Տոն Խաչի 1-ին էպիզոդ

Տոն Խաչի 1-ին էպիզոդ

1-ին էպիզոդ

 

Շարական «Խորհուրդ խորին» :
Խոսք - Ծննդ. 1.1-4- «Ի սկզբանե Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը: Երկիրն անձև ու անկազմ էր, խավար էր տիրում անհունի վրա, և Աստծու հոգին շրջում էր ջրերի վրա: Եվ Աստված ասաց. «Թող լույս լինի» և լույս եղավ: Աստված տեսավ, որ լույսը բարի է»:
Խոսք - Ծննդ. 1.26-28-«Աստված ասաց. «Մարդ ստեղծենք մեր պատկերով և նմանությամբ»… Եվ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, աստծու պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց: Աստված օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցե’ք, բազմացե’ք , լցրե’ք երկիրը, տիրեցե’ք դրան»»:
Խոսք - Ծննդ. 2. 8-« Աստված դրախտ տնկեց Եդեմում` արևելյան կողմը, և այնտեղ դրեց իր ստեղծած մարդուն»:
Խոսք - Ծննդ. 1. 16-17-«Տեր Աստված պատվիրեց Ադամին ու ասաց «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի’ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք»»:
Խոսք - Կիպրիանոս «Գոհանում ենք քեզանից ո’վ ամենասուրբ Երրորդություն, Հայր և Որդի և Հոգիդ Սուրբ, որ ասացիր մարդ արարենք ըստ մեր պատկերի, և հող առար երկրից, և քո օրհնյալ շնչի փչմամբ գոյացրեցիր մարդուն` Ադամին. որոի համար օրհնում ենք արարչությունը քո»:
Խոսք -Աստծու արարչագործության պսակը մարդն էր, բայց մարդու փրկությունը Հիսուս Քրիստոսի անճառելի ծնունդով էր:
Շարական «Մեծացուսցե»


2-րդ էպիզոդ

 

Խոսք -Ղուկաս 1.28,1.31,32, 33,1.38«-Մարիամ, Մարիամ… ՈՒրախացի’ր, ո’վ շնորհընկալ, Տերը քեզ ետ է… Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրեալի որդի կկոչվի և նրա թագավորությունը վախճան չի ունենա:
Մարիամն ասաց. «Ահավասի’կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լիմի ինձ»: Եվ հրեշակը հեռացավ նրանից»:
Խոսք -Հովհ 1.1-4, 1.14 «Սկզբից էր Բանը, և Բանը Աստծու մոտ էր, և Բանը Աստված էր: Նա սկզբից Աստծու մոտ էր: Ամեն ինչ նրանով եղավ և առանց Նրան չեղավ ոչինչ, որ եղել է: Կյանքը Նրանով էր: Եվ այդ կյանքը մարդկանց համար լույս էր: Եվ Բանը մարմին եղավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք Նրա փառքը` նման այն փառքի, որ Հայրն է տալիս Միածնին` լի շնորհով և ճշմարտությամբ»:
Խոսք - Կիպրիանոս « Գոհանում ենք քեզանից, Տեր, որ առաքեցիր քո անդրանիկին Միածին Բանին` որ մեր փրկութեան համար խաչվեց, թաղվեց, յարություն առավ, համբարձվեց. որի համար օրհնում ենք մեծ մարդասիրությունը քո»:
Խոսք - Աստծու արարչագործության ներդաշնակությունը խախտվեց, երբ մեղքը առաջին մարդկանց միջոցով մտավ աշխարհ:
Շարական «Սիրտ իմ… »:

 

3-րդ էպիզոդ

 

