Վարդվառյան տոնախմբության համար նախատեսված այս միջոցառումը նպաակահարմար է անցկացնել դրսում: Միջոցառման համար անհրաժեշտ են`
1. Սպիտակ շապիկներ, 4 զույգ աղավնիներ` Նոյի ընտանիքի դերակատարների համար:
Խնձորներ, հասկեր և վարդեր` հանդիսատեսին նվիրելու համար: ցորենի հասկերից պատրաստված Նուրի տիկնիկներ, խաչբուռներ;
2. Հնարավորության դեպքում կարելի է մատաղ անել և միջոցառման ավարտին բոլորին բաժանել:
Ժողովրդական երաժշտության ուղեկցությամբ հարթակ ենն գքալիս հաղորդավարները և ներկայացնում Վարդավաի խորհուրդը:
/Երեք աշակերտներ կլարդում են/
ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ
Տաղ Վարդավառի
Հաղ. – Ավետարանները նկարագրում են, որ Հիսուս իր երեք աշակերտների` Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ հեռանում են քաղաքից և բարձրանում Թաբոր լեռը, աղոթելու: Հիսուսի համար կարևոր էր, որ տեսնեին Աստվածայինը Քրիստոսի մեջ: Աշակերտներին լեռը բարձրացրեց ու հասկացրեց, որ ոչ ոք չի կարող առանց Հիսուսի Արքայությունը ժառանգել:
Հաղ-Ելան Նրա հետ, ով հոգնում էր հետիոտն քայլելուց, այնտեղ իմացան, որ Նա Քերովբեական Կառքն է նստում և ցույց տվեց իր երկնային իշխանությունը:
Հաղ. – Լեռը Քրիստոսի համար Աստվածային գործունեության գագաթն է,
Էության խորհրդանիշը, իր առաքելության նպատակակետը:
Գոհար վարդն է շղարշ առել
Արփիական իր վարսերից.
Ծավալվում էր հուսկ վերևում, վարսերից վեր,
Ծաղկածիծաղ ծովն երկնային:
Եվ այդ ծովից համատարած
Պղպջում էր գույնն այն ծաղկի երփնափողփող.
Իսկ ճյուղերին հուրհրատում էին հասած
Պտուղները քրքումնաթույր:
Հուրհրատում էին նրանք սիրասնունդ
Հովանու տակ խուռն ու առատ տերևների,
Որ սոսավում էին ինչպես հրաշալի
Դավթի տավիղն Աստվածատուր:
Վարդաստանն էր շողարձակում հազարերանգ
Ծիծաղածուփ ծաղիկների երփնախաղով.
Սոսն ու տոսախն էին սփռել այնտեղ բոսոր
Դալարագեղ ոստերն իրենց:
Շարական –
Հաղ.- Մինչ Հիսուս աղոթում էր, աշակերտները օրվա աշխատանքից հոգնած քնել էին: Հանկարծ Հիսուսի դեմքն այնքան է փայլում ու պայծառանում, որ ամբողջ լեռը լույսով է ողողվում: Այդ փայլից առաքյալները արթնանում են խոր քնից և նկատում Վարդապետի լուսեղինացած դեմքը և երկու մարդկանց, որոնց հետ Հիսուս մտերիմ զրույցի մեջ էր: Զգեստը սպիտակում է շլացուցիչ պայծառութէյամբ` գերազանցելով արեգակի ճառագայթներին:Այլակերպության պահին երկինք և երկիր մեկ դարձան, երկնայինները և երկրայինները հանդիպեցին :
Հաղ. – Տիրոջ Պայծառակերպության պահին արևն իր շողերը խոնարհեցրեց, ծառ ու ծաղիկ խրնարհվեցին և անսովոր փայլ ու երանգ ստացան, անուշ բուրեցին:
Հաղ. - Երևում են Մովսեսն ու Եղիան, մեկը աջ և մյուսը ձախում կանգնած, խոսում են Հիսուսի վախճանի մասին, որ տեղի պիտի ունենար Երուսաղեմում, խոսում էին այն դեպքերի մասին, որոնք կատարվելու էին: Աստվածատուր շնորհով ճանաչեցին Մովսեսին և Եղիային, քանզի Մովսեսի ձեռքին` Օրենքի քարե տախտակներն էին, իսկ Եղիայի ձեռքին`վերարկուն: Հիսուս պայծառակերպվեց որպեսզի աշակերտներին ցույց տա խոստացված Արքայությունը, որին ներկա էին երեք աշակերտները և երկնքի Արքայության սկիզբը Թաբոր լեռից է սկսվում:
--Հաղ.- Մովսեսի միջոցով մեռելների հարությունը ցույց տվեց, իսկ Եղիայի միջոցով Իր Աստվածությունը
Նոճիներն ու արոսենին նորաբողբոջ
Շրշում էին` հևքով հուշիկ
Գգվելով վարդ ու շուշանին.
