Համբարձման տոն Միջին դպրոցի աշակերտների համար)

Համբարձման տոն Միջին դպրոցի աշակերտների համար)

(Միջին դպրոցի աշակերտների համար)


Տարածքը, որտեղ պետք է անցկացվի ներկայացումը, ձևավորել ծաղիկներով, խոտերով: Հնարավորության սահմաններում ստեղծել Ձիթենյաց լեռան պատկերը:



«Տերունական աղոթքի» երաժշտության ուղեկցությամբ Հիսուսի և 11 առաքյալների դերակատարները ներս են մտնում, կիսաշրջանաձև դիրքով ծնկում են` կենտրոնում Հիսուսը, և աղոթում: Ավարտին կանգնում են, և Հիսուսի դերակատարն սկսում է իր խոսքը:

Հիսուս – Ես եմ աշխարհի լույսը. ով իմ ետևից գա, խավարի մեջ չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը (Հովհ. 8:12):
- Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը (Հովհ. 14:6):
- Եթե ինձ սիրում եք, կպահեք իմ պատվիրանները Հովհ. 14:15: Եթե Իմ խոսքերը ձեր մեջ մնան, ինչ որ խնդրեք Աստծուց, կտրվի Հովհ. 16:23:
- Այս է իմ պատվերը, որ սիրեք միմյանց, ինչպես որ ես սիրեցի ձեզ: Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար Հովհ. 15:12-13:
- Գնացեք ուրեմն աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեցեք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցեք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի: Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում Մատթ. 28:19-20:

 

Վերջին պատգամի ընթացքում Հիսուսի դերակատարն օրհնում է առաքյալներին:

 

ՇԱՐԱԿԱՆ` «Սուրբ Աստված»

Երաժշտության ուղեկցությամբ աշակերտները ծնկում են` ձեռքերի ափերը միացնելով, իսկ Հիսուսի դերակատարը մնում է նրանց մեջտեղում կանգնած` ձեռքերը և գլուխը վեր պարզելով: «Սուրբ Աստված»-ը երգելով` երկու կողմից մտնում են հրեշտակների դերակատարները` ծածկելով Հիսուսին և աշակերտներին: Այդ ընթացքում վերջիններս արագ հեռանում են հարթակից: Հրեշտակների դերակատարները թեթևասահ քայլերով կանգնում են հարթակի տարբեր կողմերում: Նրանցից երկուսը, նայելով հանդիսատեսին, ասում են.

 

Հրեշտակ 1 - Եվ համբարձար հաղթանակած,
Հոր մոտ գահին դու բազմեցիր՝
Որպես միջնորդ ու բարեխոս,
Որպես օգնող, որպես Փրկիչ:

 

Հրեշտակ 2 - Համբարձվեց Աստված, ինչ ուրախություն
Տերը Սրբություն Սրբոցը մտավ,
Հրեշտակների հետ ցնծալի ձայնով
Մեր թագավորին՝ օրհնություն և փառք:

 

Բեմի տարբեր կողմերից ներս են մտնում մասնակիցները: Նրանց խոսքերի ընթացքում հրեշտակների դերակատարները դուրս են գնում:

 

Աշակերտ – Հիսուսի պատգամի համաձայն` Համբարձումից հետո Նրա աշակերտները գնացին աշխարհի չորս կողմերը` Հիսուսի պատգամներն ուսուցանելու և մարդկանց հոգիներում սերմանելու հավատի լույսը:
Աշակերտ – Հայոց հողն էլ օրհնվեց: Հիսուսի 12 առաքյալներից երկուսը` Թադեոսն ու Բարդուղիմեոսը, կենաց խոսքը քարոզեցին Հայաստանում: Նրանց ցանած հավատի սերմերը ծլարձակեցին, և 301 թվականին քրիստոնեությունը դարձավ Հայաստանի պետական կրոն:
Աշակերտ – Քրիստոնեության շնչով կենդանություն առան հայոց լեռներն ու դարձան աղոթաշունչ վանքեր: Սուրբ Գրքի պատգամները հավերժացան հայոց հայրերի ու մայրերի շուրթերին: Քրիստոնեությունը նոր շունչ հաղորդեց հայ ժողովրդի մշակույթին ու կենցաղին:
Աշակերտ – Հայ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի երկրային կյանքն ու գործերը փառաբանելու համար հաստատեց մի շարք տոներ, որոնց միջոցով հավատացյալները ողջ տարի հիշում և հոգեպես հաղորդակցվում են Հիսուսի փրկչական կյանքին:
Աշակերտ – Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տոներից է Համբարձման տոնը, որը նշվում է Սուրբ Հարության տոնից քառասուն օր հետո` բազմախորհուրդ ծեսերով ու հանդիսություններով:
Աշակերտ – Հայ ժողովուրդն էլ Համբարձման տոնը դարերի ընթացքում համեմել է գեղեցիկ սովորություններով և ավանդույթներով:



Հնչում է «Համբարձումն եկավ> երգը: Բեմում կանգնած մասնակիցները կիսաշրջանաևշձև կանգնած պարային քայլերով գնում են աջ և ձախ: Իսկ մասնակիցներից մի քանի աղջիկներ ծաղիկներով լիքը զամբյուղներով պարելով մտնում են հարթակ և զամբյուղները տանում դնում են հարթակի կենտրոններում:

 

Աշակերտ - Յուրաքանչյուր ազգի ստեղծագործական միտքը դրսևորվում է ազգային սովորույթներում, ավանդություններում: Մեր ժողովուրդը մինչ այժմ պահպանել է հետաքրքիր շատ ավանդույթներ, որոնցից է ջան գյուլումը:
Աշակերտ - Ժողովրդական լեզվի մեջ համբարձման տոնը կոչվում է նաև վիճակ, որը կապված է Քրիստոսի համբարձումից հետո առաքյալների ու աշակերտների ժողովում Պետրոս առաքյալի առաջարկով, մատնիչ Հուդայի փոխարեն վիճակահանությամբ 12–րդ առաքյալի՝ Մատաթիայի ընտրության հետ:
Աշակերտ - Համբարձման տոնից մեկ օր առաջ, չորեքշաբթի օրը, հարսներն ու աղջիկները յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար էին հավաքում, դաշտերից ու այգիներից ծաղիկներ էին քաղում և փնջեր կապում, որոնցից մեկը խաչաձև էր լինում և կոչվում էր Ծաղկամեր, որը տոնի ավարտին նվիրվում էր եկեղեցուն: Քաղած ծաղիկների մեջ գերիշխում էին դեղին գինարբուքը, կարմիր կուժկոտրուկները, բոսորագույն աղբրաց արյունը, ալ վարդակակաչը:
Աշակերտ - Աղբյուրներից հավաքած ջուրը կուլայի մեջ էին լցնում, յուրաքանչյուրը մի իր էր գցում և գեղեցիկ ծաղիկներով զարդարում էին այն: Կուլան ծաղկեփնջերի հետ միասին թաքցնում էին, որ տղաները չգողանային: Փարչը պիտի մնար բաց երկնքի տակ, որպեսզի համբարձման գիշերվա աստղազարդ երկնքի լույսն ընկներ ծաղիկների վրա և առավոտյան ցողով օծվեին վիճակի ծաղիկները:
Աշակերտ - Հինգշաբթի առավոտյան ջանգյուլումի մասնակիցները տնետուն էին շրջում, տանտիրուհուն, հարսին կամ աղջկան նվիրում էին ծաղկեփունջ` նրանցից ստանալով կաթ, բրինձ, ձու, քաղցրավենիք, միրգ, երբեմն նաև մանրադրամ: Վիճակահանությունից հետո երեխաները գնում էին այգիներ, դաշտեր` կաթնով ճաշակելու, որը Ջանգյուլումի ավանդական կերակրատեսակն է: Կանայք Զատկից մինչև Համբարձում կաթնով չէին պատրաստում, սակայն տոնի օրն այն պարտադիր էր բոլոր ընտանիքների համար:

 


Ե Ր Գ՝ «Համբարձում յայլա»

 

Երգի ընթացքում մի քանի աղջիկ վերցնում են դատարկ ծաղիկներով զարդարված կուլա և շրջում հյուրերի և հանդիսատեսի շարքերով, իսկ վերջիններս մի-մի իր են գցում կուլայի մեջ:



Աշակերտ - Համբարձման տոնը կոչվում է նաև «Ջան գյուլում», որովհետև վիճակի տողերը վերջանում են «Ջան գյուլում, ջան ջան, ջան ծաղիկ, ջան, ջան» բառերով: Ջան գյուլումը գարնան, ծաղկի, մասնավորապես վարդի փառաբանությունն է:



Հնչում է Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայից «Ամպի տակից» երգը: Մի քանի տղաներ՝ կինտոյի հագուստներով, վարդեր են բաժանում:



Աշակերտ - Որոշ գավառներում տղաները ջանգյուլումի ժամանակ` տոնական խնջույքի, երգ ու պարի թեժ պահին, իրենց ուժն էին ցուցադրում խաղ-մրցույթներով՝ կոխ էին բռնում, ձի հեծնում, պարան ձգում և այլ ուժաչափ խաղեր էին խաղում:



Ժողովրդական պարեղանակ (հնչում է զուռնայի երաժշտություն, բեմ են բարձրանում կոխ բռնող և պարան ձգող երեխաների խմբերը):



Հաղ. 1 - Ու պարից հետո լեն հրապարակ
Բաց արին էնտեղ, արձակ գլխատան, Զուռնաչին փչեց կոխի եղանակ,
Ահել ու ջահել իրարով անցան:

 

Խաղ-մրցույթները կարելի է ներկայացնել բեմադրված պարի ձևով:

 

Աշակերտ - Հայաստանում Համբարձման օրը շատերը գնում են Ծաղկեվանք: Այնտեղ է գտնվում նաև Վարվառե կույսի գերեզմանը: Ավանդությունը պատմում է, որ Վարվառե կույսը, քրիստոնյա լինելու համար հալածվելով հոր կողմից, նահատակությունից առաջ Տիրոջը խնդրում է, որ ծաղիկ հիվանդություն ունեցող երեխաների մայրերը իրենց զավակների համար իր անունով բժշկություն գտնեն: Այս ավանդությունն էլ հիմք է հանդիսացել, որ Արայի լեռան վրա գտնվող ուխտատեղին կոչվի Ծաղկեվանք:
Աշակերտ - Առաջներում ջան գյուլումը համարվում էր նորահարսների ու աղջիկների տոն: Վիճակի համար հորինված երգերի ու քառյակների հետ կապում էին իրենց բախտն ու ճակատագիրը, ցանկություններն ու ակնկալիքները, սկայն քաջ գիտակցում էին նաև, որ վիճակահանությունը մի գեղեցիկ խաղ է` տոնին բնորոշ մյուսխաղերի նման, որոնք աշխուժություն են հաղորդում տոնին:
Աշակերտ – Եկեք մենք էլ վիճակ հանենք` մեր նախնիների օրինակով պահպանելով մեր ազգային ավանդույթները:

 

Ե Ր Գ` Համբարձումն եկավ, Ա. Տիգրանյան, հատված «Անուշ» օպերայից:

 

Երեխաները, շրջանի մեջ առած վիճակ հանող երկու փոքրիկ աղջնակներին, պարելով բերում են: Փոքրիկները նստում են գորգի վրա, նրանցից մեկի ձեռքին Ծաղկամերն է: Նրանք նստում են գորգին` վիճակի իրերով լիքը զամբյուղի առջև: Նրանց շուրջը նստում են փոքրիկներ, որոնք պիտի հանեն վիճակ-մաղթանքները: Նրանցից քիչ ետ կանգնած է վիճակ-քառատողերը կարդացող աղջիկների խումբը:

 

Աշակերտ - Դե հանի՛ր, փոքրիկ, վիճակն ի բարին,
Երգելով գովենք վիճակ ստացողին:

 

Վիճակներ

 

Վիճակ մաղթանքները վերագրվում են՝

 

1. Հայոց հանրապետությանը,
2. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն,
3. Հայոց բանակին,
4. Թիվ ________ դպրոցի բոլոր երեխաներին,
5. Թիվ ________ դպրոցի ուսուցիչներին և աշխատակազմին,
6. Դպրոցի երեխաների ընտանիքներին,
7. Երիտասարդությանը,
8. Արվեստի, մշակույթի և սպորտի նվիրյալներին,
9. Առողջապահության ցանցի բոլոր աշխատողներին,
10. Քաղաքին, գյուղին,
11. Միջոցառման բոլոր մասնակիցներին,
12. Միջոցառման հյուրերին, հանդիսատեսին:

 


Վ ի ճ ա կ ի ե ր գ ե ր


Սարից ելավ ձիավոր, Ուխտավոր ես, ուխտ արա,
Սաղմոսը ծոցին սովոր, Սրտներիս իղձը կատարա,
Սաղմոսը վարդ էր դարձել, Սուրբ Խաչ ուխտի գնալու
Լեզուն բլբուլ էր դարձել: Ախպեր, դու մի ճար արա:

 

Կանաչ տեղը պարում եմ, Բարի լուս ջան , բարի լուս,
Պարի միջին խաղում եմ, Աստված պահի մեր երկուս,
Կաքավի պես նազելով՝ Ձեռ-ձեռի տանք, ելնենք դուս
Ընկերներիս դաղում եմ: Դուշման տեսնի, կտրի լուս:

 

Աղջի, դու հուր ես, հուր ես, Տղա, մի բուռ հատիկ տուր,
Ես ծարավ եմ, դու՝ ջուր ես, Աչքիդ տակով մտիկ տուր,
Համբարձման տոն է, դուս ել, Քո թշնամու վատ խոսքը
Քեզ ման կգամ, դու ուր ես: Վերցրու ու գետնովը տուր:

 

Ծաղկեվանք ծաղիկ շատ կա, Անձրև կգա շաղալով,
ՈՒխտի գնալու վախտ ա, Կանաչ տերև դողալով,
Աստված պահի քու ախպեր, Արի գնանք Խաչ նշան,
Ծաղկեվանքեն դու ջուր բեր: Սուրբ Խաչ մեզի պահապան:

 

Մանի -մանի մանեցի, Ես սարի սովոր հավք եմ,
Ոսկե թելը գործեցի, Դեղին թևավոր հավք եմ,
Անուշ-անուշ խոսելով՝ Ինձ բաց թողեք, որ թռնեմ,
Ես քո սիրտը շահեցի: Երամի սովոր հավք եմ:

 

Տղա հոտով-մոտով Ձորի մեջը փուշ ա,
Հերիք անցնես իմ մոտով, Ջեբս լիքը նուշ ա,
Կդառվամ. զառկեմ նետով, Ես կնտրեմ են աղջկան,
Արյունդ կանեմ գետով: Որի սիրտը քնքուշ ա:

 

Վիճակի քառատողեր



Աստծո նման խաղաղ պահիր քեզ,
Աստծո նման եղիր բարեսիրտ,
Նրա պես եղիր հավասարատես
Եվ ծաղկեցրու նշխարը լույսիդ:

 

Անզոր եղա ես քո անափ
Լույսն ու մութը զատել,
Անզոր եղա քեզ հասկանալ,
Անզոր եղա ատել:

 


Ե՟րբ է գաորւնն այս դառնալու ամառ,
Որ խաղաղ զարկի սիրտն իմ խենթացած,
Վատ եղանակ է սա սրտի համար,
Ուր հին բեկոր կա սիրուց մնացած:

 

Եվ դու եկար հանկարծ, եկար անակնկալ,
Եկար, որպես գարնան շունչը մաքուր,
Հպարտորեն եկար ու քնքշորեն եկար,
Եկար, որպես մուսա, որպես բույր:

 


Գանձեր ունեմ անտակ, անծիր,
Ես հարուստ եմ, ջան, ես հարուստ,
Ծով բարութուն, շնորհք ու սեր,
Ճոխ պարգև եմ առել վերուստ:

 

Հանելուկ է հավերժական
Կամ ստեղծված անթերի,
Մարդը խավար մի զանգված է,
Բայց նման է կանթեղի:
Դու գիտես մենակ ճամփեն երկնքի,
Դու գիտես գաղտնիքն երջանիկ կյանքի,
Դու գիտես ամեն-ամեն ինչից առաջ
Քո խոսքն է օրենքն ամեն օրենքի:

 

Երեկ տխուր, այսօր ուրախ
Ալիքի պես ծափ եմ տալիս,
Երեկ՝ դեպի անհայտություն,
Այսօր՝ դեպի ափ եմ գալիս:



Լիներ հեռու մի անկյուն,
Լիներ մանկան արդար քուն
Երազի մեջ երջանիկ
Հաշտ ու խաղաղ մարդկություն:




Աշակերտ - Սիրելի ուսուցիչներ, հյուրեր, աշակերտներ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներ: Ավարտվեց վիճակահանությունը, որ ընդամենը խաղ է: Բարեկամնե՛ր, մենք երբեք չպիտի մոռանանք, որ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը մեծագույն խորհուրդ ունի: նախախնամությամբ հայ ժողովրդին վիճակվել է այնպիսի արժեքներ, որոնք վկայությունն են Աստծու սիրո:
Աշակերտ - Մեզ վիճակվել է այս հողում ապրել, ուր արարչության հենց սկզբում Աստված դրեց դրախտը, որը ողողում էին Հայկական լեռնաշխարհից սկիզբ առնող չորս գետերը՝ Գեհոնը , Փիսոնը, Եփրատը և Տիգրիսը:
Աշակերտ - Աշխարհակործան ջրհեղեղից հետո Նոյան տապանը իջևանեց Բիբլիական լեռան՝ Արարատի փեշին, որտեղից մարդկության երկրորդ ծնունդն սկսվեց:
Աշակերտ - Աստծու կամոք Հիսուսի տասներկու առաքյալներից երկուսը՝ Թադեոսը և Բարդուղիմեոսը, եկան Հայոց աշխարհ և Ավետարանի քաղցր լուրը բերեցին՝ հայոց հողը լուսավորելով փրկչական անմարելի լույսով:
Աշակերտ – Սբ. Գրիգոր Լուսավորչի չարչարանքներով և Խոր Վիրապի տառապանքի գբից դուրս գալով՝ մի ամբողջ ազգ ծնվեց և առաջինն այստեղ՝ հայոց աստվածօրհնյալ երկրում քրիստոնեությունը պետականորեն ընդունվեց:
Աշակերտ - Աշխարհում որևէ ժողովրդի եկեղեցի չհիմնվեց Աստծու էջքով: Հիսուս, որ երկրից երկինք համբարձվեց Երուսաղեմում, Իր երկնային փառքով իջավ Հայոց հողում և Իր լուսեղեն Աջով հիմնարկեքը կերտեց Լուսո խորանի՝ Սուրբ Էջմիածնի:
Աշակերտ - Գոհություն ու փառք տանք Աստծուն մեզ Մեսրոպ Մաշտոց պարգևելու համար, որի անսասան հավատի ու նվիրումի պատասխանը եղավ աստվածապարգև գիրը հայոց, որը իմաստավորեց հայի գոյությունը՝ հարատևելու որպես ազգ և Աստվածաշունչը խոսեց հայերեն:
Աշակերտ - Գոհություն ու փառք Աստծուն, որ մեր ժողովուրդը բազում դարերի ընթացքում վասն հավատո, վասն հայրենյաց գոյամարտում հայացքը միշտ ուղղել է դեպի վեր և հաղթող դուրս եկել:
Աշակերտ - Եվ այսօր էլ Համբարձման տոնին խնդրենք մեր փրկիչ Աստծուն՝
Աշակերտ - Տեր իմ և Աստված իմ՝ Հիսուս Քրիստոս, համբարձվելով ՝մեզ միայնակ չթողեցիր, խոստացար ուղարկել Մխիթարիչ Սուրբ հոգուն, Ում ներկայությունը թույլ չի տա, որ մեր մեջ մարի հույսը, հույսը՝ հանդեպ գալիք ժամանակների արդարության, ազնվության, խաղաղության և իհարկե անբիծ սիրո, և մեր շուրթերին հարատևի աղոթքը:

 

Աշակերտ - Ուրեմն՝ մեկ տեղ աղոթքի կանգնենք
Մեր հայրենիքի շենության համար,
Եվ աղոթենք մենք վասն միության,
Վասն փրկության գալիք հաղթության:

 

Հոգևորականի օրհնության խոսք:

 

Հոգևորականի խոսքից, շնորհավորանքներից հետո ներկաներին հրավիրել ճաշակելու տոնի համով կաթնապուրը (հյուրասիրությունը կարելի կազմակերպել բակում):


ՀԱՎԵԼՎԱԾ

 

• Միջոցառումն սկսելուց առաջ կարելի է տարրական դասարանների երեխաների ամսնակցությամբ կազմակերպել կավճանկար`խորագրով: Միջոցառման ավարտին ներկաներին և մասնակիցներին հրավիրել` դիտելու երեխաների աշխատանքները և հանձնել խրախուսական միցանակներ: Միջոցառման մասնակից երեխաների գլխներին կարելի է դնել ծաղկեպսակներ:

 

Ու եթե կուզես՝ ապրելն այս է հենց Քանի ձեռքից եմ վառվել,
Ինքս այստեղ եմ, որտեղ որ դու ես, Վառվել ու հուր եմ դառել,
Իսկ դու այնտեղ ես, որտեղ որ ես եմ Հուր եմ դառել, լույս տվել,
Այսպես գալիս ենք մենք դեպի իրար: Լույս տալով եմ սպառվել:
Եվ... չենք հանդիպում... այս քանի տարի:


Կյանքը երգի, երկնքի պես անհուն-անհուն, Ամեն բացվող օրվադ

Կյանքը կորած աստղերի պես հազար անուն, Աստծո պարգև ասա,
Կյանքը կրակ ճահիճներում՝ կա ու չկա, Մի լավ խոսք ես լսել՝
Կյանքը ճամփորդ, սպասված հյուր, Թռնելու թև ասա,
Որ պետք է գա: Միշտ ճերմակին՝ ճերմակ
Ու սևին՝ սև ասա,
Ծուռ նայողիդ վրա
Դու ծիծաղած եղիր:



Կյանքը երգի, երկնքի պես անհուն-անհուն, Ամեն բացվող օրվադ

Կյանքը կորած աստղերի պես հազար անուն, Աստծո պարգև ասա,
Կյանքը կրակ ճահիճներում՝ կա ու չկա, Մի լավ խոսք ես լսել՝
Կյանքը ճամփորդ, սպասված հյուր, Թռնելու թև ասա,
Որ պետք է գա: Միշտ ճերմակին՝ ճերմակ
Ու սևին՝ սև ասա,
Ծուռ նայողիդ վրա
Դու ծիծաղած եղիր:

 

  • 2021-12-11
×