Խոսք - Ծննդ. 3.8,9, 3.11-13- «Ադա’մ, Ադա’մ…
Երեկոյան նրանք լսեցին Տեր Աստծու դրախտում շրջելու ոտնաձայնը և Ադամն ու իր կինը Տեր Աստծուց թաքնվեցին դրախտի ծառերի մեջ: Տեր Աստված կանչեց Ադամին ու ասաց. «ՈՒ՞ր ես: Արդյոք կերա՞ր այն ծառի պտղից, որից պատվիրել էի, որ չուտես: Ադամն ասաց. «Այս կինը, որ տվեցիր ինձ նա’ տվեց ինձ ծառի պտղից, և ես կերա»: Տեր Աստված ասաց կնոջը. «Այդ ի՞նչ ես արել»: Կինը ասաց. «Օձը խաբեց ինձ, և ես կերա»:
Խոսք - Ծննդ. 3.17-19- «Աստված Ադամին ասաց. «Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին և կերար այն ծառի պտղից, որի’ց միայն քեղ պատվիրեցի չուտել, բայց կերար դրանից, թող անիծյալ լինի երկիրը քո արածի պատճառով: Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչև հող դառնալդ, որից ստեղծվեցիր, որովհետև հող էիր և հող էլ կդառնաս »:
Խոսք - Ծննդ. 3.23-Եվ Տեր Աստված արտաքսեց նրանց բերկրության դրախտց:
Շարական «Հարության Ողորմեա ԲՁ»
Խոսք - Ծննդ. 6.5,6- «Երբ Աստված տեսավ, որ մարդկանց չարագործությունները բազմանում են երկրի վրա, և ամեն ոք իր մտքում ամեն օր խնամքով չարագործություններ է նյութում, զղջաց Աստված, որ մարդ է ստեղծել երկրի վրա, և տրտմեց իր հոգու խորքում»:
Խոսք - Հռոմեացիներին 3.10-12-«Ոչ ոք արդար չէ, ոչ իսկ մեկ հոգի. Եվ չկա մեկը, որ հասկացող լինի, և չկա մեկը, որ փնտրի Աստծուն, բոլորը միասին խոտորվեցին և անպետքացան: Չկա մեկը, որ բարություն անի, ոչ իսկ մեկ հոգի:
Խոսք - Բ Տիմոթեոս 3. 1-5-«Այս բանն իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասեր, մարդիկ, որ ունեն, աստվածապաշտության կերպարանք, սակայն ուրացել են նրա զորությունը»:
Խոսք - Նարեկացի-Վա՜յ մեղավորիս, որ բարկացրի ինձ ստեղծողին,
Կորստյան որդուս, որ անմահության ձիրը մոռացա,
Վա՜յ պարտապանիս անհամար ու բյուր այն քանքարների,
Որոնք հատուցել չկարողացա:
Վա՜յ ինձ, երբ մահվան բաժակը ըմպեմ.
Ինչպե՞ս կրեմ այդ տույժն հավերժական.
Վա՜յ, երբ եղկելի մարմնիցս ելնի անարժան հգիս.
Ինչպե՞ս ճշմարիտ դատավորին ես պիտի երևամ.
Վա՜յ, երբ սպառվի յուղը լապտերիս.
Զի եթե մարեց, չի վառվի այլևս.
Վա՜յ ինձ բռնելիք այն խուճապահար
ՈՒ տագնապալի ահ ու սարսափին,
Երբ առագաստի մուտքը կփակվի.
Վա՜յ, երբ երկնավոր արքայի վճռով
Կնքված ահարկու, սահմռկացուցիչ այս խոսքը լսեմ`
«Քեզ չեմ ճանաչում»:
Շարական «Եկեսցե»:


4-րդ էպիզոդ

 

Խոսք - Ծննդ. 3.21-«Տեր Աստված Ադամի ու նրա կնոջ համար կաշվից զգեստներ պատրաստեց և հագցրեց նրանց»:
Խոսք -«Աստված դրախտի պարտեզում կենդանի զոհեց Ադամի համար` խորհրդանշելով, որ սերունդներ հետո իր Միածին Որդուն պիտի զոհաբերեր Ադամի և նրա որդիների համար:
Խոսք - Հովհաննես 3.16-«Քանի որ, Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր Միածին Որդուն տվեց, որպեսզի, ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանք»:
Խոսք - Հովհաննես 1.29- «Հետևյալ օրը նա տեսավ Հիսուսին, որ գալիս էր դեպի իրեն, ու ասաց. «Ահա Գառն Աստծո, որ վերցնում է աշխարհի մեղքը »:
Խոսք -Մարկոս 15.16-20- «Եվ զինվորները նրան ներսի գավիթը տարան, կանչեցին ամբողջ գունդը, և նրան հագցրին կարմիր քղամիդ և ծիրանի ու նրա գլխին փշերից պատրաստված պսակ դրին և սկսեցին նրան ողջույն տալ ու ասել. «Ողջույն քեզ հրեաների թագավորդ»: Եվ եղեգով հարվածում էին նրա գլխին, թքում էին երեսին ու ծնկի գալով` երկրպագում էին նրան: Եվ նրան ծաղրուծանակի ենթարկելուց հետո, քղամիդն ու ծիրանին հանեցին ու նրան իր զգեստները հագցրին ու դուրս տարան, որ խաչը հանեն նրան:
Խոսք - Հովհաննես 19.17,18- «Եվ նրանք առան Հիսուսին և տարան: Եվ խաչափայտը նա ինքն էր վերցրել և բարձրացնում էր այն տեղը, որի անունն էր Գագաթ, իսկ եբրայեցերն կոչվում էր Գողգոթա, որտեղ և խաչը հանեցին նրան…»:
Բեմ բերել արյունոտ, փշե պսակով մեծ խաչ, բարձրացնել և պահել (կարելի է խաչի ետևից ունենալ սպիտակ ֆոն ու խաչի վրա կարմիր ներկ (արյուն) շփել):
Խոսք -Եսայի 53 – Ո´չ տեսք ուներ նա և ո´չ էլ վեհություն:
Նայեցինք մենք նրան,
բայց նա ո´չ տեսք ուներ և ո´չ էլ գեղեցկություն:
Նրա տեսքն ավելի անարգ էր ու նսեմ,
քան բոլոր մարդկանց որդիներինը:
Նա հարվածների ենթակա մի մարդ եղավ,
որ ցավերին համբերել գիտե.
իր երեսը դարձնելով` արհամարհվեց ու բանի տեղ չդրվեց:
Նա մեր մեղքերն էր վերցնում,
և մեզ համար չարչարվում,
սակայն մենք նրա ցավերը,
հարվածներն ու չարչարանքները
համարեցինք իբրև Աստծուց եկած բան:
Բայց նա խոցվեց մեր մեղքերի համար
և մեր անօրենությունների համար դատապարտվեց,
մեր խաղաղության համար նա´ պատիժ կրեց,
և նրա´ վերքերով մենք բժշկվեցինք:

 

Խոսք Գաղ. 6.14 - Սակայն քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ` աշխարհի համար:
Խոսք Ա. Կոր 1.18 – Որովհետև կորստյան մատնվածների համար խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ` փրկվածներիս` Աստծու զորություն:
Երաժշտություն /ցանկալի է Մոցարտի Ռեքվիեմից Լակրիմոզան/
Կիպրիանոս- Խաչն քրիստոնեից հույս.
Խաչն կուրաց առաջնորդ.
Խաչն ախոյան դիվաց.
Խաչն բանսարկուին հաղթություն.
Խաչն եկեղեցվո հիմն.
Խաչն տիեզերաց զգուշություն.
Խաչն հիվանդաց բժշկություն.
Խաչն անբարբառ բարեխոս ծառայիս Աստծո. Ամեն:
Խաչը բարձրացրած պահել: Երգել Խաչի Քո Քրիստոս երգը, երգի ընթացքում դահլիճի տարբեր մասերից մոմերով հավաքվեն բեմի վրա ամենաքիչը 10 հոգի ու խաչ կազմեն /առաջինը ծնկի հաջորդաբար բարձրանան/:

 

Սոֆյա Ասատրյան
Ֆլորա Հակոբյան

Տոն Խաչի

Ստվերային թատրոն

1-ին էպիզոդ


Մթություն, խոսք` /բոլոր խոսքերը կուլիսների ետևից/ Կիպրիանոս:
Խաչն քրիստոնեից հույս.
Խաչն կուրաց առաջնորդ.
Խաչն ախոյան դիվաց.
Խաչն բանսարկուին հաղթություն.
Երաժշտություն /ցանկալի է, որ օգտագործվեն Վերդիի և Մոցարտի Ռեքվիեմները/, աստիճանաբար /հնարավորության դեպքում/ վառվում է կարմիր ֆոն, երևում է խաչը, հնչում է հանդիսավոր երաժշտություն:

 

2-րդ էպիզոդ


Հանդիսավոր երաժշտություն, մթություն,
խոսք Ծննդ1.1-4 Ի սկզբանե Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը: Երկիրն անձև ու անկազմ էր, խավար էր տիրում անհունի վրա: Եվ Աստված ասաց. «Թող լույս լինի»: Եվ լույս եղավ: Աստված տեսավ, որ լույսը լավ է…
Լույս, անկազմ, քաոսային պատկեր պաստառի ներքևում, սկսվում է անկանոն շարժում, ձևավորվում են Ադամն ու Եվան /կարելի է ստանալ վրայից շորեր գցելվ/ և վեր կենան կանգնեն, երևա ծառ,
խոսք Ծննդ. 1.26-28 Աստված ասաց.«Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանությամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»: Եվ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց: Աստված օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցե´ք, բազմացե´ք, լցրե´ք երկիրը, տիրեցե´ք դրան…»:

 

3-րդ էպիզոդ


Կապույտ լույս, երաժշտություն` հանդարտից սկսում է աճել ռոքի, ռեպի, զարգանում է մինչև աղմուկ-աղաղակ, վավաշոտ ծիծաղ, պատերազմի ձայներ, պատկերը ըստ երաժշտության զարգանում է դեպի քաոս, գույների խաղով և պատկերի քաոսային շարժումներով, վերջում հնչում է պայթյուն:
Մթություն, կարմիր ֆոն, գանգ մարդու ձեռքի մեջ, կամ մեկը ծռմռված, մյուսը` գանգը պահած պատկերը պահպանվի /կանգնած կադր/ .
խոսք Ծննդ. 6.5,6 Երբ Տեր Աստված տեսավ որ մարդկանց չարագործությունները բազմանում են երկրի վրա, և ամեն ոք իր մտքում ամեն օր խնամքով չարագործություններ է նյութում, զղջաց Աստված, որ մարդ է ստեղծել երկրի վրա և տրտմեց իր հոգու խորքում:
խոսք Գաղ. 5.19 …որովհետև մարմնի գործերը հայտնի են. այսինքն`շնություն, պոռնկություն, պղծություն, վավաշոտություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություններ, երկպառակտություններ, բաժանումներ: /գանգի ֆոնի վրա/,
խոսք Բ Տիմ. 3.1-5 Այս բանն իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասեր, մարդիկ, որ ունեն աստվածապաշտության կերպարանք, սակայն ուրացել են նրա զորությունը:

 

4-րդ էպիզոդ


Մթություն, երաժշտություն /Վերդի Ռեքվիեմից շեփորների հատվածը/,
խոսք Հովհ. 3.16 Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի, ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը:
Կապույտ ֆոնի վրա երևա խաչը հեռվից մոտենա, խոսք Հովհ.1.29 Ահա´ Գառն Աստծո, որ վերցնում է աշխարհի մեղքը:
Եսայի 53 , Ո´չ տեսք ուներ նա և ո´չ էլ վեհություն:
Նայեցինք մենք նրան,
բայց նա ո´չ տեսք ուներ և ո´չ էլ գեղեցկություն:
Նրա տեսքն ավելի անարգ էր ու նսեմ,
քան բոլոր մարդկանց որդիներինը:
Նա հարվածների ենթակա մի մարդ եղավ,
որ ցավերին համբերել գիտե.
իր երեսը դարձնելով` արհամարհվեց ու բանի տեղ չդրվեց:
Նա մեր մեղքերն էր վերցնում,
և մեզ համար չարչարվում,
սակայն մենք նրա ցավերը,
հարվածներն ու չարչարանքները
համարեցինք իբրև Աստծուց եկած բան:
Բայց նա խոցվեց մեր մեղքերի համար
և մեր անօրենությունների համար դատապարտվեց,
մեր խաղաղության համար նա´ պատիժ կրեց,
և նրա´ վերքերով մենք բժշկվեցինք:
Ֆոնը փոխվում է կարմիր և ստվերում Հիսուսը խաչը ուսին գալիս է առաջ, դուրս է գալիս ստվերից, դահլիճից մարդիկ են բարձրանում բեմ, խաչը վեչցնելով Հիսուսի հետ տանում են բեմի խորքը, հենում են պատին, Հիսուսը փշե պսակով, երկար սպիտակ պատմուճանով, արյունոտ, հենվում է խաչին` խաչված դիրքով /կարելի է խաչը դնել պատվանդանի վրա, բարձր, ժողովուրդը Հիսուսին բարձրացնի խաչին աղմուկով/, կանգնի կադրը
խոսք Կիպրիանոս Խաչն եկեղեցվո հիմն.
Խաչն տիեզերաց զգուշություն.
Խաչն հիվանդաց բժշկություն.
Խաչն անբարբառ բարեխոս ծառայիս Աստծո. Ամեն: Երգել Խաչի Քո Քրիստոս երգը, երգի ընթացքում դահլիճի տարբեր մասերից մոմերով հավաքվեն բեմի վրա ամենաքիչը 10 հոգի ու խաչ կազմեն /առաջինը ծնկի հաջորդաբար բարձրանան/:
խոսք Հայտն. 22.12,13 Ահա գալիս եմ շուտով, և ինձ հետ են իմ վարձերը, որպեսզի հատուցեմ յուրաքանչյուրին ըստ իր գործերի: Ես եմ Ալֆան և Օմեգան, Սկիզբը և Վախճանը, Առաջինը և Վերջինը:

 

Սոֆյա Ասատրյան
Ֆլորա Հակոբյան

 

  • 2021-12-11
×