Շողշողում էր շուշանն հովտում.
Շողում էր դեմն արեգակի:
Հյուսիսային հովն հեզասահ
Հովհարում էր գիրգ շուշանին.
Հարավային լեռների զով
Օդն էր ցողում ջինջ շուշանին:
Ու շուշանն է լցվում շաղով
Շող շաղով ու շար մարգարտով.
Արեգնափայլ ոսկի ամպից
Շաղն է ցողում ծաղկունքն ամբողջ:
Նշմարվեցին հետզհետե
Աստղերն առկայծ ու դարձդարձիկ.
Լուսինն առան բույլերի մեջ
Ու երկնքի բիլ կամարին համատարած
Հոծ խմբերով շուրջանակի ճառագեցին:
Փառք Հոր, Որդու և սուրբ Հոգուն
Այժմ և միշտ հավիտյանս հավիտենից :
Հաղ. – Այդ պահին աշակերտները երանելի վիճակի մեձջ էին և Պետրոս առաքյալը հափշտակված և շփոթված խախտում է լռությունը և առաջարկում է երեք տաղավար շինել. « Վարդապետ, բարվոք է մեզ այստեղ լինել» և առաջարկում է երեք տաղավար շինել:
Եվ այդ ժամին Տերը ցույց տվեց, որ ինքը տաղավարի կարիք չունի, և որ ինքն է բազում տաղավարներ պատրաստում իրենների համար: «Սակայն չգիտեին, թե ինչ են խոսում, որովհետև զարհուրած էին: /Մարկ. թ- 5/
Հաղ.--Այդ րոպեին լուսատու մի ամպ ծածկում է նրանց և առաքյալները սարսափած գետին են ընկնում, լույսի ցոլքերի միջից լսվում է Հայր Աստծո ձայնը. «Դա է իմ սիրելի Որդին , որին հավանեցի, Դրան լսեցեք... »:
Հաղ.—Հոր ձայնը լսելուն պես Մովսեսն ու Եղիան գնացին իրենց տեղերը, և Հիսուս մնաց մենակ: Աշակյերտները չէին համարձակվում գետնին հակած գլուխները բարձրացնել, քանզի լեռը բարձրացան Մարդու Որդու հետ, սակայն այնտեղ տեսան Աստծու Որդուն:
Հաղ.-- Ելան Նրա հետ, ում հրեաները մահվամբ էին սպառնում, և իմացան որ Նա է Տերն մահվան և կյանքի: Այդ պահին Հիսուս մոտենում է և ասում. «Ոտքի ելեք և մի վախեցեք» առաքյալները գլուխները բարձրացնելով տեսնում են միայն իրենց Վարդապետին: Այստեղ երկյուղը պատեց Պետրոսին, քանզի հաստատ իմացավ , որ Տերը չի խուսափելու մահվանից, երբ այս լեռից իջնի Երուսաղեմ գնա:
Մինչ իջնում էին լեռից, Տերը նրանց պատվիրեց, որ ոչ մեկին չասեն, մինչև Մարդու Ոդին մեռելներից հարություն առնի:
Հաղ. – Լուսատու ամպը Սբ Հոգին է Խորհրդանշում: Այստեղ ճշմարիտ Արքայությունն էր, քանի որ Սուրբ Երրորդության փառքը ցույց տվեց լեռան վրա, ինչպես եղավ Հորդանանում` Որդին` հայտնությամբ, Հոգին` ամպով, Հայրը` ձայնով:
Հաղ - Այլակերպությունը հասկանում ենք արտաքին առումով, իսկ Պայծառակերպությունը հոգևոր առումով:
Հիսուս այլակերպվեց և ցույց տվեց ինչպիսին էր Ադամը երանելի դրախտում և ինչ կորցրեց մեղքի պատճառով: -- Ցույց տվեց , որ մարդը ոգեղեն էր` դարձել է հողեղեն և հիմա հողեղեն վիճակից կարող է դառնալ հոգեղեն, Աստվածային: Եվ ինչպես անառակ որդուն համար է ասում հայրը.« Հագցրեք նրան նախկին պատմուճանը»:
Շարական –
Պայծառակերպվելով Հիսուս ցույց է տալիս, որ մարդը կարող է վերադառնալ իր նախկին վիճակին և որ յուրաքանչյուր մարդ պետք ունի այլակերպվելու ցանկացած տարիքում: Մենք ծնվում ենք ֆիզիկապես, սակայն այն պահից` երբ սկսվում է Աստվածաճանաչումը`դա կոչվում է հոգևոր ծնունդ և մարդու պայծառակերպություն և դա կարող է շարունակական լինել, հոգևոր աճի ընթացք ունենալ կատարելության լեռը բարձրանալու: Հիսուս մեզ սովորեցնում է, որ մենք էլ դեպի վեր բարձրանալու ձգտում, նպատակ ունենանք, հասկանանք մեր առաքելությունը:
-- Տեր, ես բերում եմ իմ աղոթքները Քո սրբարանին
Եվ Քո երկնքում իմ աստղն եմ փնտրում,
Եվ իմ վրանն եմ պարզում աներեր, Քո լեռան վրա,
Փառավորելու Քո անունը սուրբ`ցնծության ձայնով... Ամեն
Հաղ. – Պայծառակերպությունը ժողովրդական լեզվի մեջ կոչվում է նաև Վարդավառ, մեր Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով: Ինչպես վարդը նախքան բացվելը կոկոնի մեջ ծածկված է լինում և բացվելով բոլորին երևում էիր գեղեցկությամբ, բույրով, այդպես էլ Տերը մինչ պայծառակերպվելը իր մեջ էր պահում Աստվածության պայծառությունը և ինչպես վարդը բացվելով է երևում իր ամբողջությունը`պայծառակերպվելով Տերը հայտնում է իր Աստվածությունը ամբողջությամբ:
Հաղ. – Ինչպես վարդը փշերի մեջ է բուսնում, այնպես էլ Տերը հրեաների մեջ, ովքեր և խաչեցին նրան:
Հաղ. – Վարդի կոկոնը բացվելուց հետո է անուշահոտությամբ բուրում, այնպես էլ մեր Տիրը ծածկվելով մարմնի վարագույրով ինչպես կոկոնը, այսօր բացվելով և պայծառակերպվելով բուրեց անուշահոտությամբ և հայտնի դարձրեց իր Աստվածությունը, որից էլ աշակերտները խորը թմբիրի մեջ ընկան:
Հաղ. – Քրիստոսի պայծառակերպությունը պետք է պայծառակերպություն լինի ամեն մի քրիստոնյայի համար, որպեսզի հեռու մնա մեղքերից ու չար խորհուրդներից: Եվ մենք մեր հայացքը պետք է ուղղենք Աստծո օրենքների բարձունքը, որպեսզի մեր կյանքը շաղախվի Աստվածային սկզբունքներով և մեր կյանքի ճանապարհը լուսավորենք Աստծո պատվիրաններով:
Հաղ – Մեր Եկեղեցու կարևոր, հինգ տաղավար տոներից է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ Այլակարպությունը: Մեր հայրերը իմաստությամբ չմոռացան նախաքրիստոնեականը, այն միահյուսեցին Միաստվածության ճշմարտության հետ , որպեսզի մեր Եկեղեցին դառնա և Քրիստոնեական, և Հայկական:
Արագածը իրար վրա
Արագածը իրար վրա
Իր շարք գորգերն է փռել,
Շարք գորգերով քար ու քռա
Քյոշքերի պես զառ – զուգել:
Վառ վարդերի տոնն է այսօր,
Հարս ու աղջիկ զարդարուն,
Դաշտը կուգան օրոր – շորոր
Վարդափթիթ լանջերում:
Ու աղավնի կթռցնեն
Ձյուների պես սպիտակ,
Իրար վրա ջուր կցանեն
Աղբյուրներեն անապակ:
Աղջիկները փունջ կյուսեն,
Ալ վարդերով, շաղերով,
Իրենց սրտի սերը կասեն
Հուր հավքերի տաղերով:
Ավ. Իսահակյան
Եվ յուրաքանչյուր հայ պետք է հասկանա, որ Սբ. Էջմիածինն է Հայոց Թաբոր լեռը, որ հարկավոր է ազգովի պայծառակերպվել և Աստվածային լույսով լցվել:
Հաղ. – Այս տոնը հրավեր է հավատարիմ մնալու մեր հավատքինՙ մեր Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Նայենք լեռների բարձունքներին կանգնած մեր վանքերին և մեր սրբատեղիներին, որոնք ուխտատեղի են ու գանձատուն մեր հայրերի հավատքի:
Հաղ. – Եվ ամեն անգամ երբ մոտենում ենք մեր Եկեղեցիներին, մենք բարձրանում ենք
Հայոց պայծառակերպության լեռը` լուսավորվելու Տիրոջ ներկայության պայծառակերպության լույսով,
Գնաս բարով, այ ուխտավոր,
Երանի քեզ, հայ ուխտավոր,
Որ կարոտով ու սիրառատ
Ուխտ ես գնում դեպ Արարատ:
Հովհ. Թումանյան
Հաղ. – Նայենք ամենուր ցանված խաչքարերին ու հիշենք մեր հայրապետներին և սրբերին, որ մեզ համար հրաշալի բարձունք են կառուցել` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին: Բարձրանանք և հոգեկան այդ բարձունքում կգտնենք
Աստվածային լույսը:
Շարական –
Հաղ.- Այլակերպության տոնին հետ հիշատակվում է նաև հայոց հեթանոսական շրջանից եկած վարդավառը, որը կոչվում է նաև վարդևոր: Վարդավառի տոնակատարությունից, որպես ժողովրդական ավանդություն, մնացել է միմյանց վրա ջուր ցողելու և աղավնի թռցնելու սովորությունները:
Հաղ.- Վարդավառն ըստ Ղափանցյանի խեթական լեզվով նշանակում է ջրալվացում: Վարդավառը ըստ Մելիք Փաշայանի սանսկրիտերեն լեզվով նշանակում է` վարդ-ջուր, վառ-սրսկել, այսինքն` ջրասրսկում: Այն վարդ ծաղիկի հետ կապ չունի, այլ կապված է ջրի պաշտամունքի հետ, հուլիսի կեսերին վադեր չեն լինում:
Ջրի պես
Կռիվ տայի անդադար
Ու փրփրեի ջրի պես,
Թափառեի քարե- քար,
Քար փշրեի ջրի պես:
Լվանայի քեզ, աշխարհ,
Ու մաքրեի ջրի պես
Քչքչայի սարն ի վար,
Մարգ ջրեի ջրի պես:
Միայն ջրելու համար
Վիզ ծռեի ջրի պես:
Շողեր , շաղեր հագնեի,
Ցող ցրեի ջրի պես:
Թող գեթ մի օր ապրեի,
Բայց ապրեի ջրի պես: Համո Սահյան
Հաղ.- Վարդավառի տոնը հնում կապված է եղել Աստղիկ դիցուհու հետ` որպես վարդանման դիցուհի, և ըստ առասպելի, երբ բոկոտն քայլում էր, ոտքերից կաթկթող արյունից վարդեր էին բուսնում, սկզբում սպիտակ, հետո կարմիր գույն են ստացել:
Հաղ.- Ջրին նվիրված ծեսերն ու սովորությունները նպատակ են ունեցել անձրև բերելու, երաշտից խուսափելու և այգիներն ու արտերը բերիությամբ լցնելու:
Ջրվեժները
Ես չեմ սիրում համր ու հանդարտ առուները դաշտավայրի,
Քարափների բաշից կախված ջրվեժներն եմ սիրում վայրի,
Ջրվեժներն եմ սիրում վայրի, որ կանչում են զվարթաձայն,
Թռիչքի մեջ փշրվելով ` դառնում փրփուռ ու ծիածան:
Ու չգիտես մարգարիտներ , թե աստղեր են վերից թափվում,
Գլորվում են դեպի անդունդ և անկումից չեն սարսափում,
Որ ցնցում են բաշերն իրենց, բախվում հազար ժայռ ու քարի,
Եվ փշրվող ալիքներով`քարն են փշրում ճանապարհի:
Հաղ. – Վարդավառը մեր ժողովրդի սիրած տոներից լինելով, խոր արմատներ ունի, առավել քան հեթանոսության շրջանը:
Հաղ. – Արարիչն Աստված մարդկանց չարագործությունների պատճառով պատժեց ջրհեղեղով: Եվ միայն փրկվեց արդար Նոյը իր ընտանիքով` թվով ութ հոգի: Աստվածաշունչ մատյանից, գիտենք, որ Նոյան տապանը նստեց Արարատ լեռան վրա:
Հաղ. – Լինելով Նոյի Հաբեթ որդու ու Թորգոմա տոհմի ժառանգները, հեռանալով ճշմարիտ Աստծուց ժողովուրդն հայոց սկսեց պաշտել կուռքերի ու ստեղծել առասպելներ:
Հաղ. – Մինչդեռ ժողովրդի հիշողությունից չջնջվեց, այլ բանավոր ձևով ավանդվեց կատարված իրողությունն ու պատմությունը ջրհեղեղի`որով ապականված աշխարհը մաքրվեց և ջրալվացումը, ջրի մաքրող հատկությունը ժամանակի ընթացքում վերագրվեց չաստվածներին:
Հաղ. – Եվ աղավնի թռցնելը, բաց թողնելը, վերագրվում է Նոյին, որը Մեզ հուշում է Աստվածաշունչ մատյանը:
Հայկական դուդուկի երաժշտության ուղեկցությամբ հարթակ են գալիս սպիտսկսզգեստ պարային խումբը և ստեղծում են Արարատի պատկերը: Այդ պահին գալիս Նոյը իր ընտանիքով, կինը, որդիները` կանանցով: Նոյի ձեռքին խաչաձև հասկերի փունջ և աղավնի, երեք տղաների ձեռքին երեք զամբյուղներով լի ծիրան, խնձոր և 3- ական հասկեր կապված վիճակում; Տղաները բաց թողնելով աղավնիները, վերցնում են զամբյուղները, երեք հարսների դերակատարները բաժանում են ծիրան ու հասկերը:
Տեսեք աղավնին Նոյան տապանին
Եկած ու կանգնած ի սար Մասիսին,
Ավետիս կուտա Հայկա սերունդին,
Թե եկավ գարուն Թորգոմա զարմին:
Ջրերը մեր քաշվել են ,
Մասիս սարը բացվել է,
Աղավնին ե՜տ է եկել,
Մեծ ավետիս է բերել:
Նոյ նահապետն իջել է,
Աշխարհը շենացել է,
Կյանքը նոր ի նորել է,
