

Երեխա – Զատկին նախորդում է ՄԵծ Պասը, որն ունի յոթ կիրակի: Ծաղկազարդը վերջին` յոթերորդ կիրակին է: Այսինքն` Ծաղկազարդի տոնը նշվում է Զատկից մեկ շաբաթ առաջ:
Երեխա – Ծաղկազարդին եկեղեցի գնալիս մարդիկ տանում են ուռենու նորաբողբոջ ճյուղեր: Պատարագից հետո քահանան օրհնում է ճյուղերը, որոնք մարդիկ տանում են տուն և պահում մինչև հաջորդ Ծաղկազարդ:


Երեխա (տղա) – Ծաղկազարդի օրը երեխաները շատ հետաքրքիր խաղեր են խաղում: Նրանք նախապես հավաքում են ուռենու կամ բարդու երկար ճյուղեր և նեևկում կարմիր: Խաղացողներից մեկն իր ճյուղը հենում է պատին, իսկ մյուսն էլ իր ճյուղով հարվածում է: Պարտվում է այն մասնակիցը, ում ճյուղը կոտրվում է:

 

Հնչում է ժողովրդական երաժշտություն: Երեխան սեղանի վրայից վերցնում է մի քանի ճյուղեր, բաժանում խաղի մասնակիցներին և միասին խաղում են: ԽԱղն ավարտվում է մասնակիցների և հանդիսատեսի կողմից հնչող ծափողջույններով:
Ծափերի և երաժշտության ուղեկցությամբ ներս են մտնում տատիկի հագուստով մի քանի աղջիկներ` ձեռքներին ափսեներով քաղցրահամ «հատիկ»: Նրանցից մեկն ասում է.

 

Երեխա – Հապա մի տեսեք, թե ինչ ենք բերել մեր մասնակիցների համար, Ծաղկազարդի ամենահամեղ քաղցրավենիքը:

 

Երեխաները քաղցրավենքիը մոտեցնում են մասնակիցներչին և հանդիսատեսին` հյուրասիրելու:

 

ԵՐԳ` «Կարկաչա»

 

Երեխա – Ծաղկազարդից մինչև Զատիկ ընկած շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ: Այն մեզ հիշեցնում է Հիսուսի կյանքի վերջին կարևոր դեպքերը:


Երեխա – Ավագ երկուշաբթին մեզ հիշեցնում է անպտուղ թզենու առակը: Մի անգամ, երբ Հիսուս քաղց է զգում և տեսնելով մի թզենի` կամենում է թուզ քաղել և ուտել: Երբ մոտենում է ծառին, տեսնում է, որ վրան ոչ մի պտուղ չկա:


Երեխա – Ավագ երեքշաբթի օրը կապված է Հիսուսի պատմած տասը կույսերի մասին առակի հետ: Լինում են հինգ իմաստուն և հինգ հիմար կուսեր: Նրանք վերցնում են իրենց լապտերները և գնում ՀԱրսին ու փեսային դիմավորելու: Հիօմար կույսերն իրենց հետ քիչ ձեթ են վերցնում: Երբ նրանց թեթը սպառվում է, որոշում են գնալ մի քիչ էլ բերել: Բայց վերադառնալով` տեսնում են, որ փեսան արդեն եկել է և խնջույքի սրահի դուռը փակվել է: Այդպես նրնաք իրենց անփությույան պատճաոով մնում են դատարկաձեռն:


Երեխա – Ավագ չորեքշաբթին Հիսուսի մատնության օրն է: Նրա աշակերտներից մեկը` նՀուդան, երեսուն արծաթե դրամով դավաճանում է Հիսուսին և հանձնում Նրա թշնամիների ձեռքը:


Երեխա – Ավագ հինգշաբթին այդ շաբաթվա ամենախորհրդավոր օրն է: Այդ օրը Հիսուս ծնկում է Իր աշակերտների առջև և լվանում նրանց ոտքերը, որպեսզի աշակերտներն Իր օրինակով երբեք չմեծամտանան, այլ միշտ մնան խոնարհ ու համեստ և ծառայեն միմյանց:


Երեխա – Ավագ հինգշաբթի օրը Հիսուս վերջին անգամ ընթրում է Իր աշակերտների հետ: Ընթիրքի ժամանակ Նա հացը թաթախում է գինու մեջ և ատլիս իր աշակերտներին: Հիսուսի օրինակով քահանաները ամեն կիրակի` Պատարագի ժամանակ, հաց և գինի են տալիս մարդկանց: Դա կոչվում է Սուրբ Հաղորդություն:


Երեխա – Ավագ ուրբաթը Հիսուսի խաչելության և մահվան օրն է:


Երեխա – Իսկ Ավագ շաբաթ օրը բոլորն սկսում են պատրաստվել Սուրբ Զատկի տոնին: Երեկոյան բոլորն շտապում են եկեղեցի` մասնակցելու Սուրբ Պատարագին, որից հետո մարդիկ միմյանց ավետում են Հիսուսի հարության լուրը:


Երեխա – Սուրբ Զատիկը բոլորիս ամենասիրելի և շատ սպասված տոներից է: Սակայն այսն տոնը մենք կնշենք հաջորդ անգամ: Իսկ այսօր Ծաղկազարդ է:

 

Եթե միջոցառմանը ներկա է քահանա, կարելի է հրավիրել` մանուկներին օրհնելու համար:

 

ԵՐԳ` «Բարության ծառ»

 

Դաստիարակ – Ամենայն հայոց Հայրապետ Գարեգին Բ-ի տնօրի-նությամբ Ծաղկազարդը սահմանվել է մանուկների օրհնության օր: Այդ օրը եկեղեցիներում օրհնում են բոլոր-բոլոր մանուկներին, ինչպես Հիսուս էր ասել. «Թողեք, որ մանուկներն ինձ մոտ գան»: Ուստի բոլորս ամեն տարի` Ծաղկազարդի տոնին, գնանք եկեղեցի, որպեսզի օրհնվենք:

 

  • 2021-12-11
×