Մայրիկ

Մայրիկ

Լուսավոր հուշեր, մի կապույտ գիշեր
Հեռացած օրեր ու տաքուկ ձեռքեր,
Հայացքով անուշ ինձ շոյող աչքեր,
Ու կարոտ դարձած մանկության օրեր:

 

Ուր էլ գնամ դու ինձ հետ արի,
Դու իմ միակ, իմ արթուն փերի,
Իմ միակ , մայր իմ բարի,
Քեզ սիրում եմ, անգին իմ մայրիկ:

 

կրկ.

Լույսը քո անհուն աչքերում անմար
Վառ աստղի նման ինձ տանում են,
Սերն է քո հոգում մի ամբողջ աշխարհ
Իմ անհոգ ու խենթ օրերի:

 

Ինձ համար գիշերը մոմեր վառած
Նուրբ ձեռքերը ես համբուրում եմ,
Քո սիրո համար իմ մայրիկ բարի
Ողջ աստղերը քիչ են էլի:

 

Քո գրկում այնպես երջանիկ եմ ես
Երազում անգամ լուռ ժպտում եմ քեզ,
Դու մնա ինձ հետ ու ապրիր հավետ
Չեմ թողնի երբեք միայնակ լինես:

 

Ծով է հոգիդ ու աղբյուր վարար,
Լուսե երազ ես դու ինձ համար,
Իմ միակ , մայր իմ բարի
Քեզ սիրում եմ անգին իմ մայրիկ:

  • 2021-12-11
×