Մարդոց սիրտը փապկել է:
Ջերմացել է արևը,
Բերքատվել է մեր հողը,
Բարձրացել է ցորենը,
Քաղցրացել է Խաղողը,
Կարմիր նուռը ճաքել է,
Ջրերը վարարել են
Հաղ. – Աղջիկները խմբեր կազմելով, խուրձերից և փայտերից տիկնիկներ էին պատրաստում, զգեստավուրում և թաղեթաղ շրջելով երգում էին,,Հանիգ նինարե, նինար և Նուրի- նուրին եկել է…,, երգերըը:
Խումբ - Հանիգ նինարե, նինար,
Ջանիգ նինարե,նինար,
Ով չըթըռնի զիդա պար,
Օտքեր կոտրի քիսնա քար,
Ախ, նինար, ջան նինար,
Հանիգ նինարե, նինար,
Ջանիգ նինարե, նինար:
Աղջիկ - Ախպեր, ախպեր իմ նըխշուն,
Ինչ իս բարձե քու իշուն:
Տղա – Խունկ, խըփնա ու աբրշում:
Աղջիկ – Վիր կտանես:
Տղա – Տզեզին:
Խումբ – Տըզեզն իտև սարերուն,
Բուրդ կըգըզե գելերուն,
Թել կըմանե հավքերուն
Շոր կըկարե ճժերուն,
Ախ, նինար, ջան նինար,
Հանիգ նինարե, նինար,
/հարթակ են գալիս փոքրիկները տիկնիկները բռնած, երաժշտության տակ պտտվում են հարթակում և ցուցադրում տիկնիկները/
Նուրի աղջիկ - Նուրին, Նուրին եգիրը
Շալե շապիկ հագերը:
Տղա – Նուրի, նուրի եգիր իս,
Նուրին, նուրին ինչ գուզիս:
Նուրի աղջիկ – Չալ հավ ու հավկիթ գուզիմ,
Էրկնքուց ամպեր գուզիմ,
Ամպերուց արձրև գուզիմ,
Որ մեր ուզած տա մեզի
Արձրև թափի վըր ձեզի:
Խումբ – Ախ նինար, ջան նինար,
Հանըգ նինար է նինար
Ջանիգ նինար է նինար:
Հաղ. –Այսօր մեր դպրոցի կրտսեր դասարանները հասկերից պատրաստել են նուրի տիկնիկներ և լավագույն տիկնիկ պատրաստողները կարժանան մրցանակների:
ԵՐԳ ` «Սոնա յար»
Սոնա ջան, Սոնա ջան,
Սոնա Սիրուն, Սոնա ջան,
Վարդավառը գալիս ա,
Սոնա ջան, Սոնա ջան,
Ծաղիկը ցնծալիս ա,
Սոնա սիրուն, Սոնա ջան,
Այ գյուլում կանչող աղջիկ,
Ձենդ ծլվլալիս ա:
Երգի ավարտին երեխաները խաչբուռներ են նվիրում մյուս խմբերի երեխաներին և հանդիսատեսին, որից հետո խմբերն զբաղեցնում են իրենց տեղերը:
Հաղ– Վարդավառից առաջ մեկ շաբաթ խնձորի պահք են պահել և միայն այդ օրն են խնձոր ճաշակել, խնձորի պասը լուծել և միմյանց վարդեր են նվիրել:
Երգելով -- Վարդավառի այս մեծ տոնը,
Թող միշտ ուրախ սրտով տոնենք
Ու հնավանդ մեր ծեսերը
Սերունդներով միշտ պահպանենք
Ժողովրդական երաժշտության ներքո երեխաները մոտենում են հանդիսատեսին վարդեր են նվիրում:
Անդաստան
Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղություն թող ըլլա...
Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիություն թող ըլլա...
Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա...
Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա...