<Վարագույրներն են բացվում դարերի>
(նվիրված գրին և գրատպությանը)
Հաղորդավար-
Հարգելի՛ ներկաներ, սկսում ենք <<Վարագույրներն են բացվում դարերի>> վերնագիրը կրող ցերեկույթը:
(Վարագուրները բացվում են. հնչում է երգի նախանվագը)
Երգ-<>
Հաղորդավար-Նոր Երևանի բարձունքին կանաչ Տարբեր ծայրերից եկած հյուրերին Էքսկուրսավար հայուհին սևաչ Վարագույրներն Է բացում դարերի:
Տարոնի երգ ու պար. Տարոնի քարտեզը , Մաշտոց
Հաղորդավար-Չորրորդ դարի երկինքը սև Հանկարծ մի պահ ծածանվեց, Հրաշափայլ հենց այդ պահին Հայոց հողում Մաշտոց ծնվեց: Եվ Տարոնի հին գավառում՝ Հացեկացում ցորենաբույր, Շինականի պարզ սեղանին Ցնծաց գինին:
(Սեղանի շուրջ նստած)
-Աչքդ լույս լինի Վարդան ջան: -Հորով-մորով մեծանա: -Քաջառողջ որդի լինի: -Բախտավոր ծնողք լինք,Վարդա՛ն ջան: -Յոթ որդով սեղան նստես,ախպեր:
Երգ <>
Վարդան-Փառք քեզ, Աստված բարի, Արու զավակ պարգևեցիր Որ օջախս չխավարի: Ձեռք տվեցիր ինձ օգնական, Որ ուսերիս բեռը կիսի, Որ վարուցանք անի ինձ հետ, Արտը հնձի, կալը կանսի: Որ տանի ու դարերին տա Պապենական ազգանունս Եվ արյունոտ օրերի մեջ Միշտ անառիկ պահի տունս: Փառք քեզ,Աստված, քեզ հազար փառք, Կատարեցիր բաղձանքս հին:
Հաղորդավար-Ասաց ու մի անուշ կումով Պարպեց թասի փրփուր գինի: Այսպես տանը այս գեղջկական Ծփաց մի տաք ուրախություն:
Պար ազգային(ծափ են տալիս, տեղում պարում են)
Երաժշտություն<>(շվի)
Հաղորդավար-Իրենց գյուղի փոքրերի պես Օրը օրին Մաշտոցն աճեց: Շուտով փայտե օրորոցը Ամբողջապես նա նվաճեց: Հետո քայլեց, Լույս ժպիտով անուշ փայլես Ու մի օր էլ գարնան նման Լեզուն բացեց ու դայլայլեց: Հետո խաղաց. Ապա՝ շրջեց Վարդան հոր հետ, Անցավ անտառ, արտ ու արոտ, Առասպելներ լսեց փունջ-փունջ… Հետո հոր հետ վար արեց նա:
(Ներս են գալիս Վարդանն ու Մեսրոպը)
Վարդան-Է,հոգնեցի,որդի՛, եկ մի քիչ նստենք: Տխուր ես,որդի՛ս:
Մաշտոց(փոքր)-Ամեն անգամ իմ աղաչանքն այս է, Մաքրի՛ր իմ մեղքերից ինզ,Տե՛ր: Սոսկում է սիրտս հանցանքներից իմ: Աղաչում եմ քեզ ազատի՛ր ինզ Տեր:
Վարդան-Յա,Մեսրոպ…
Հաղորդավար-Հայրը տեսավ,որ իր որդին Հորինում է ինչ-որ տողեր, Ու թե դրանք գրի առնեն, Գուցե դառնան ընտիր տողեր:
Վարդան-Երևում է խելոք է նա, Ինչու թողնեմ սիրտը մաշի, Ինձ պես նեղվի ու խեղճանա, Ինձ պես գնա ու լուծ քաշի: Ինչ հասկացա ես իմ կյանքից, Որ իմ որդին ինչ հասկանա: Պիտի ճամփեմ ուսում առնի Ու խավարից վեր բարձրանա: (Դադար) Ուսում առնի…սակայն ինչպես, Ո՛չ գիր ունենք,ո՛չ դպրանոց Որ մեր քաղցր հայերենով Մտքերին տա կրակ ու բոց…
Հաղորդավար-Արևի հետ ելավ մի օր Որդուն առած՝ճամփա ընկավ, Եվ մի վանքում միջագետքի Ուսման տվեց հելլենական:
Երաժշտություն՝ Սիրտակի
Հաղորդավար-Այնպես հմուտ նա սովորեց Ասորորեն ու հունարեն, Որ գրուն էր ճարտար ու վարժ Ու կարդում էր ազատորեն: Թերթում էր նա գիշեր ցերեկ Մագաղաթյա գիրք ու մատյան՝ Կլանելով խոսքն հանճարաց Ու խորհուրդը իմաստության: Ջրի նման անգիր արեց Աստվածաշունչ,ավետարան, Աչքի ընկավ կտրուկ խելքով, Ու սիրեցին վահքում նրան: Բայց ինչքան էլ կարդաց, գրեց, Արյան մեջ էր իր մայր լեզուն, Ու թե հանկարծ հաց էր տեսնում, Կանգնում էր ու խոսում,խոսում: Եվ հոգեցունց այդ պահերին Մի հարց նրան շատ էր նեղում:
Մաշտոց(մեծ) –Ինչու պիտի հայը կրթվի Օտար գրով,օտար հողում: Կամ միչև երբ ձեռքը խաչած՝ Պիտի մնա առանց գրի, Ողորմության աղաչանքով Այսպես բախտի դուռն օտարի:
Ազգային երգ(Կանայք տանը գործ են անում,աղջիկը երգում է)
Երաժշտություն՝ Ա. Գևորգյան <>
Հաղորդավար-Հացեկացում աշուն էր վաղ, Թույլ անձրև էր ամպը մաղում, Վարդան հայրը մանգաղն առած՝ Ագարակում խոտ էր քաղում: Մեկ էլ հանկարծ լուր բերեցին:
Ձայն-Որդիդ է եկել,Վարդան:
(Մեսրոպը ներս է վազում.ողջագուրվում են)
Հաղորդավար-Էլ չիմացավ՝ինչպես գնաց, Ինչպես անցավ ճամփան իր տան: Հասնելուն պես գրկեց որդուն, Կրծքին սեղնեց ու համբուրեց, Ասես ծաղկած գարուն եկավ Ու գրկի մեջ անուշ բուրեց:
Մայր-Քոռանամ ես… Շատ է մաշվել ու բարակել, Հազար ասի՝ մի տար նրան, Վայ թե քաղցած շատ է ապրել:
Տատ - Ինչ բարակել… Մի լա՛վ նայիր որդուդ,ա՛յ հարս, Թագավուր է հարսանիքի՝ Գեղահասակ ու գանգրամազ… Մեռնեմ գլխին ուսումնական, Թուխ աչքունքին, Լեն թիկունքին, Էն ճակատին լիալուսին, Էն չարխաքաշ նախշուն քթին:
Երաժշտություն՝ Ա. Գևորգյան <>
Հաղորդավար-Պարսկաստանը և Բյուզանդիան Չէին թողնում՝հայը շնչի, Եվ հինավուրց իր մայր հուղում Ծլարձակի ու կանաչի: Գալիս էին աջից,ձախից, Գալիս էին սամում որպես, Ուզում էին հայի ձեռքից Հողը խլել ամբողջապես: Գլուխն այսպես խառն էր երկրի՝ Ներսում՝ խավար,վիճակն՝ անել: Հարակավոր էր մի հնարքով Ժողովրդին միաբանել:
Հաղորդավար-Ու Մաշտոցը գնաց շրջեց, Մուշից անցավ Վան ու Սասուն Տեսավ ահա ամենուրեք Նոյն ցավերի գետն է խոսում Տեսավ լեզուն ազգապահպան Կամաց-կամաց հեռանում է, Տեաավ թխաչ մանուկն անմեղ Ազգանունը մոռանում է: Տեաավ վանքը օտարախոս Ժողովրդին ներս չի ձգում, Եվ հավատը քռիստոնյա Բուն չի դնում նրա հոգում:
Երաժշտություն՝ Ա. Գևորգյան <>
(բազկատարած աղոթում է)
Ասմունքող-Քաղցած մնաց,մնաց անքուն, Մութ այրերում իրեն տանջեց, Բազկատարած պաղատանքով Հազար անգամ Աստված կանչեց, Բայց երբ տեսավ ձայնը գնում Ու մնում է անարձագանք, Հենվեց մամռոտ ժեռ քարերին, Երկար մնաց աչքերը փակ:
<>, Մ. Մաշտոց. Շարական
Ասմունքող-Եվ ասես թե երազի մեջ Նորացավ ծեր մշուշը թաց, Ու մայր լեզուն հնչյուն-հնչյուն Շարվեց ասես իր դեմ դիմաց:
Մաշտոց – Միայն գիրը,գիրը,գիրը, Միայն գիրը պիտի հաղթի Այս խավարին ազգահալած:
Ասմունքող-Եվ այդ պահին հրաշալի ՄԻ նոր ուժով լցվեց ասես, Ու ծայր առավ երկունքը պերճ՝ Մտքում բացած լուսահանդես: Իրենց բակի եղանն անդուլ Եկավ ասես ու դարձավ ա-ն, Մանգաղը՝ լ-ն, կճուչը փ-ն, Այսպես հերէով եկան-եկան:
Հաղորդավար-Եվ այդ պահին սրտում ասես Գարուն ծաղկեց նոր զարթունքով, Շտապեց նա Վաղարշապատ՝ Հուսահատված երազանքով: Դիմեց Սահակ կաթողիկոսին Եվ արքային Վռամշապուհ, Պատմեց հուզող խնդրի մասին՝ Ոգևորված ու սրտաբուխ… Լսեց արքան ուրախակամ Նայեց նրա խոր աչքերին:
Արքա-Ախ հավատի արծիվն ասես Թառեց սրտիս տաք լանջերին: Ես էլ եմ շատ խորհել գիտես, Մեր հարկավոր գրի մասին:
Կաթողիկոս-Մաշտո՛ց երանելի, Օրհնում եմ քո խոհը պայծառ, Որ գիր պիտի դառնա մի օր, Մատյան դառնա հայաբառբառ… Դառնա վահք ու <>, Եվ ասք՝ հնոց բարք ու բանի, Որ հավատը հող ունենա, Ազգին մերի ու պահպանի: Դե՛,Տեր Աստված քեզ օգնական, Վեհ է գործը, ազգանվեր, Գուցե իրոք գրով կռվենք, Գրով փրկենք երկիրը մեր:
Հաղորդավար-Եվ Մաշտոցը ճամփա ընկավ Ու Միջագետք հասավ մի օր, Խորասուզված հին գրերի Արվեստի մեջ խորհրդավոր: Եվ վերջապես Եդեսիայում Ստեղծեց նա հայ գրերը, Ու փայլեցին լուսաժպիտ Լույսի խիզախ զինվորները…
Շեփոր-թմբուկներ<>-ից
(շեփոկրահարն ու թմբուկահարը բեմ են բարձրանում)
(Մաշտոցը զինվորների հետ բեմ է բարձրանում,նրանց դիմավորում
են ուղուհացով ):
Մաշտոց-Այբ, բեն, գեն, դա… Հիմա արդեն հայ աշխարհը Պիտի գրի,պիտի կարդա:
Զինվորներ՝
Հ-Երեսունվեց եղբայր էին, Նրանք երեսունվեց…
Ա-Մեկտեղ հզոր բանակ դարձան՝ Հաղթությունը թևեց…
Յ-Ու շարվեցին նրանք շարքով Մատյանների մեջ բերդ…
Ո-Ու միտք դարձան ու քերթություն՝ Համանվագ ու սերտ…
Ց-Ու ջարդեցին ու փշրեցին Նրանք սրերն օտար,
Լ-Երեսունվեց եղբայր էին Տառ,տառ, երկաթե տառ…
Ե-Երեսունվեց եղբայր էին Ու եղբայր են հավետ,
Զ-Նրանք զինվոր,դու զորավար, Սուրամ ես նրանց հետ:
Ու-Սուրամ ես դւ մեծդ Մաշտոց,
Արդեն քանի գալիք… Քո ետևից ժամանակը
Ու դարերն են գալիս…
Երաժշտություն՝ զուռնա Մաշտոցի նկարը խմբով
Ասմունքող-Ռահ գետի կանաչ ափին Հայոց զուռնան զիլ կարկաչեց, Բերկրանալու հունը գտած՝
Բազմությունը լցվեց, աճեց:
Կաթողիկոս-Փառք քեզ,Աստված, ով երկնային,
Արքա-Փառք, Մաշտոցի սուրբ հանճարին:
Երաժշտություն՝Ռ. Ամիրխանյան<><> նկարը
Հաղորդավար-Գրավոր խոսքի անցնելուց հետո հայերենի ճոխությունն ու ճկունությունը երևաց <> թարգմանության ժամանակ:Երևի քչերը գիտեն,որ Սուրբ գիրքը աշխարհի բոլոր լեզունորում կոչվում է Բիբլիա,և միայն հայերենն է,որ ի զորու է եղել ճշգրիտ թարգմանել այն՝Աստվածաշունչ:
Այդ պատճառով էլ ֆրանսիացի նշանավոր գիտնական Լա Կրոզը Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը համարել է թագուհի բոլոր թարգմանություննեի մեջ:
Հաղորդավար-Հին աշղարհի նշանավոր հեղւնակների շատ գործեր էլ թարգմանվեցին հայերեն:Այժմ համաշխարհային մշակույթի մի շարք երկեր,որոնց բնագրերը կորել են ,պահպանվել են միայն հայերեն թարգմանությամբ:
Էկրան-Ուրբաթագիրք Հ. Մեղապարտ
Հաղորդավար-Անասելի ծանր ու տքնաջան աշխատանք էր գիրք բազմացնելը:Հայ գրիչները տարիներ շարունակ գիշերուզօր արտագրում էին ձեռագիր մատյանները,մինչև որ 1512թ, Հայաստանից հեռու՝Վենետիկում>,<>:Նա հստակ հոգ էր տարել ,որ իր տպագրած գրքերն ինչպես գույներով, այնպես էլ նախշազարդերով նման լինեն ձեռագիր գրքերին:Նա լավ է իմացել , թե հայը դարեր շարունակ ինչ ամուր կապերով է կապված գրչագիր գրքին որ տպագիր գրքերի անսովորությամբ չի ցանկացել կտրել այդ կապը,նրան օտարել գրքից:Ուստի այսօր՝500տ. Անց,մեր երախտագիտությունն ու մեր ծարանքի խոսքն ենք ասում հայ ազգի մեծ զավակին:Եվ եթե այսօր Երևանին պատիվ է վերապահվել լինելու համաշխարհային գրքի մայրաքաղաք,դրանում,անշուշտ կա նաև հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի մեծ վաստակը:
Հաղորդավար-Մատենադարանի ամեն մի գիրք ունեցել է իր պատմությունը: Գրքեր կան, որոնք պահելու և պահպանելու համար թաղել են, որոնք ժամանակի ընթացքում քարացել են և այժմ թերթելիս փշրվում են նշխարի պես: Կան մատյաններ՝ գերեվարված և ետ գտնված , մատյաններ կան՝ հայի պես թափառական, որոնց մի մասը այժմ սփյուռքից վերադառնւմ է հայրենիք:
Երաժշտություն՝ Ռ. Ամիրխանյան <>
(Հովնանը գրում է)
Հաղորդավար- Գիշերն ակնակիր նստեց հին վանքին ,
Մթնում կորել են բլուր, ծառ ու խոտ,
Միայն աստղերն են կախվել երկնքից՝
Ճրագների պես անզոր ու աղրտ :
Վանքի խցում է վառվում մի ճրագ,
Հովնան գրիչն է գրում գլխահակ,
Ձեռքը դողում է մատյանի վրա,
Չեն հնազանդվում աչքերը նրան :
Շուրջ հիսուն տարի գիշեր ու ցերեկ
Տառեր է շարել մաքուր ու անթեք:
Գրել է ցրտին , ձեթի ճրագով,
Քարերից քամած զմրուխտ թանաքով,
Խոտերի, ծաղկի գույներով պես-պես,
Որ նման անջինջ՝ դարերին ի տես…
Գլխատառերն էլ շարում ծաղկազարդ,
Խուցն է թափանցում մեկը աննկատ:
Աստղիկ-Հայրի՛կ,լուսաստղը Փայլեց երկնքում, Դու դեռ չես քնել, Ճգնում ես անքուն:
Հովնան-Ատղի՛կ,աղջիկս,
Լավ է, որ եկար,
Այս շարականը
Շատ է մեծ,երկար:
Վերջին էջերն եմ
Արտագրում ես,
Նորից նեղություն
Պիտի տամ ես քեզ:
Չորս էլ պակասեց
Այս մագաղաթից
Ինձ հարկավոր են
Չորս գառան մորթի:
Նորից Արտակին
Դու պիտի խնդրես, Նա քեզ չի մերժի, Նա սիրում է քեզ:
Աստղիկ-Ես ամաչում եմ ,
Իմ սիրո համար
Զոհել է արդեն
Քսաներկու գառ:
Հովնան-Հանուն գեղեցիկ Այս շարականի
Թող էլի չորս գառ
Նա մատաղ անի:
Աստղիկ-Է,հայրի՛կ,հայրի՛կ,
Գրիչ ես համառ,
Ինչ արած,վաղը
Կբարձրանամ սար:
Երգ՝ <>
(երգում է)
Քարե՛ր մուգ կապույտ,
Լաջվարդ, նոնագույն,
Պիտի դուք թանաք Դառնաք պնակում:
Ծաղիկնե՛ր կարմիր,
Կանաչ ու սպիտակ,
Պիտի դուք դառնաք Գույնզգույն թանաք: Պիտի դառնաք դուք
Թռչնազարդ տառեր Կաքավ ու արծիվ Եղնիկներ,ծառեր:
Երաժշտություն՝ Ռ. Ամիրխանյան <>
(Արտակն ու Աստղիկը ներս են գալիս )
Արտակ-Օ,պես-պես քարեր Կան զամբյուղի մեջ:
Աստղիկ-Շատ թանաք խլեց <> մեծ: Ինչ է սպասում
Վարպետ Մարգարը,
Որ շուտ հասցնեմ
Ծաղիկն ու քարը:
Արտակ-Մագաղաթն էլ է Սպառվել,Աստղի՛կ,
Աստղիկ-Հայրիկին պետք են
Էլի չորս թերթիկ:
Գրում է գրում
Հայրիկն անընդհատ,
Բայց սպառվեցին
Թանաք,մագաղաթ:
Արտակ-Էլ ինչու ես դու
Ամաչում այդպես:
Աստղիկ-Է,ամբողջ հոտդ
Ոչնչացրի ես:
Արտակ-Չորս գառն ինչ է որ, Կծնվեն էլի, Մագաղաթները
Թանկ են ավելի:
Հայրդ տքնում է
Դարերի համար,
Պիտի մենք նրան
Դառնանք միշտ սատար:
Էլ մի՛ ուշացնի,
Ջոկիր չորս գառնուկ,
Ավելացնում եմ
Եվս երկու զույգ:
Ով գիտե չորսը
Քիչ լինի հանկարծ,
Որ նորից սարը
Դու չելնես հոգնած:
Հայրիկիդ ասա՝
Չքաշվի երբեք,
Ես կտամ ինչքան
Գառ է իրեն պետք:
Աստղիկ-Շնորհակալ եմ, Արտակ, անսահման, Մաքուր է սիրտդ Աղբյուրի նման:
Երաժշտություն՝ Ռ. Ամիրխանյան <>
Հաղորդավար-Հոտը թեքվեց աղբյուրն ի վար, Ձգվեց նախիրը հնազանդ,
Քայլող թերթ է ամեն մի գառ,
Ամեն հորթուկ՝ մի մագաղաթ:
Հայկ-Կեսգիշերին տարածվեց գույժ՝ Սելջուկները Խուժել են Մուշ…
Հովնան-Իմ սուրբ մատյան, Ուր թաքցնեմ, Նենգ թշնամուց
Ուր փախցնեմ:
Շատ ես ծանր,
Գուցե պահեմ
Թոնրատանը:
Հաղորդավար-Մինչ խորհում էր տերը մոլոր, Մոտենում է աղմուկը գոռ:
Ուժեղ զարկից դուռն է բացվում,
Սելջուկները տուն են լցվում,
Խաղացնում են թրերը կեռ,
Դեռ ծաղրում է զինվորը գեր.
Սելջուկ-Ղուրանն է ձեր, Այ, աշխատանք,
Ինչ եք կարծում,
Կրակ չտանք:(Ծիծաղում են)
Հովնան-Հեռու՛,գրքին Չմոտենաք,
Սա իմ կյանքն է
Ոսկուց էլ թանկ:
Սելջուկ-Վա՛հ,ինչ ասաց՝ <>: Լավ ավար է,
Ձին բեր արագ:
Հաղորդավար-Իջնում է կեռ թուրը ուժգին Գրքին կախված տիրոջ գլխին, Հաստ թերթերին վերք ու արյուն՝ Հսկա գիրքն են բարձում ձիուն…
Երաժշտություն Թավջութակ <>
Ավեր Մուշի փողոցներում
Գրոշներ է մեկը մուրում…
Գաղթաան կին-Մարդի՛կ,արե՛ք Ողորմություն՝ <>
Ի փրկություն:
Չորսը հազար
Դրամ է պետք
Գերությունից
Գիրքը փրկենք:
Մարդի՛կ,արե՛ք
Ողորմություն՝
<>
Ի փրկություն:
Հաղորգավար-Տասնհինգ թվական,սով,աշխարհամարտ, Թուրքական դժոխք՝Մեծ եղեռն ու գաղթ:
Տասնհինգ թվական,ապրիլ ու գարուն,
Հայոց տներում սով է ու արյուն:
Մի գաղթական կին նստում է հոգնած,
Փոքրիկ մանկանը ու բեռը դնում ցած:
Գաղթական կին-Մեր սուրբ <>, Ձեռագիր հայոց,
Յոթ դար քո տանն էր
Վանքն Առաքելոց:
Ես երկու գիշեր
Մնացի անքուն,
Վանքից հանեցի
Քեզ հազիվ, թաքուն:
Ինչպես բաժանվեմ
Քեզանից հիմա,
Իմ մանկիկի պես
Թանկ ես ինձ համար:
Շատ ծանր ես ,ծանր,
Իսկ ճամփան՝երկար… Երկու կես անեմ, Էլ հնար չկա:
Հաղորդավար-Գաղթական կինը իր ճամփի կեսին Բաժանեց երկու հավասար մասի:
Մի մասը տվեց ջահել մի հայի,
Պատվիրեց նրան.
Գաղթական կին-Պահի՛ր, փայփայի՛ր,
Երբ որ կհասնե ս
Վաթանդ՝Էրզրում
Քեզ բարի անցորդ,
Շա՛տ,շա՛տ եմ խնդրում,
Այս գրքի կեսը
Այնտեղ պահ կտաս:
Հիշի՛ր,որ Մշո
Ճառընտիրն է այս:
Գրքի մի կեսն էլ
Վաղ լուսաբացին
Ես կհասցնեմ
Սուրբ Էջմիածին:
Անցորդ-Կտանեմ, մայրի՛կ,
Մատյանը այս թանկ
Բայց ով գիտե,թե
Սպառնա վտանգ,
Դու էլ իմացի՛ր,
Հիշի՛ր քո մտքում՝
Գիրքն այս կթաղեմ
Հենց վանքի բակում:
Հաղորդավար-Ու ցրվեցին աշխարհով մեկ Ձեռագրերը իմ հայոց, Թերթիներում սպի ու վերք, Ամեն մեկը՝գլուխգործոց:
Երաժշտություն՝ Շ. Ազնավուր<>,մագաղաթ.
Հաղորդավար-Երբ բացվեցին դռները գոց, Երբ լույս ծագեց երկրում հայոց,
Երամ-երամ ամեն կողմից Հազարախոս գիր ու մատյան
Ուրախության ճիչը պահած՝ Դարձան ճամփով հայրենի տուն:
Ասմունքող-Ձեռագրեր եկան Վանից, Գլաձորից,Աստրախանից: Ձայնակցեցին Աղթամարը,
Հաղպատը և Սուրբ Ղազարը՝
Սանահինը ու Թավրիզը,
Տաթևը,Սիսն ու Փարիզը,
Սաղմոսավանքն ու Մադրասը,
Տարոնն,Անին,Մուշն ու Ղարսը:
Հազար ճամփով եկան մի տուն,
Դարձան մի սիրտ ու մի երդում:
Կազմեցին մի կուռ ւնտանիք,
Մատյանների բերդ անառիկ:
Էկրան՝ Մատենադարանի նկարը
Հաղորդավար-Իսկ Մաշտոցին՝ սուրբ ու անմահ, Հռչակեցին մեծ գրապահ,
Որ նորակերտ շենքի առաջ
Մեր դպրության ոգին դառած՝
Այս գրատան դուռն է բանում,
Բոլոր մարդկանց ներս է տանում, Բարու,լույսի սերմեր ցանում:
Երաժշտություն՝ Ա. Գևորգյան <>
Վիրաբյան-Հազար կողմից սրով խոցված
Հազար կողմից ստացած վերք,
Հազար անգամ գերեվարված,
Մագաղաթներ, սուրբ , խնկաբույր,
Բյուր դարերի փողով օծված
Դուք մեր նախնյաց ոգին եք սուրբ՝
Իմաստությամբ, խոհով լցված:
Ձեր թերթերին ոսկեջրած՝
Հազար լեգենդ ու առասպել,
Հաղթանակած Հայկ ու Արա,
Ծնկի եկած Շամիրամ, Բել:
Մեղապարտի ձեռքով շարված
Առաջին գիրք՝ <>
Եվ հանճարի ձեռքով կերտված
Զվարթնոցի թովիչ կամար
Զինվորի պես հոգնած , անքուն,
Պանդուխտի պես վշտահամակ
Դեգերել եք վանքի բակում,
Օտարների պատերի տակ:
Դուք եղել եք սպահ անում,
Հասել Վարագ ու Աղթամար,
Օթևան եք գտել Վանում,
Շրջել մոլար աշխարհ-աշխարհ:
Ձեզ դարձրել են ծվեն-ծվեն,
Գերեվարել այս ու այն կողմ՝
Փարիզ , Լոնդոն, Երուսաղեմ,
Հռոմ, Աթենք ու Վաշինգթոն:
Ձիգ դարերն են ձուլված ամուր
Թերթիկներին ձեր ոսկետառ,
Ժամանակը ամենա կուլ
Մի ակնթարթ է ձեզ համար:
Երգ <>
Ինձ համար դու շող գարուն ու մայր , Քո սրտում ես վառ քնար:
Դու ծաղկում ես, որ ես հար շողամ
Ու փարվեմ քեզ վարդերով, վարդագույն Երևան: Մեր քարե մագաղաթ ու մատյան,
Քո գրկում ես կապրեմ հավիտյան,
Մեր հոգու քնար, մեր հողի գոհար: Քեզ փարվեմ վարդերով Երևան, Համբուրեմ սուրբ քարերդ անձայն,
Դու քարե մագաղաթ ու ատյան,
Մեր հոգու քնար: Քո արևը շեկ խաղող ու նուռ , Ու քարերտ՝ երգ անլուռ:
Դու մատուռ ես հին ու նոր կամար:
Ես ապրում եմ քեզ համար,քեզ համար Երևան: Ինձ գրկիր մայրաբար Երևան, Մեր քարե մագաղաթ ու մատյան,
Դու հայոց փառքի նոր քաղաքամայր Դող փարվեմ արևոտ լանջերիտ Ու երգ իմ , սառնորակ ջրերիդ,
Թող լինեմ քեզ համար տաղ գարնան, Երգը քո դառնամ: